Dior ֆրանսիական նորաձեւության տունը Մումբայում առաջին անգամ կներկայացնի Pre-Fall հավաքածուն։ Այդ մասին հայտնում է Hypebeast-ը։
Մարտի 30-ին Dior-ը, ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի գլխավորությամբ, կանցկացնի իր Pre-Fall 2023 ցուցադրությունը Մումբայի պատմական India Gate-ում։ Հուշարձանը կծառայի որպես ֆոն այս երկրում եվրոպական խոշոր նորաձեւության տան առաջին ցուցադրության համար:
Շոուի մասին հայտարարելով իր անձնական օգտահաշվում՝ Չիուրին բացահայտել է, որ ավելի քան 20 տարի աշխատում է Մումբայում գործող Chanakya ատելիեի հետ:
«Chanakya-յի հետ իմ համագործակցության շնորհիվ է, որ ես կարողացա շատ բան սովորել ասեղնագործության տեխնիկայի մասին, որոնք դեռեւս կան հնդկական յուրաքանչյուր տարածաշրջանում, եւ Chanakya Atelier-ի՝ դրանք նորաձեւության արդյունաբերության հետ երկխոսության մեջ բերելու եզակի կարողության մասին», - գրել է Կյուրին:
Հաղորդվում է, որ հավաքածուն կներկայացնի մի շարք ավանդական հնդկական սիլուետներ, ներառյալ մետաքսե զգեստներ, երեկոյան վերարկուներ եւ սարիի ներշնչված կիսաշրջազգեստներ՝ Chanakya Atelier-ի ասեղնագործությամբ ընտրված կտորների վրա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
