Երեւանում տեղի կունենա հյուրընկալության եւ զբոսաշրջության ոլորտի լիդերների առաջին միջազգային համաժողովը։ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 5-ից 6-ը «Alexаnder» հյուրանոցում։
Համաժողովը համախմբելու է հյուրանոցատերերին, ռեստորաններին, գինեգործներին, ֆերմերային տնտեսություններին, HoReCa-ի համար ապրանքների եւ ծառայությունների մատակարարներին, event-ընկերություններին եւ տուրիստական գործակալություններին:
Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան հյուրանոցային, ռեստորանային եւ զբոսաշրջության ոլորտի պրոֆեսիոնալ փորձագետներ։ Համաժողովը խոստանում է մասնակիցների համար լինել անփոխարինելի միջավայր՝ ոլորտային գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաեւ կարեւոր գործարար կապեր հաստատելու առումով։
Մասնակիցների համար նախատեսված են հատուկ արդյունաբերական եւ խորացված դասընթացներ, թե որոնք են սպասարկման ու զբոսաշրջության ոլորտում աշխարհում եւ Հայաստանում ամենաարդիական եւ կարեւոր նորարարությունները։ Միջոցառման մասնակիցները կսովորեն, թե ինչպես բարելավել բիզնեսի կառավարման արդյունավետությունը, սկսել նոր հաջողված նախագծեր ու իրականացնել հաճախորդներին ուղղված մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են սպասարկման բիզնեսի զարգացման համար:
Ծրագիրը ներառում է «Քննարկման օր». մասնակիցները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն սպասարկման ոլորտի բիզնես ոլորտների զարգացման հեռանկարներն ու ընթացիկ խնդիրները, ինչպես նաեւ «Ուսումնասիրության օր», որի ընթացքում մասնակիցները կարող են անցնել ինտենսիվ պրակտիկայի դասընթաց բիզնես գործիքների եւ արդյունավետ գործողությունների վերաբերյալ, ստանալ կարեւոր խորհուրդներ ու աջակցություն բիզնեսի կառավարման եւ խնդիրների լուծման գործում:
Համաժողովի հիմնական բանախոսների թվում են լինելու «Hell's Kitchen» աշխարհահռչակ հեռուստանախագծի ռուսերեն եւ ուկրաինական տարբերակների խոհարար ու հաղորդավար, ռեստորատոր Արամ Մնացականովը, «HOTEL ALEXANDER» հյուրանոցի գլխավոր տնօրեն Լազարո Ռյումինը, «Open mind Business»-ի հիմնադիր, Սոչի 2014թ․-ի ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման գծով փոխնախագահ, 2018թ․-ի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի Ռուսաստանի, Ֆորմուլա 1-ի, FISU ուսանողական խաղերի եւ այլ համաշխարհային միջազգային իրադարձությունների առաջատար փորձագետ, Ռուսաստանի Դաշնության խոշորագույն դաշնային ռեստորանների ցանցերի գործադիր տնօրեն, РАНХиГС-ի հյուրընկալության ֆակուլտետի պրոֆեսոր, «Open Mind Business Բյուրոյի» հիմնադիր եւ կառավարիչ գործընկեր Մարալա Չառիեւան, «Ռենեսանս Կապիտալ»-ի HR տնօրեն Լամարա Պետրոսյանը եւ ոլորտի մի շարք այլ մասնագետներ։
Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է NEWS.am STYLE-ը։
Կոնֆերանսի մասին հավելյալ տեղեկություններ եւ մասնակցության պայմանների մասին մանրամասները հասանելի են այստեղ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը