«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Չարագույժ մեռյալների ապստամբությունը»՝  վերջին տարիների ամենաբրուտալ սարսափ– ֆիլմերից մեկը

21:10, 7 մայիսի

Բեթը (Լիլի Սալիվան) հյուրընկալվում է ավագ քրոջը՝ Էլիին (Ալիսա Սազերլենդ) ու նրա երեխաների մոտ։ Հանկարծակի տեղի ունեցած երկրաշարժից հետո երեխաները բազմաբնակարան տան նկուղում հայտնաբերում են առեղծվածային ու չարագույժ մի գիրք։ Բացելով այն՝  նրանք ազատ են արձակում գերբնական չար ուժին, որն իրեն է ենթարկեցնում Էլիին։ Այժմ Բեթը ստիպված է փրկել իր եւ երեխաների կյանքն ու փախչել տնից, որը ենթարկվում է պարանորմալ Չարի գրոհին։

Մենք վերջին տարիներին վարժվել ենք ռեբութներին կամ տարածված ֆրանշիզների թեթեւ վերաթողարկումներին։ Էկրան են վերադարձել «Աստղային պատերազմները», «Յուրյան դարաշրջանի այգին» եւ անգամ «Թոփ Գանը»։ Սարսափ-ժանրի համար սա սովորական բան է. հաջող սարսափ-ֆիլմն անպայման ծնում է բազմաթիվ սիքվելներ, իսկ երբ դրանք սպառվեն,այն  կվերաթողարկվի նոր փաթեթավորմամբ։ Վերջերս այդ կերպ վերադարձան «Հելոուինը», «Ճիչը» եւ «Բենզասղոցով տեխասյան կոտորածը»։ Նման վերադարձի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ մի ինչ-որ նոր մոտեցում առաջարկելով սերիային (երբեմն հաջող, երբեմն՝ ոչ), նրանք չեն չեղարկում նախորդ մասերը, դրանց հետ կապված են սյուժեով, օգտագործում են սիրված հերոսներին, գոնե որպես կամեո։

Այս առումով նոր «Չարագույժ մեռյալները» բավական համարձակ են վարվում. նրանք հրաժարվում են ֆրանշիզի տարբերակիչ շատ գծերից եւ դրա հետ սյուժետային կապ գրեթե չունեն։ Այլեւս ոչ մի հյուղակ անտառում եւ խարիզմատիկ Էշ՝ Բրյուս Քեմփբելի կատարմամբ։ Եվ, թերեւս, սա ճիշտ է։ Սեմ Ռեյմիի եռերգությունը, որն սկսվեց որպես փոքրաբյուջե սարսափ-ֆիլմ, արդյունքում վերածվեց բենզասղոցով սուպերհերոսի արկածների մասին սեւ կոմեդիաների շարքի։ Դա իր ուրույն հմայքն ուներ, բայց հեռանում էր «Չարագույժ մեռյալների» արմատներից, եւ որպես նյութ այնքան էլ հարմար  չէր նոր ընթերցման համար։

Արդյունքում՝ «Չարագույժ մեռյալների ապստամբությունը» պահպանել է «Չարագույժ մեռյալների» ավելի շուտ ոգին, քան արտաքին նշանները։ Չնայած ճանաչելի տարրեր այստեղ կան. թե՛ վախեցնող գիրքը՝ հին կախարդանքներով, թե՛ դեդայթները՝ տեղի զոմբիները, որոնք ոչ միայն բանականություն եւ որոշակի չափով հնարամտություն, այլեւ յուրատեսակ սեւ հումորի զգացում ունեն։ Իհարկե, վիզուալ ցիտատներ էլ կան՝ տեսախցիկի ֆիրմային թռիչքներ, լիտրերով արյուն եւ բենզասղոց, այս անգամ հերոսուհիները ոչ մի տեղ չեն անհետացել։

Բայց «Չարագույժ մեռյալների ապստամբությունը» առանձնապես նախորդների կարիքը չունի էլ. սա լրիվ ինքնուրույն կինոնկար է, որը հասկանալի կլինի նաեւ առանց համատեքստի։ Եվ դա ֆիլմը կատարյալ ռեբութի օրինակ է դարձնում. սերիայի սիրահարներին հետաքրքիր կլինի գաղտնի հաղորդագրություններ որոնել, իսկ սկսնակները պարզապես հիանալի սարսափ-ֆիլմ կստանան։

Սարսափների ատրակցիոնն իսկապես փառահեղ է ստացվել։ Այստեղ գրագետ ձեւով պահպանվել է ժանրի հանդեպ ժամանակակից եւ  օլդսքուլ մոտեցումների հավասարակշռությունը։

Մի կողմից՝ մեր առջեւ երկու ուժեղ կանանց պատմությունն է, որոնք բախվում են խնդիրների ընտանիքում եւ սիրային հարաբերություններում. դժվար է սա ֆեմ-օրակարգ անվանել, բայց ֆրանշիզայի համար, որի դեմքը միշտ տղամարդ է եղել, դա վեկտորի շոշափելի փոփոխություն է։ Մյուս կողմից՝ ֆիլմը հին ձեւերով է վախեցնում. այստեղ նվազագույն համակարգչային գրաֆիկա է օգտագործել՝  նախընտրելով լիտրերով արյան բոտֆորիա օգտագործել։ «Ապստամբությունը» վերջին տարիների ամենաբրուտալ սարսափ-ֆիլմերից է. այստեղ մշտապես ինչ-որ մեկին մորթում են ամենատարբեր ձեւերով։  Իսկ երբ էկրանին  ուլտրաբռնություն չկա, գործի են դրվում տագնապալի երաժշտությունն ու անսպասելի սքրիմերները՝ ոչ ինքնատիպ, բայց նախկինի նման լավ աշխատող հնարքները։ Ֆիլմի գլխավոր հաջողությունը պետք է համարել Ալիսա Սազերլենդին. դերասանուհին անհավանական ճկուն է եւ հիշվող, փոքր-ինչ դիվային արտաքին ունի, ինչը նրան շատ համոզիչ է դարձնում ընտանիքի դիվահար մոր դերում։ Այո, ընտանեկան տոնայնությունը ֆիլմում նույնպես ինքնատիպ է եւ բավական արմատական, հեղինակները առանձնապես չեն խնայում նաեւ երեխաներին, ինչը հազվադեպ բան է անգամ այնպիսի ծայրահեղ ժանրի համար, ինչպիսին սարսափն է։

Սակայն չարժե «Չարագույժ մեռյալների ապստամբությանը» չափից ավելի լուրջ վերաբերվել։ Ֆիլմը նախորդներից ստացել է եւս մեկ կարեւոր բաղադրիչ՝ հումորը։ Իհարկե, այն այստեղ սեւ է եւ զզվելի, բայց հիանալի է աշխատում՝ կինոդիտողին հիշեցնելով զվարճանալու անհրաժեշտության մասին՝ թույլ չտալով մոռանալ, որ էկրանին բոլորովին էլ Բալաբանովի ֆիլմը չէ, այլ արյունոտ ներկայացում՝ Գրան-Գինյոլի ոգով։ Որպես այսպիսին՝ «Չարագույժ մեռյալների ապստամբությունը» արդիականության լավագույն ժանրային ֆիլմերից մեկն է։

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել