Լոս Անջելեսի շրջանը Ապրիլը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի պատմության ամիս: Մեկ ամիս շարունակ տեղական մեդիա ընկերություններն ու հարթակները կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ խթանելով հայերի պատմության հանրահռչակմանը։ Այդպիսի իրադարձությունների անմիջական մասնակիցն են դառնում ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայերը՝ բիզնեսի, հեռուստատեսության, կրթության եւ այլ ոլորտներից։

Հայկական ամսվա շրջանակում թողարկումների շարք է նախաձեռնել նաեւ FOX հեռուստաընկերությունը, որին մասնակցել են Անժելա Սարաֆյանը, պրոդյուսեր Սեւ Օհանյանը, Էրիկ Էսրաիլյանը, Ամանդա Սալասը, Արաքսյա Կարապետյանը եւ այլք։ Ամերիկաբնակ հաղորդավարուհի, Food Network հեռուստաշոուի մասնակից Լուիզա Շարամատյանը NEWS.am STYLE-ին միջոցառումից լուսանկարներ է տրամադրել ու պատմել հայկական ամսվա շրջանակում նախաձեռնությունների մասին։

«Միջոցառումը կազմում էր Fox LA-ի Good Day LA առավոտյան շոուի մի հատվածը, որը թողարկվելու է ապրիլի 27-ին։ Այն վարելու են Արաքսյա Կարապետյանն ու Ամանդա Սալասը։ Այս թողարկումը նվիրված էր ժամանցային ոլորտում հայտնի դարձած հայերին։ Մենք խոսել ենք հայ լինելու նշանակության եւ այս ամսվա նշանավորման կարեւորության մասին։ Նպատակն այն է, որ խոսենք մեր՝ այն հայերի մասին, ովքեր գոյատեւել են եւ այժմ արարում են ու ապրում»,-պատմեց Լուիզան։

Լուիզա Շարամատյանը «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրոդյուսերներից է։ Նրա նախաձեռնությամբ ֆիլմը մինչեւ ապրիլի 25-ը անվճար կցուցադրվի Vimeo հարթակում։

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմն արդեն արժանացել է կինոփառատոնների ավելի քան 50 մրցանակի, միջազգային հարթակներում ցուցադրվել մոտ 35 անգամ։ Ֆիլմի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը, բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան, օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարթալյան, բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում:

«Այս ֆիլմը, վստահորեն, շարունակում է իր արշավը։ Սա հզոր ժապավեն է, որը պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի միսիոներները ցեղասպանության ժամանակ օգնել հայերին եւ այլ քրիստոնյաներին։ Ֆիլմին միացել եմ այն բանից հետո, երբ դիտել եմ այն, ու ոչ միայն ապշել, այլեւ շատ նոր բաներ բացահայտել ինձ համար»,-հավելեց Լուիզան
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ