«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայերը եւ Օսկարը. ձեռքբերումներ եւ հաջողություններ

15:46, 14 մարտի

Талант не пропьешь․ ասում է հայտնի ասացվածքը։ Դե, մեր հայրենակիցներն իրենց օրինակով են դա ցույց տալիս։

Ֆիլմերի ստեղծման մեջ ներգրավված են սցենարիստներ, անիմատորներ, դերասաններ, զգեստների դիզայներներ եւ շատ այլ մասնագիտություններ։ Հենց նրանց ենք մենք հիացմունքով ենք նայում (թեեւ ոչ միշտ) Kinopark-ի կամ Cinemastar-ի մեծ էկրաններին։ Վերջնական արտադրանքը հաճախ արժանանում է ծափահարությունների, բայց չգիտես ինչու, հենց ենթագրերի ժամանակ հանդիսատեսը լքում է դահլիճը։ Բայց իզուր։ Չէ՞ որ երբեմն-յան-ով վերջացող ազգանունը աչք է ծակում:

Ըստ Armenia Film Society-ի` Օսկարի առաջադրված 55 ֆիլմերից 15-ում հայերն առանցքային դեր են խաղացել: Նոր «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմում ներկայացված է հայկական ամենամեծ «անսամբլներից» մեկը: Այստեղ են ռեժիսորի օգնականները, նախագծի ղեկավարը դիզայնի ուղղությամբ, խմբագրի օգնականը, լրացուցիչ տեսանկարահանողը, մուլտիպլիկատորը՝ հայկական ծագում ունեցող մասնագետներ են։

Black Panther։ Wakanda Forever»-ի արտադրության ժամանակ նկատվել է մոտ ութ հայկական ազգանուն: Այստեղ մեր հայրենակիցներին հիմնականում վստահվել է լուսային եւ վիզուալ էֆեկտների աշխատանքը։ Անսպասելի հաճելի բացահայտում էին հագուստների դիզայների եւ հատուկ ոսկերչի անունները՝ համապատասխանաբար Մախսերեջյան եւ Մատիոսյան։

«Էլվիս» ֆիլմում երկրորդ պլանի դերասանը Քեյթ Բոլոդյանն է։ Նշենք, որ տղամարդու լավագույն դերի հավակնորդը եւ ֆիլմի կես դրույքով գլխավոր դերակատար Օսթին Բաթլերն իր կարիերան սկսել է «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմում նկարահանվելով։ Կատակերգություն, որի սյուժեն կենտրոնացած է ռեալիթի շոուում հայուհու մասնակցության վրա։ Հիմնական խնդիրն է օգնել դիսֆունկցիոնալ ամերիկյան ընտանիքին հաշտվել նախքան այն քանդվելը:

«Ֆաբելմանները» ֆիլմում երկու հայազգի դերասան է եղել՝ Փոլ Չեպիկյանը, ինչպես նաեւ Մատեո Զորյանը։ Սակայն Սթիվեն Սփիլբերգի կիսակենսագրական ֆիլմը նրանցից ոչ մեկին բաղձալի արձանիկի չի արժանացրել։

NEWS.am STYLE-ն ամենից շատ ուշադրություն է դարձրել «Ես կարմրում եմ» մուլտֆիլմի հայկական թիմին։ Այստեղ կերպարների դիզայները Զարուհի Գալստյանն է, պատմվածքի նկարիչը՝ Պաուլա Ասադուրյանը։ Իսկ պատմության կերտման վրա աշխատել է Մադլեն Շարաֆյանը։ Երաժշտության պատասխանատուն Ջեֆ Աթմաջյանն ու Անդրեա Զոմորոդյանն էին։

 

 

Հայկական ծագում ունեցող մասնագետներ նկատվել են նաեւ «Բաբելոն», «Բեթմեն», «Շիկահերը», «Կամուրջ լճի վրայով», «Մոտ» «Ամեն ինչ, միանգամից եւ ամենուր», «Knives Out: The Glass Onion», «Վշտի եռանկյուն» եւ «Թոփ գան․Մեւերիկ» ֆիլմերում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search