Մեծ Բրիտանիայի «GetAgen» անշարժ գույքի փորձագետների թիմը ներկայացրել է մի շարք, որը վերաիմաստավորում է աշխարհի ամենահայտնի շենքերից մի քանիսը տարբեր ճարտարապետական ոճերով: Midjourney արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տասնհինգ նկարների շարքը պատկերացում է տալիս, թե ինչպիսի տեսք կունենային այս գեղարվեստական կառույցները, եթե դրանք կառուցվեին այլ դարաշրջանում կամ նախագծվեին այլ ճարտարապետի կողմից:
Կառույցների շարքում, որոնք նոր կյանք են ստացել, ներառված են Սիդնեյի օպերային թատրոնը, որը վերակառուցվել է Թյուդորի ոճով եւ Պարթենոնը, որը վերակառուցվել է Բաուհաուսի ոգով: La Sagrada Familia-ն՝ Բարսելոնայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, նույնպես ներկայացվել է ժամանակակից ոճով, որտեղ Թաջ Մահալը ստացել է գոթական երանգ:
Midjourney արհեստական ինտելեկտի գործիքի օգտագործումը, որն ի վիճակի է պատկերներ ստեղծել՝ հիմնված դիզայնի մի շարք պարամետրերի վրա, թույլ է տվել GetAgent-ին ստեղծել վերաիմաստավորվող խորհրդանշական ճարտարապետության այս հիբրիդային աշխատանքները: Թիմն ուսումնասիրում է այն հնարավորությունները, որոնք առաջանում են դիզայնի տարբեր ոճերի եւ մոտեցումների համադրման ժամանակ: Նորովի պատկերացնելով այս խորհրդանշական շենքերը՝ թիմը հույս ունի ավելի լայն զրույց ներշնչել մեր կառուցված միջավայրի ձեւավորման գործում ճարտարապետության դերի մասին եւ խրախուսել դիզայնի ավելի ստեղծագործ ու փորձարարական մոտեցումը: Արդյունքը մի շարք պատկերներ են, որոնք ստիպում են մտածել գերբնականի մասին՝ հայացք նետելով նրան, թե ինչ կարող էր լինել:
Թեեւ ոմանք կարող են պնդել, որ արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված այս խորհրդանշական ճարտարապետությունը զուտ սպեկուլյատիվ է եւ իրական կիրառություն չունի, այնուամենայնիվ GetAgent նախագիծը համակարգչային օգնությամբ դիզայնի ներուժի ցուցադրումն է՝ ճշտելու ճարտարապետության մեջ հնարավորի սահմանները, մանավանդ, որ գործիքները, ինչպիսիք են Midjourney-ը, դառնում են ավելի բարդ եւ, ի վերջո, ավելի ֆոտոռեալիստական: Այս մեթոդը ճարտարապետներին եւ դիզայներներին առաջարկում է դիզայնի հայեցակարգերը վերանայելու նոր գործիք:
Սիդնեյի օպերային թատրոնը՝ Թյուդորի ոճով
Էյֆելյան աշտարակը՝ Ռոկոկո ոճով
Բիգ Բենը՝ արդյունաբերական ոճով
Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ հունական վերածննդի ոճով
Բուրջ Խալիֆան՝ բարոկկո ոճով
Նոյշվանշտեյն ամրոցը՝ բրուտալիստական ոճով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է