Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

«Մենք գոյատեւել ենք, եւ այժմ արարում ենք ու ապրում»․ Հայաստանի պատմության ամիս Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հայտնիների մասնակցությամբ (ֆոտո)

14:31, 24 ապրիլի

Լոս Անջելեսի շրջանը Ապրիլը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի պատմության ամիս: Մեկ ամիս շարունակ տեղական մեդիա ընկերություններն ու հարթակները կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ խթանելով հայերի պատմության հանրահռչակմանը։ Այդպիսի իրադարձությունների անմիջական մասնակիցն են դառնում ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայերը՝ բիզնեսի, հեռուստատեսության, կրթության եւ այլ ոլորտներից։

IMG_3733.jpeg (889 KB)

Հայկական ամսվա շրջանակում թողարկումների շարք է նախաձեռնել նաեւ FOX հեռուստաընկերությունը, որին մասնակցել են Անժելա Սարաֆյանը, պրոդյուսեր Սեւ Օհանյանը, Էրիկ Էսրաիլյանը, Ամանդա Սալասը, Արաքսյա Կարապետյանը եւ այլք։ Ամերիկաբնակ հաղորդավարուհի, Food Network հեռուստաշոուի մասնակից Լուիզա Շարամատյանը NEWS.am STYLE-ին միջոցառումից լուսանկարներ է տրամադրել ու պատմել հայկական ամսվա շրջանակում նախաձեռնությունների մասին։ 

IMG_3752.jpeg (3.31 MB)

«Միջոցառումը կազմում էր Fox LA-ի Good Day LA առավոտյան շոուի մի հատվածը, որը թողարկվելու է ապրիլի 27-ին։ Այն վարելու են Արաքսյա Կարապետյանն ու Ամանդա Սալասը։ Այս թողարկումը նվիրված էր ժամանցային ոլորտում հայտնի դարձած հայերին։ Մենք խոսել ենք հայ լինելու նշանակության եւ այս ամսվա նշանավորման կարեւորության մասին։ Նպատակն այն է, որ խոսենք մեր՝ այն հայերի մասին, ովքեր գոյատեւել են եւ այժմ արարում են ու ապրում»,-պատմեց Լուիզան։ 

IMG_3737-1.jpeg (1.06 MB)

Լուիզա Շարամատյանը «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրոդյուսերներից է։ Նրա նախաձեռնությամբ ֆիլմը մինչեւ ապրիլի 25-ը անվճար կցուցադրվի Vimeo հարթակում։ 

IMG_3911.jpeg (244 KB)

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմն արդեն արժանացել է կինոփառատոնների ավելի քան 50 մրցանակի, միջազգային հարթակներում ցուցադրվել մոտ 35 անգամ։ Ֆիլմի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը,  բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան, օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարթալյան, բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում: 

IMG_3800.jpeg (1.95 MB)

«Այս ֆիլմը, վստահորեն, շարունակում է իր արշավը։ Սա հզոր ժապավեն  է, որը պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի միսիոներները ցեղասպանության ժամանակ օգնել հայերին եւ այլ քրիստոնյաներին։ Ֆիլմին միացել եմ այն բանից հետո, երբ դիտել եմ այն, ու ոչ միայն ապշել, այլեւ շատ նոր բաներ բացահայտել ինձ համար»,-հավելեց Լուիզան

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում