«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռոբի Ուիլյամսը կարծում է, որ ամուսնությունից հետո սեքս չկա

23:28, 27 ապրիլի

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը կարծում է, որ «ամուսնությունից հետո սեքս չկա»։ The Sun-ին տված հարցազրույցում նա եւ նրա կինը՝ Աիդա Ֆիլդը, անկեղծացել են իրենց սեռական կյանքի մասին։

49-ամյա Take That-ի նախկին մեներգիչն ասել է, որ իր լիբիդոն ընկել է այն բանից հետո, երբ դադարեցրել է տեստոստերոնի ընդունումը դեպրեսիան բուժելու համար: 2010 թվականից ամուսնացած զույգն ասում է, որ սեռական մտերմության հարցում իրենք «մի ալիքի վրա են» եւ խոստովանել են, որ այնքան հաճախ չեն սեքսով զբաղվում, որքան մինչ ամուսնությունը։

«Ամուսնության ընթացքում սեքսով չզբաղվելը խնդիր է միայն այն դեպքում, եթե դուք հակառակ կողմերում եք․ եթե մեկը ցանկանում է դա, իսկ մյուսը՝ ոչ։ Եթե ունեք տարբեր ակնկալիքներ կամ պահանջներ: Բայց իրականում բոլորը գիտեն, որ ամուսնությունից հետո սեքս չկա։ Պարզապես այդպես էլ կա»,- ասել է Ուիլյամսը։

«Ես որոշ ժամանակ տեստոստերոն էի ընդունում, բայց կախվածության պատճառով ստիպված էի դադարեցնել: Հայտնվեցին հսկայական քառակուսի ուսեր, եւ ես նման էի դռնապանի։

Երգիչը նշել է, որ տեստոստերոն ընդունելիս իր լիբիդոն ավելացել է․ «Մենք չէինք կարողանում միմյանց ձեռքերից ազատվել։ Դա պակասում է։ Ես կարոտում եմ այդ ժամանակաշրջանը», - խոստովանել է նա, բայց ասել է, որ երկուսն էլ գոհ են, որ այժմ ավելի քիչ են սեքսով զբաղվում:

Ուիլյամսը Ֆիլդի հետ առաջին անգամ հանդիպել է 2006 թվականին եւ այժմ նրանք չորս երեխա ունեն։ «Հիմա երբեմն Աիդան բազմոցին շրջվում է դեպի ինձ եւ ասում՝ «մեզ պետք է սեքսով զբաղվել», իսկ ես նստում եմ մանդարին ուտում եւ ուղղակի թոթվում եմ ուսերս։ Այնպես որ, երբեմն մենք փորձում ենք»:

Նրա կնոջ խոսքով՝ մարդիկ հաճախ «սեքսը շփոթում են մտերմության հետ»։ «Մենք միշտ գրկախառնվում եւ համբուրվում ենք, ձեռքերը բռնում ու դիպչում միմյանց, երբ պարզապես հեռուստացույց ենք դիտում բազմոցին կամ ֆիլմ կամ որեւէ այլ բան»:

Հարցազրույցը հաջորդել է Ֆիլդի՝ նոյեմբերին «Փոստային բացիկներ» Edge փոդքաստի վերաբերյալ մեկնաբանություններին, որտեղ նա ասել է, որ իրենց չորս երեխաները «քանդել» են իրենց սեռական կյանքը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել