42-ամյա սուպերմոդել Ժիզել Բյունդխենն իրեն անվանում է «Սիրո կախարդ»։ Բրազիլացի գեղեցկուհին հարցազրույց է տվել Vanity Fair-ին Կոստա Ռիկայի իր տնից, որի ընթացքում կերակրել է վիրավոր շիկահավին։ Վերջինս իր բնական կարիքները հոգացել է նրա բարձի վրա։ Բյունդխենն ամսագրի հետ խոսելիս շարունակել է օրորել վիրավոր թռչունին՝ ցույց տալով, որ նա հաճախ է շփվում թռչունների, սկյուռիկների եւ թիթեռների հետ։
«Սա նախանշան է», - բացականչել է Ժիզելը։ «Հնարավոր է նա թռչի»: «Ես չեմ ուզում սահմանափակ լինել», - ասել է Բյունդխենը: «Ես ուզում եմ բացել իմ թեւերը եւ թռչել»:
.
Պոդիումի թագուհին վերջերս բաժանվել է NFL-ի աստղ Թոմ Բրեդիից 13 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք երկու երեխա ունեն՝ 10-ամյա Վիվիանը եւ 13-ամյա Բենջամինը:
Բյունդխենը նաեւ ցուցադրել է իր էներգիայի բյուրեղներից մի քանիսը, ներառյալ մանուշակագույն ամեթիստի եւ սպիտակ սելենիտի կտորները, որոնց անվանում են «մաքուր էներգիա»: Քարերի կողքին նա պահում է Օրակուլ Կուան Ինի քարտերը՝ ոգեշնչված ողորմության եւ կարեկցանքի բուդդայական աստվածուհուց:
Բյունդխենը Տարոյի նման քարտ է հանել, որը նշանակում է «աստվածային մոր դինաստիա», արտահայտություն, որն օգնում է նրան «նայել, թե ինչ է կատարվում կյանքում»:
«Հավանաբար, այդ իսկ պատճառով ինձ կախարդ են անվանել», - հեգնել է Բունդհենը: «Եթե ուզում եք ինձ կախարդ անվանել, քանի որ ես սիրում եմ աստղագուշակությունը, ես սիրում եմ բյուրեղները, ես աղոթում եմ, ես հավատում եմ բնության ուժին, ապա այդպես էլ վարվեք»:
Մինչդեռ Բյունդխենն ասել է, որ այլեւս չի հավատում ռոմանտիկ ֆանտազիաներին՝ նշելով, որ «ոչ ոք չի գա քեզ փրկելու»։ «Երբեք մի տվեք ձեր իշխանությունը որեւէ մեկին. Դա քո կյանքն է։ Սա ձեր ֆիլմն է: Դուք ռեժիսորը»։
Բյունդխենը, ով 2015 թվականին հեռացավ պոդիումից, խոսել է մոդելային ինդուստրիայի դաժան իրականության մասին՝ հիշելով «անմարդկային վերաբերմունքը նորաձեւության ոլորտի մարդկանց ուռճացված էգոների կողմից» եւ եղել են դեպքեր, երբ իրեն վերաբերել են որպես «օբյեկտի»։ «Դու պետք է ապրես դրանով», - սկսել է հեկեկալ, - Ես ամեն ինչ այնքան խորն եմ զգում, եւ երբ հիշում եմ դա, ինձ թվում է, որ կրկին վերապրում եմ:
400 միլիոն դոլար գնահատված ունեցվածքով ձգտող ձեռներեցը 2010 թվականին թողարկել է իր այժմ դադարեցված Seeja մաշկի խնամքի հավաքածուն, ինչպես նաեւ իր Ipanema կոշիկի հավաքածուն բրազիլական սանդալ արտադրող Grendene-ի համար: Այժմ Բյունդխենը որոշել է առողջարանային կենտրոն բացել Կոստա Ռիկայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ