«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հին Երեւան» ճարտարապետական նախագիծ. Հնության ամրությունը եւ արդիականության թեթեւությունը

20:28, 11 ապրիլի

Հնության ամրությունը եւ արդիականության թեթեւությունը։ Հենց այս սկզբունքով է քաղաքի կենտրոնում իրականացվում «Հին Երեւան» կոմերցիոն ճարտարապետական նախագիծը։

Այսօր Երեւանի պատմական կենտրոնը բառի բուն իմաստով դարաշրջանների խառնուրդ է՝ պատմամշակութային արժեք ներկայացնող հին տները ընդմիջվում են ինչպես ժամանակակից, այնպես էլ իրենց դարն ապրած շինություններով, որոնք պաշտոնապես, կարծես թե, արժեք չեն ներկայացնում, բայց հատուկ կոլորիտ են տալիս Հայաստանի մայրաքաղաքին։

hin erevan axo.jpg (78 KB)

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանի առաջարկած «Հին Երեւան» թաղամասի յուրահատուկ նախագիծը ստեղծվել է հենց հին տները պահպանելու նպատակով՝ նրանց նոր շունչ հաղորդելով,  ինչի համար դրանք «գրանցված են» որպես ժամանակակից քաղաքային ճարտարապետության մաս։

Այս նախագիծն իրականացվում է Աբովյան, Արամի, Բուզանդի փողոցների հատվածում՝ ավարտվելով Կողբացի փողոցում։ Սա մոտ 325 մետր է հին Բուզանդի փողոցի երկայնքով, որի մի կողմն արդեն կառուցապատված է թանկարժեք բարձրահարկ շենքերով, հյուրանոցներով եւ շքեղ ռեստորաններով։ Մյուս կողմում՝ կիսաքանդված տներ են, որտեղ դեռ շարունակում են մարդիկ ապրել։

Варданян4.jpg (78 KB)

«Հին շենքերը, որոնք այսօր գտնվում են այդ հատվածում, պետք է անպայման պահպանել,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշում է  ճարտարապետ Լեւոն Վարդանյանը։ Այս նախագիծը ես դեռ 2005 թվականին եմ առաջարկել քաղաքին։
 
Երբ զանգվածաբար քանդում էին տեղական սեւ տուֆից 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձանները, սկզբում հայտարարվում էր, որ այս շենքերը հարկավոր է զգուշությամբ ապամոնտաժել, քարերը համարակալել եւ որեւէ տեղ տեղավորել, որպեսզի հետո նոր տեղում հավաքվեն։ Բայց մտադրություններն այդպես էլ գործի չվերածվեցին։ Եվ այդ ժամանակ ծնվեց իմ «Հին Երեւան» նախագիծը, որի գաղափարն է պահպանել այս հատվածը՝ որպես քաղաքի գլխավոր պողոտայի շարունակություն։ Իհարկե, ի սկզբանե ճարտարապետ Թամանյանի մտահաղացմամբ եւ 1924 թվականի նրա գլխավոր հատակագծով այս հատվածը պետք է կանաչ ու հետիոտնային լիներ, ինչպես հիմա շատրվաններով մասը։ Բայց պետք էր փրկել գոնե ճարտարապետության այն մասը, որը մնացել էր։ Իմ նախագիծն անմիջապես հաստատվեց, դեռ 2005 թվականին 5 լոտերից մրցույթ հայտարարվեց, տարածքները վաճառում էին կառուցապատման նպատակով։ Սկզբում դրանք գնեցին տեղացի ներդրողները, հետո 2014 թվականին եկավ OldSity ընկերությունը, որի սեփականատերը Շվեյցարիայից է, ազգությամբ հայ։ Նա վերագնեց մի քանի լոտեր՝ շինարարությունը շարունակելու համար։ Բայց մենք, ըստ էության, տեղում կանգնած էինք։ Եվ միայն 2018 թվականին, երբ հանրապետությունում իշխանափոխություն եղավ, իմ նախագծին կանաչ լույս տվեցին»,-ասում է ճարտարապետը։ 

34.jpg (115 KB)

Նախագիծն ամբողջությամբ կոմերցիոն է, գնահատվում է 150 մլն դոլար։ Բայց այսօրվա դրությամբ այնտեղ կառուցված է այդ հսկայական համալիրի միայն մի մասը․ կա հին տների բնակիչների վերաբնակեցնելու հարցը։

1(with_logo).jpg (71 KB)

«Օրերս նախագիծը կրկին հավանության արժանացավ մշակույթի նախարարության կողմից։ Նախկինում ապամոնտաժված բոլոր ճարտարապետական հուշարձանները կվերականգնվեն կամ կվերստեղծվեն նորովի, քանի որ կան պատմական նկարներ, լուսանկարներ, գծանկարներ։ Բնակելի շենքեր այնտեղ չեն լինի. դրանց փոխարեն՝ մասամբ գործարար կենտրոն, գրասենյակներ։ Ժամանակակից վերին հարկերը, որտեղ կան բազմաթիվ ապակե վիտրաժներ, նախատեսվում է կահավորել որպես բնակարան։
Եվրոպայի փորձը ցույց է տվել, որ զուտ գրասենյակային թաղամասերը, եթե այնտեղ հյուրանոցներ ու ռեստորաններ չկան, երեկոյան մեռած են երեւում։ Տարածքի ներսում՝ թաղամասի ողջ երկարությամբ 20 մետր լայնությամբ երկաստիճան հետիոտնային գոտի կստեղծվի, երկու ստորգետնյա հարկերում կտեղակայվի ավտոկայանատեղի։ Իսկ վերին ցոկոլային հարկը կզբաղեցնեն ավանդական երեւանյան նկուղները՝ մառանները։ Ներքին բակերում՝ շենքերի ճակատային մասերում, կվերականգնվեն եզակի փայտե փորագրված պատշգամբները։ Այս բոլոր շինությունները կմիավորվեն ապակե կամարաձեւ տանիքով, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ քայլել՝ անկախ ցանկացած եղանակից։ Հենց նա էլ «հաշտեցնում» է այս թաղամասը դիմացի բարձրահարկերի հետ, այլապես բազմահարկ շենքերը տեսողականորեն կճնշեն հին երկհարկանի տները»,- բացատրում է Լեւոն Վարդանյանը։

A.Mirzoyan`s house.jpg (74 KB)

Ձեռքը սրտին դնելով՝ նշենք, որ ճարտարապետների վերաբերմունքն այս նախագծին (ի տարբերություն հանրության) հեռու է միանշանակ լինելուց. ինչ-որ մեկը երկու ձեռքով «կողմ» է՝ աջակցելով պատմական հուշարձանների պահպանումը, ինչ-որ մեկը դեմ է հենց նախագծի հայեցակարգին:

Բայց պետք է հասկանալ, որ այսօր Թամանյանի գլխավոր հատակագիծն իր սկզբնական տեսքն ամեն դեպքում չի կարող ունենալ, Երեւանի կենտրոնը բավականին հաճախ կառուցապատվել է ընդհանրապես հակասելով ցանկացած նախագծերին, իսկ հին Երեւանի արժեքավոր ճարտարապետական հուշարձանները ոչնչացվել են։

Варданян6.jpg (79 KB)

Варданян8.jpg (64 KB)

Բուզանդի եւ Արամի փողոցների 19-րդ դարի վերջի- 20-րդ դարի սկզբի հին տների ճակատագիրը նույնպես կանխորոշված էր. խորհրդային իշխանության օրոք դրանք չեն պահպանվել, մարդիկ այնտեղ ապրել են՝ նոր բնակարան ստանալու ակնկալիքով։ Շատ շինություններից մնացել է միայն քարե կմախքը։

«Հին Երեւան» նախագծի նպատակն է պահպանել քաղաքի հնագույն տեսքը, թեկուզ եւ փոքր տարածքում՝ թաղամասի շրջանակում, թեկուզ նոր հագուստով՝ պահպանելով Թամանյանի հետիոտնային գոտու գաղափարը։ Ճարտարապետի մտահաղացմամբ, այս նախագիծը պետք է հաշտեցնի, միավորի հին տների ամրությունը եւ արդիականության թեթեւությունը:

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել