Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են երբեմն շատ փոքր երեխաները, միգուցե մի փոքր ընդօրինակելով մեծերին, «ռոմանտիկ» հարաբերություններ հաստատում։
Այնպես ստացվեց, որ մենք եւ մեր մտերիմ ընկերները գրեթե միաժամանակ ամուսնացանք։ Պատահականություններն այսքանով չավարտվեցին։ Մեր երեխաները նույնպես ծնվեցին գրեթե միաժամանակ։ Երբ մեր ընկերներն աղջիկ ունեցան՝ Ալիսան, իսկ նրանից հետո ուղիղ մեկ ամիս անց ծնվեց մեր տղան։ Մենք ընկերների աղջկան կատակով սկսեցինք «հարս» անվանել, իսկ նրանք մեր որդուն՝ «փեսա»։ Դե, երեխաները, կարծես թե, օրորոցից էին սովորել «խաղի պայմանները» եւ անբաժան էին։ Որդիս, գտնելով ամենագեղեցիկ ծաղիկը կամ տերեւը, անմիջապես վազում էր ընկերուհու մոտ՝ պատվով նվիրելու այն։ Մի անգամ ծովափնյա արձակուրդում, երբ տղաս 4 տարեկան էր, հանդիպեց մեկ այլ աղջկա՝ Նիկային: Նա սիրում էր խաղալ Նիկայի հետ, բայց Ալիսան լրջորեն խանդում էր։ Բայց Ալիսան մարտիկ է, նա հասկացավ, որ պետք է լուծել խնդիրը եւ դա արեց շատ օրիգինալ ձեւով։ Սկզբից Ալիսան առաջարկեց «փահմտոցի խաղալ»։ Աղջիկները պետք է թաքնվեին։ Երբ որդիս փակեց աչքերը եւ սկսեց հաշվել, աղջիկները վազեցին «թաքնվելու», Ալիսան, մտածելով, որ իրեն ոչ ոք չի լսում, ասաց իր մրցակցին. «Մի՛ հետեւիր մեզ»։ Հուսալքված մրցակցին թողնելով, որ շարունակի թաքնվել, նա դուրս եկավ որդուս մոտ եւ ասաց, որ այժմ նա չի ուզում պահմտոցի խաղալ, այլ ուզում է հեծանիվ քշել։ Պարզվեց՝ Նիկան նույնպես «միամիտ չէր»: Նա իսկապես «չհետեւեց նրանց», բայց հենց որ Ալիսան անհետանում էր տեսադաշտից, Նիկան հայտնվում էր։ Եվ երբ տեսնում էր Ալիսային, նա արագ նահանջում էր՝ ձեւացնելով, թե խոսում է իմ ավագ դստեր եւ Ալիսայի ավագ քրոջ հետ։ Մի խոսքով՝ շատ լարված «սիրո եռանկյունի» էր։
Անցան տարիներ, երեխաներն արդեն պետք է տեղափոխվեին երկրորդ դասարան, երբ մեր ընկերները որոշեցին մշտական բնակության մեկնել Իսպանիա։ Երեխաները շարունակում էին շփվել, բայց հետո զրույցներից մեկում Ալիսան պատմեց իր դասընկերոջ մասին, կարծես նրա անունը Միգել էր։ Ալիսան գունավոր նկարագրում էր, թե ինչպես է Միգելը կատակում, ինչպես է իրեն պահում, նրա կողմից ակնհայտ համակրանք կար։ Բայց հետո որդիս խանդեց, նա հանկարծ հիշեց մի շատ կարեւոր բան եւ դադարեցրեց խոսակցությունը։ Այդ ժամանակվանից նա շատ երկար ժամանակ մերժում էր Ալիսայի հետ շփվելու առաջարկը։ Մի անգամ որդուս հարցրի, թե արդյո՞ք նրան ինչ-որ աղջիկ է դուր գալիս: Նա բացասական պատասխան տվեց։ Հետո հարցրի, թե առհասարակ ինչպիսի աղջիկներ է սիրում։ Որդուս պատասխանը սպանեց։ Նա ասաց. «Այնպիսին, ինչպիսին Ալիսան է..., բայց ԱՅԼ ԴԵՄՔՈՎ» ...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության