Ապրիլի 29-ին, ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը՝ «Stranger» համաշխարհային շրջագայության ընթացքում: Վեց տարեկանից բեմ բարձրացած Դիմաշը ծնունդով Ղազախստանից է:
«Ղազախական հողը շատ բեղմնավոր ու ստեղծագործ է, և այս հողի վրա ծնվում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք հետագայում աշխարհում մեծ բարձունքներ են նվաճում ինչպես երաժշտության, այնպես էլ սպորտի, ստեղծագործական եւ այլ ոլորտներում»,- նշում է արտիստը:
Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։ Խոսելով մասնագիտական հաջողություններից` նա նշում է.

«Պետք է անընդհատ զարգանալ, ինչ-որ նոր բան սովորել եւ այդ ժամանակ ինչ-որ բարձունքների կհասնես: Առանց քրտնաջան աշխատանքի չես կարող լինել այնպիսին, ինչպիսին դարձել ես: Միայն տաղանդի վրա հույս դնելով՝ չես կարող հեռու գնալ»:
Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն: «Առնաու» շրջագայությունից հետո «Stranger»-ը արդեն նրա երկրորդ լայնածավալ նախագիծն է: Ղազախստանում կայանալիք պրեմիերայից հետո Հայաստանը որպես հաջորդ երկիր է ընտրվել ընթացիկ հյուրախաղերի համար:
«Հայաստանը արագ զարգացող երկիր է՝ մեծ պատմությամբ և շատ գեղեցիկ պատմական վայրերով: Եվ հենց այս երկրում մենք կցանկանայինք շոու կազմակերպել և մարդկանց ցույց տալ մեր աշխատանքը։ Ցանկում ունենք մեծ թվով երկրներ և քաղաքներ, բայց հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը։ Եվ մենք ուրախ կլինենք գեղեցիկ շոու ցուցադրել այս տարածաշրջանում»,-ասում է Դիմաշ Կուդայբերգենը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 20 սեպտեմբերի
Սոնա Ռուբենյանը կրկին մայր է դարձել, Իրինա Այվազյանը պատմել է սիրելիի մասին, Իննա Խոջամիրյանը զարմացրել է նոր սանրվածքով․ Instagram-ը՝ այս շաբաթ16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը12:36, 20 սեպտեմբերի
Մայրցամաքի մյուս ծայրում. Արտասահմանյան գրողները՝ Հայաստանի մասին10:30, 20 սեպտեմբերի

09:00, 20 սեպտեմբերի
Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար