Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

5 քայլ դեպի գեղեցիկ եւ առողջ մազեր․ խորհուրդներ Ամալ Քլունիի տրիկոլոգից

14:02, 17 ապրիլի

Անկախ սանրվածքի ձեր նախապատվությունից, յուրաքանչյուր կտրվածք լավագույնս արվում է առողջ մազերի ամուր հիմքի վրա: Ինչպե՞ս հասնել գեղեցիկ ծավալուն եւ ամուր մազերի: «Հարցն առողջ գլխամաշկն է», - ասում է Հելեն Ռիվին՝ տրիկոլոգ եւ Act + Acre-ի հիմնադիրը, ով աշխատել է Ամալ Քլունիի եը Հարի Սթայլսի հետ: «Շատ կարեւոր է լավ հոգ տանել ձեր գլխամաշկի մասին»:

Ուշադրություն դարձրեք ջրին

Գլխամաշկի չորությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած շրջակա միջավայրի գործոններից մինչեւ սննդակարգ: «Երբ ցուրտ է, գլխամաշկը կարող է շատ չորանալ», - ասում է նա: «Բայց ամենակարեւոր բաներից մեկը, որին պետք է տեղյակ լինել, այն է, թե որքան կոշտ է ջուրը»: Նրանք, ովքեր ապրում են կոշտ ջրերո վայրերում, պետք է նպատակ ունենան խոնավեցնել իրենց գլխամաշկը՝ օգտագործելով փափկեցնող բաղադրիչներ պարունակող միջոցներ, որոնք հանգստացնում եւ վերացնում են ցանկացած չորություն: Բացի այդ, Jolie ցնցուղի ֆիլտրով գլխիկը նվազեցնում է մետաղների, քլորի եւ այլ կեղտերի պարունակությունը կոշտ ջրի մեջ:

Մերսում

«Կարծում եմ՝ մարդիկ թերագնահատում են գլխի մերսման կարեւորությունը եւ այն, թե որքան կարեւոր է խթանել արյան հոսքը», - ասում է Ռիվին, «հատկապես, եթե դուք ամեն օր չեք լվանում ձեր մազերը»: Արյան հոսքի խթանումն օգնում է ավելի շատ սննդանյութեր հասցնել մազերի ֆոլիկուլին, նույնիսկ կարող է օգնել գլխի ամենօրյա թեթեւ մերսումը»:

Ձեր գլխամաշկը խնամեք այնպես, ինչպես դեմքը

Ձեր գլխամաշկը պարզապես ձեր դեմքի մաշկի շարունակությունն է, բայց այն վեց անգամ ավելի արագ է ծերանում: Սա նշանակում է, որ դուք պետք է առաջնահերթություն տաք մազերի առողջությանը, քանի որ մեծանում եք: «Ես խորհուրդ չեմ տալիս օգտագործել գլխամաշկի սկրաբներ, խուսափեք դրանցից», - ասում է Ռիվին: «Կարող են միկրո կոտրվածքներ եւ այլ խնդիրներ ստեղծել։ Ընտրեք քիմիական շերտազատիչներ, ինչպիսիք են սալիցիլաթթունը՝ յուղը հավասարակշռելու, մահացած մաշկը հեռացնելու եւ գլխամաշկը հավասարակշռված պահելու համար:

Որքան հաճախ պետք է լվանալ մազերը

Սա հավերժական հարց է։ Ռիվին ասում է, որ համընդհանուր պատասխան չկա. ավելի շուտ, դա կախված է ձեր ապրելակերպից: «Ես կանոնավոր լվացման կողմնակից եմ», - ասում է նա: «Եթե դուք ունեք թեփ, դուք պետք է ձեր մազերը լվանաք ամեն օր, դրա պատճառն այն է, որ մալասեզիա թեփի բորբոսը սնվում է լիպիդներով»: Դուք բնական ձեւով ազատվում եք լիպիդներից ձեր ճարպի եւ մազի ֆոլիկուլի միջոցով, եւ եթե քրտնում եք (ինչը մեզնից շատերը հավանաբար անում են օրվա ինչ-որ պահի), դա պարարտ հող է ստեղծում դրա աճի համար՝ վատթարացնելով թեփը:

Թեեւ շատերն ընտրում են թեփի դեմ շամպուններ, Ռիվին զգուշացնում է, որ դրանցից շատերը պարունակում են բաղադրիչներ (օրինակ՝ ցինկի պիրիթիոն), որոնք հեռացնում են լավ բակտերիաները եւ վատը, ուստի ավելի լավ է զգուշանալ։ «Վերջնական նպատակն է պահպանել հոմեոստազը եւ ապահովել արգելքների պաշտպանությունը», - ասում է նա:

Աղբյուրը՝ Vogue


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search