Մի քանի հետաքրքիր միջոցառում, որտեղ կարող եք այցելել այս շաբաթ․ չխախտելով երկուշաբթի օրվա ավանդույթները՝ NEWS.am STYLE-ը «փորփրել է» եւ գտել այն իրադարձությունները, որոնց արժե մասնակցել մոտակա օրերս։
Մայիսի 2. GLOBAL JAZZ TRIO-ն եւ Ariel Bringuez-ը հանդես կգան Ուլիխանյան ակումբում։ Համերգին կնվարգեն նաեւ Սամվել Գասպարյանը, Ռոդնի Բարետոն եւ Գաստոն Ջոյան։ Ջազային երեկոյի սկիզբը 20:30-ին է։ Տոմսերի արժեքը՝ 7000 դրամ։
Մայիսի 3. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հույն հայտնի երգիչ Նիկոս Վերտիսի մենահամերգը։ Մինչ օրս Նիկոս Վերտիսը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ՝ մեկ ձայնասկավառակ սինգլով եւ երկու հատուկ շարք CD/DVD ալբոմներով։ Երգիչն իր հիթերը կներկայացնի 20:00-ից։ Տոմսերի արժեքը՝ 10 000-ից 50 000 դրամ։
Մայիսի 4. Բոհեմ թատրոնում կկայանա Սեդրակ Գոջամանյանի «Hotel Կալիֆորնիա» ներկայացումը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Անդրանիկ Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Զիրոյանը, Թամարա Պետրոսյանն ու Արեն Սաֆարյանը։ Ներկայացմանը սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000-ից 6000 դրամ։
Մայիսի 5. Տանգո, որտեղ սկսվում է պատմությունը․ արգենտինական կրակոտ պարի սիրահարներին առաջարկում ենք այս օրն անցկացնել Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ կտիրեն խելահեղ ռիթմեր։ Համերգի սկիզբը՝ 19։00-ին, տոմսերի արժեքը՝ 8000-24 000 դրամ:
Մայիսի 6. Illusion pub-ում Old School VS New School հիփ-հոփ երեկո է սպասվում։ Կազմակերպիչները խոստանում են անսպառ հիփ-հոփ ու «լիքը գժական մուդ»։ Երեկոյի սկիզբը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։
Մայիսի 7. Երեւանում կկայանա TODES պարային համույթի հոբելյանական համերգը: Այն տեղի կունենա մայիսի 7-ին, Ժամը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 8000-45.000դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա