«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը՝ «Ազգային երգիչ» նախագծի, Արցախում շրջափակման մեջ գտնվող հարազատների ու անձնականի մասին (ֆոտո)

15:05, 25 ապրիլի

Ռուսաստանաբնակ պրոդյուեր Սոֆիա Ղուլյանը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում է։ Այստեղ նրա գործունեությունը կապված է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հետ, որտեղ Սեւակ Ամրոյանի ու Արփիի հետ ժյուրիի հիմնական կազմում է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոֆիան նշեց, որ մինչեւ նախագծի ավարտն այստեղ է լինելու, ինչի համար ուրախ է՝ վայելում է Երեւանն ու այստեղի եղանակը։ Պրոդյուսերը նաեւ լուսանկարներ է տրամադրել նախագծի նկարահանումներից, եւ պատմել է ժյուրի լինելու հեշտ եւ բարդ կողմերի եւ Արցախում շրջափակման մեջ գտնվող հարազատների մասին։

340228796_1278433896096165_6014461212381400405_n.jpg (199 KB)

Սոֆիան երկար տարիների պրոդյուսեր է, որն աշխատել եւ աշխատում է ոչ միայն հայ, այլեւ ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ։ Վերջին շրջանում նրա մասնակցությամբ ամենահայտնի նախագծերից է, օրինակ, Միշա Գալուստյանի «Սուպեր Ժորիկ» տեսահոլովակների շարքը։ Ժյուրիի աթոռին, սակայն, Սոֆիան առաջին անգամ է,-«Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունից, սիրով ընդունեցի այն, միասին խոսեցինք, ծրագրեր կազմեցինք, որպեսզի հետագայում զբաղվեմ նաեւ մասնակիցների շրջագայություններով»,-պատմում է նա՝ հավելելով․

340237311_1419046392190143_1697726882381960110_n.jpg (412 KB)

«Առաջին անգամ եմ նման լուրջ նախագծում, եւ անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ միացել եմ գալահամերգների փուլից, երբ արդեն ոչ թե ժյուրիի ձայնն է որոշիչ մասնակիցների համար, այլ հեռուստադիտողի․ դա բավական թեթեւացնում է իմ հոգեվիճակը։ Կարծիքս անկեղծ եմ արտահայտում։ Իսկապես, այնքան լավն են մասնակիցները, որ ուզում եմ համերգից համերգ ձեռք բերած այդ փորձը, խոհուրդներն օգտագործեն ի օգուտ իրենց։ Առհասարակ, մեր ժյուրիի ամբողջ կազմն է անկեղծ»։

339980591_1174935776518023_7716003671073004198_n.jpg (236 KB)

Նրա խոսքով, որպես պրոդյուսեր, այնուամենայնիվ ավելի խիստ է, քան ժյուրիի կազմում,-«Խստությունս դրսեւորվում է այն պատճառով, որ ցանկանում եմ ավելի լավը լինեն։ Եթե երգիչը սիրում է իր գործը եւ անում է այն, ինչ պետք է, այդ դեպքում խստությունս երբեք չի արտահայտվում։ Իսկ որպես ժյուրի, զգալով մասնակիցների հուզմունքը, անհանգստությունը, փորձում եմ իրենց կողմից լինել»։

Սոֆիան դժվարությամբ չի համատեղում ժյուրի եւ պրոդյուսեր լինելու գործունեությունները, քանի որ նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում ռուսական շոուբիզնեսում պասիվություն կա, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ 

340191166_3432223033762612_5472740305451680425_n.jpg (182 KB)

«Հուսով եմ՝ այս պատերազմն էլ շուտով կավարտվի, եւ այդ ժողովուրդներն էլ, վերջապես, հանգիստ կապրեն։ Ուզում եմ, որ աշխարհում տիրի խաղաղություն»։ 

Ծնունդով արցախցի պրոդյուսերն այս շրջանում, հատկապես, անհանգիստ է Արցախի ու Արցախում շրջափակման մեջ հայտնված հարազատների համար, թեեւ նշում է՝ նրանք շատ չեն բողոքում, ամեն ինչ անում  են, որ այստեղ չանհանգստանան․

339919162_896775308078058_3843176975606589384_n.jpg (381 KB)

«Արցախում ունեմ ազգականներ՝ հորաքույրներս, մորաքույրներս, մորեղբայրներս, քույրերս, եղբայրներս, շատ ընկերներ ու բարեկամներ։ Հույսով են լցված, ինչպես եւ բոլոր հայերը, չեն ցանկանում լքել իրենց տները, հողը։ Սպասողական վիճակ է․․․ Չեն բողոքում, մենք ավելի շատ ենք նրանց համար անհանգստանում։ Շատ եմ ցանկանում, որ այս հարցը մի օր լուծվի, կորուստներ չունենանք։ Մեր յուրաքանչյուր զինվորի համար սիրտս ցավում է։ Ծնված օրվանից դաժան պատմություններ եմ հիշում։ Արցախում չգիտեմ մի ընտանիքի, որը կորուստ չունենա։ Երազում եմ, որ մեր ազգը, վերջապես, կարողանա հանգիստ ապրել, չթողնեն Հայաստանը գնան, ինչպես իմ դեպքում է եղել։ Չեմ ցանկանում բողոքել, բայց վստահ եմ՝ մեր հայրենիքում մենք մեզ ավելի լավ կզգայինք»։

339930999_758872639287003_677098297476690770_n.jpg (227 KB)

Պրոդյուսերին հարցրել ենք նաեւ անձնական կյանքի փոփոխությունների մասին, քանի որ ամիսներ առաջ, ինստագրամյան Story բաժնում, Սոֆիան լուսանկարով էր կիսվել, եւ շատերին թվացել էր՝ պրոդյուսերն ակնկարկել է, որ սիրտն այլեւս զբաղված է։ NEWS.am STYLE-ին, սակայն, նա ասաց, որ անձնականում փոփոխություններ չկան։ «Հուսով եմ՝ այս տարի կուրախացնեմ այլ նորություններով (ծիծաղում է)»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել