Պոռնոռեժիսոր Էրիկա Լասթը կոչ է անում «Օսկար» տրամադրել սեքս-մարզիչներին՝ հետագա արարողությունների ժամանակ: «Օսկարները շնորհվում են զգեստների ձեւավորման, ինտերիերի ձեւավորման, մազերի ու դիմահարդարման համար: Արդյունաբերությունում, որտեղ սեքսը վաճառվում է, սեքս մարզիչների կարեւոր դերը գիտակցելը կլինի ակադեմիայի ուժեղ եւ ժամանակին հայտարարություն», - հայտարարել է նա:

Էրիկան 2004 թվականից ի վեր աշխատել է ավելի քան 300 մեծահասակների համար ֆիլմերի վրա, որոնցում ներգրավված բոլոր դերասանների համաձայնությունն ու բարեկեցությունը եղել է ուշադրության կենտրոնում: «Պոռնոն կեղտոտ բառ է շատերի համար, բայց որպես կին ռեժիսոր պոռնոարդյունաբերության մեջ, որտեղ նախկինի պես գերիշխող են տղամարդիկ, ինչպիսին Հոլիվուդն է, ես վստահ եմ՝ Հոլիվուդը կարող է սովորել էթիկական չափանիշներից եւ ակնկալիքներից, որոնք մենք դնում ենք նկարահանման հրապարակում՝ պաշտպանելու դերասաններին շահագործումից, կնատյացությունից եւ ստորացուցիչ պահվածքից»:

Վերջերս ֆիլմերում եւ հեռուստատեսային նախագծերում սեռական հարաբերություններով տեսարանները առցանց քննարկման առարկա են դարձել այն բանից հետո, երբ TikTok-ի եւ Twitter-ի օգտատերերն ասացին, որ նման տեսարանները սյուժեի առումով քիչ նշանակություն ունեն ու կարող են իրենց անհարմար զգալ: Քննարկումներին խթանել են որոշ դերասանների խոստովանությունները:
«You» սերիալի աստղ Փեն Բեջլին վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ նա բացատրել է, որ Netflix-ի հիթային շոուն չորրորդ սեզոնում ավելի քիչ սեքս տեսարաններ է ունեցել, քանի որ նա ցանկանում էր հավատարիմ մնալ իր զուգընկերուհուն։ 2022 թվականին տված հարցազրույցում Սիդնի Սվինին խոստովանել է, որ ցանկանում էր մաշկը քերթել այն բանից հետո, երբ նախորդող նախագծերում սեքսի տեսարաններն իր համար անհարմար էին։ Չնայած նա չի նշել «Էյֆորիայի» անունը, ասվում է, որ նա խնդրել է ստեղծող Սեմ Լեւինսոնին սցենարից հեռացնել իր հերոսի անհարկի մերկությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»