ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել ձեր քույրերին կամ եղբայրներին, ինչպես նաեւ սիրելի կենդանիներին։ Օրն անցկացրեք նրանց հետ եւ հիանալի ժամանցը երաշխավորված է։
ՑԼԵՐ
Ձեր անձնական կյանքը ծիածանի գույների պես փայլելու է եւ հմայելու իր բազմազանությամբ։ Աստղերը դրական, ուրախ եւ պայծառ օր են կանխատեսել ձեր եւ ձեր սիրելի էակի համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու երկար մտորել ձեր արարքների հետեւանքների մասին։ Դրանք կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ ինչպես ներկայի, այնպես էլ ձեր հետագա կյանքի վրա։ Ուստի, մի քայլ անելուց առաջ յոթ չափեք, մեկ կտրեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Չարժե ձեր սիրելիի ամեն բառին լուրջ վերաբերել այսօր։ Իհարկե, Նա միայն դրական եւ հաճելի խոսքեր է շշնջալու, բայց սերը ոչ թե խոսքերով, այլ գործով են ապացուցում։ Հեքիաթային խոստումներին հավատալու փոխարեն, փորձեք ավելի իրատես լինել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչ կասի ձեր սիրելին։ Շատ հնարավոր է, որ նա շատ կարեւոր մի բան ակնարկի, որը չպետք է բաց թողնեք։ Սակայն սա չի նշանակում, որ աստղերը հուշում են մութ սենյակում սեւ կատու փնտրել։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար ավագ ընկեր, իմաստուն խորհրդատու եղեք այսօր։ Նա լիովին խճճվել է իր խնդիրների եւ մտորումների մեջ։ Նրան իսկապես օգնելու եւ աջակցելու համար փորձեք մեղմ մոտեցում ցուցաբերել։ Դուք շատ լավ գիտե, թե ինչպես է պետք դա անել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար այսօր շատ դժվար կլինի ձեզնից օգնություն եւ աջակցություն խնդրել, քանի որ նա հավատացած կլինի, որ այդպես հավելյալ խնդիրներ կստեղծի ձեզ համար։ Եթե վստահ եք որ պատրաստ եք սատար կանգնել Նրան ցանկացած պարագայում, ուրեմն ինքներդ հարցրեք, թե ինչի կարիք ունի Նա հիմա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր հարաբերությունները Նրա հետ դրական ընթացք կստանան։ Ընդ որում, ամեն ինչ այնքան անսպասելի կլինի, որ ինքներդ դժվարությամբ կհասկանաք թե ինչու, ինչպես այդպես ստացվեց։ Բայց աստղերը հուշում են՝ պետք չէ անտեղի հարցերով տանջեք ձեզ; Վայելեք ձեր երջանկությունը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի բացատրել, թե որ հարցերում եք դուք սխալ, որտեղ եք թերանում եւ ինչ է պետք անել։ Բայց Նրա ջանքերն ապարդյուն կլինեն, եթե դուք ինքներդ չցանկանք փոքր-ինչ ինքնաքննադատ լինել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրներ, դուք չափազանց մեծ ուշադրություն եք հատկացնում ինքներդ ձեզ։ Աստղերը այսօր հուշում են վերանայել ձեր հայացքները, տեսակետը եւ կարեւորել նաեւ ձեր ընտրյալին։ Միգուցե Նա նույնպես ցանկանում է ինչ-որ էական մի բան պատմել կամ իր կարծիքն արտահայտել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Բավականին հաջողակ օր ինչ-որ մեկին հմայելու եւ գրավելու համար։ Մարտի 14-ին դա բավականին հեշտ է լինելու ձեզ համար։ Ավելին, արդյունքում ձեր անձնական կյանքը միանգամայն փոխվելու է։ Իսկ դրական, թե բացասական, կախված է ձեր ընտրությունից։
ՁԿՆԵՐ
Անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում եւ այսօր կանգնած եք լինելու ընտրության առաջ։ Փոփոխությունները մի կողմից՝ ուրախացնելու, մյուս կողմից տխրեցնելու են ձեզ։ Իհարկե, կարող եք երես թեքել ամեն ինչից եւ փախչել։ Բայց միթե ձեզ հետաքրքիր չէ, թե ինչպես են դեպքերը զարգանալու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին