ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիի դեմքի արտահայտությունից կհասկանաք, թե որքան դժգոհ եւ բարկացած է Նա։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ձեր բաժանումը սարերի հետեւում չէ։ Սակայն աստղերը հուշում են, որ չարժե վիճել եւ մեծ աղմուկ բարձրացնել դրա համար։ Հարցականի տակ մի դրեք ձեր սերը։
ՑԼԵՐ
Հրաշագործ զգացեք ձեզ։ Սիրո ցանկացած ջերմ եւ անկեղծ դրսեւորում անտեղի չի լինի եւ ավելի կամրացնի ձեր սերը։ Ավելի ուշադիր եղեք ձեր սիրելիի հանդեպ, զանգեք ձեր ծնողներին, ասեք, թե որքան եք սիրում նրանց, որքան կարեւոր տեղ ունեն ձեր կյանքում եւ այլն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը հուշում են այսօր մոռանալ ժամացույցների եւ ընդհանրապես ժամանակի մասին։ Ապրիլի 27-ին այն իսկապես խանգարելու է ձեզ եւ ձեր հարաբերություններին, ընդ որում այնպես, որ դուք անգամ կվիրավորվեք դրանից։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օրը բարենպաստ է ծանոթանալու հակառակ սեռի այնպիսի ներկայացուցչի հետ, որի մասին դուք վաղուց էիք երազում եւ արդեն «թիրախավորել» էիք։ Չնայած Նրա հետ շփվելու հնարավորություն չէիք ունեցել, բայց այսօր ձեր շանսերը շատ մեծ են։ Այսօր կամ երբեք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ապրիլի 10-ին շատ դժվար կլինի ընդհանուր հայտարարի գալ ձեր սիրելի անձնավորության հետ։ Դուք երկար քննարկելու եւ վիճելու եք մի շատ կարեւոր թեմայի շուրջ, բայց ոչ մի վերջնական եզրակացության չեք գալու։ Աստղերը հուշում են ավելի հանդուրժող լինել, որպեսզի քննարկումները վիճաբանությունների չվերածվեն։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր հարաբերություններում անսպասելի նրբություն եւ մեղմություն կլինի։ Ավելին, դուք կվերաիմաստավորեք ձեր կյանքը, եւ այն այլեւս առանց ձեր սիրելի անձնավորության չեք պատկերացնի։ Դե ինչ, վայելեք օրը՝ չմոռանալով անհրաժեշտ եզրակացությունների մասին։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ապրիլի 10-ին, առավել քան երբեւէ, վերհիշելու եք դպրոցական տարիներին սովորածը։ Այդ գիտելիքները, որքան էլ զարմանալի հնչի բայց կարեւոր դեր են ունենալու ձեր հարաբերություններում։ Դուք ունեք հնարավորություն ձեր ընտրյալին հաճելիորեն զարմացնելու եւ Նրա սրտում ավելի յուրահատուկ տեղ գրավելու համար։
ԿԱՐՒՃՆԵՐ
Եթե դժվարանում եք ձեր սիրելիին ինչ-որ բան խոսքերով բացատրել կամ նկարագրել, ուրեմն դիմեք երաժշտության օգնությանը։ Մեղեդին ճիշտ եւ տեղին տրամադրություն կստեղծի,եւ դուք ավելի մտերմիկ զրույց կունենաք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են ալիս ոչ մի դեպքում չստել ձեր սիրելիին։ Սակայն ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեք ինչ-որ բան կոծկել՝ ավելորդ խոսակցություններից տարաձայնություններից խուսափելու համար։ Բայց դրանք այնքան էլ մեծ ազդեցություն եւ հետեւանքներ չեն ունենա։ Հետո այդ փոքրիկ գաղտնիքները կբացահայտեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հիանալի օր ձեր անձնական կյանքին վերաբերող վճռական որոշումներ կայացնելու եւ որոշակի քայլեր անելու համար։ Եթե Նա ձեր կողքին է, ուրեմն կարող է ձեզ օգնել։ Դե ինչ, պատրաստվեք, քանի որ ձեզ հետաքրքիր եւ հաճելի իրադարձություններով լի ամիս է սպասվում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կլինեն այնպիսի զուգադիպություններ, որ պարզապես ապշած եք մնալու։ Իհարկե, ձեր սիրելին կլինի դրանց գխավոր դերում։ Այսօր առավել քան երբեւէ, սկսելու եք հավատալ ճակատագրին, քանի որ այն իսկապես հաճելի անակնկալներ է պատրաստել ձեզ համար։
ՁԿՆԵՐ
Եթե մի քանի երկրպագուներ ունեք, ուրեմն հենց այսօր պետք է ընտրություն կատարեք, իսկ մյուսներին ասեք՝ «ցտեսություն»։ Կամ էլ բոլորին հասկացրեք, որ դուք արդեն գտել եք ձեր միակին։ Իհարկե, դժվար է, բայց հնարավոր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին