Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Գեւորգ Դաբաղյանը հայկական դուդուկի հնչյուններով հուզեց Դիմաշին ու երգչին դուդուկ նվիրեց (վիդեո)

20:08, 30 ապրիլի

Հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենն այսօր՝ ապրիլի 30-ին, Երեւանում հանդիպեց իր հանդիսատեսին: Տարբեր երկրներից ժամանած երկրպագուները երգչին տեսնելու նպատակով հավաքվել էին Seven Visions Hotel, The Dvin-ում, որտեղ էլ հանգրվանել է արտիստը:

Հանդիպման ընթացքում Դիմաշը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, երգեց, կիսվեց տպավորություններով: Եղան նաեւ երգչի համար նախատեսված անակնկալներ: Օրեր առաջ Դիմաշը ցանկություն էր հայտնել ծանոթանալու հայկական դուդուկի պատմությանը: Նրան այդ հարցում աջակցել է հայտնի հայ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանը, որն այսօր անակնկալ մատուցեց երգչին՝ ներկայանալով հանդիպմանն ու նրան նվիրելով իր դուդուկներից մեկը: Դաբաղյանը Դիմաշի խնդրանքով նվագեց նաեւ «Սարերի հովին մեռնեմ» երգը, որը երգիչը կատարել էր երեկ՝ ապրիլի 29-ին կայացած իր առաջին երեւանյան մենահամերգի ժամանակ:

Երգիչն այդ ժեստը մեծ պատիվ համարեց ու նշեց, որ իր համար մեծագույն հաճույք էր մաեստրոյին կենդանի կատարմամբ լսելը: Ավելին՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում:

Դիմաշի հետ երեւանյան հանդիպման մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

 Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել