Սելենա Գոմեսի մաշկը եւ խնամված մազերը շատ են նպաստում նրա անթերի արտաքինին։ Հայտնի մարդկանց գեղեցկության գաղտնիքները, ինչպես նաեւ սննդակարգն ու մարզումները նրա փայլուն մաշկի հիմնական պատճառներից են:
Կանոնավոր մարզումներ
Սելենա Գոմեսը համոզված է, որ լավ մարզվելը կարող է հրաշքներ գործել ձեր մաշկի համար: Նպատակը մարզավիճակում մնալն է, ոչ թե նիհարելը։ Սելենան իր առավոտը սկսում է կարդիո-մարզումներով եւ պիլատեսով:
Մազերի գիշերային խնամք
Սելենան կարծում է, որ մազերն արժանի են «փայփայելու», նույնիսկ երբ դուք քնած եք։ Եթե նկատում եք, որ Ձեր մազերը չոր ծայրեր ունեն, պարզապես մազերի յուղ օգտագործեք: Կարող եք նաեւ կիրառել կոնդիցիոներ։
Մաշկի խնամք ցնցուղի ժամանակ
Սելենան սիրում է տաք լոգանք ընդունել, որն օգնում է «բացել ծակոտիները», որպեսզի նրա մաշկը լավ շնչի։ Նա ստեղծում է մի տեսակ գոլորշու սենյակ՝ սկզբում հանգստանալու համար, այնուհետեւ օգտագործում է մարմնի սկրաբ՝ մաշկը շերտազատելու համար:
Նվազագույն շպար
Եթե դուք չափն անցնեք դիմահարդարման հետ, դա կարող է հակառակ արդյունք տալ։ Սելենան պնդում է, որ իր մայրն ու տատիկը միշտ հավատացել են, որ քիչը լավ է։ Նա անձամբ չի սիրում, երբ իր դեմքին շատ է տոնայինը, ուստի խնդրում է իր դիմահարդարին խառնել այն իր խոնավեցնող միջոցի մեջ: Սելենա Գոմեսի մաշկի միջոցների նվազագույն քանակի օգտագործման վրա: Դեմքին ավելորդ քիմիկատներից խուսափելու համար նա նախընտրում է օգտագործել նվազագույն ապրանքներ եւ նույնիսկ խուսափում է շրթներկից՝ փոխարենը նախընտրելով բալզամները։
Ուշ-ուշ լվացեք Ձեր մազերը
Սելենան գեղեցիկ հաստ մազեր ունի, եւ նա դրանք լվանում է չորս օրը մեկ։ Նա երբեմն օգտագործում է չոր շամպուն՝ երկրորդ կամ երրորդ օրը մազերին փայլ հաղորդելու համար, բայց հնարավորինս հետաձգում է լվանալը, քանի որ պարզել է՝ չլվացած մազերն ավելի լավ են պահպանում սանրվածքը:
Քունը եւ վաղ առավոտյան մաշկի խնամքը պարտադիր են
Սելենան նախընտրում է շուտ քնել, քանի որ ուշ գիշերը սովորաբար նշանակում է մուգ շրջանակներ եւ հոգնածություն հաջորդ առավոտ: Նա սիրում է թարմ արթնանալ ու հետեւել մաշկի խնամքի արագ ռեժիմին, որը ներառում է դեմքը լվանալը, տոնուսի բերելն ու խոնավեցնող միջոցը:
Կատարեք պրոֆիլակտիկա, երբ խոսքը վերաբերում է մաշկի խնամքին
Մենք բոլորս ունենք որոշակի խնդրահարույց զոնաներ, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Սելենայի համար դա նրա կզակն է: Նա սիրում է համատեղել խոնավեցնող միջոցներն ու դեմքի դիմակները՝ մաշկը մաքուր ու թարմ պահելու համար։ Եթե կոնկրետ խնդիր ունեք, այդ հատվածը բուժեք առանձին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին