Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հիմա «տիկտոկներով» ու «սթորիներով» են հայտնի դառնում»․ Արսեն Գրիգորյանը՝ դասավանդելու, սաների հաղթանակների, Արթուր Գրիգորյանի ու հայկական շոուբիզնեսի մասին

12:31, 6 մայիսի

Հայկական շոուբիզնեսում այսօր պակասում է մեղեդին, կարծում է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը, որն արդեն մի քանի տարի է՝ շոուբիզնեսյան իր գործունեությանը զուգահեռ՝ դասավանդում է, եւ սեփական մրցանակներից ու կոչումներից զատ՝ այսօր ուրախանում նաեւ իր սաների հաղթանակներով ու պարգեւներով։ Արսենը փորձում է կրթել սերնդի, ովքեր կգնահատեն որակով մեղեդին եւ երգերին կհաղորդեն այն խորությունը, որն, ըստ երաժշտի, հիմա երկրորդ պլան է մղվել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արսենն ասում է՝ եկավ մի ժամանակ, երբ հասկացավ, որ տարիների ընթացքում կուտակված բեմական փորձը պետք է կիսել նոր սերնդի հետ։ Այդպիսով, երկար-բարակ քննարկումներից հետո, կնոջ եւ ընկերների խորհրդով ու աջակցությամբ, 2018 թ-ին որոշեց բացել Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոց-ստուդիան։

_DSC1385-Recovered.jpg (159 KB)

«Շատ երեխաների էինք լսել, բայց ես ունեմ սկզբունք՝ չընդունել ամեն մեկին, ով, պարզապես, սիրում է երգել։ Ես պետք է դասավանդեմ այն երեխային, ում զգում եմ, որ տալու բան ունեմ։ Պետք է հասկանամ, որ նա հենց իմ սանն է։ Առաջնահերթ կարեւորում եմ լսողությունը, հետո ձայնն ու կեցվածքը։ Վերջինը ժամանակի ընթացքում կարող ես բացել»,-ասում է երգիչը, որն այսօր հպարտանում է ոչ միայն սաների թվի աճով, այլեւ՝ հաղթանակներով, որոնցից մի քանիսը գրանցվել են վերջերս՝ Երեւանում կայացած Art Music Festival-ի ժամանակ։

49617469_226567098279586_3652445037536477184_n.jpg (93 KB)

«Մեր հինգ տարիների պատմության մեջ առաջին անգամ մասնակցեցինք մրցույթի։ Ժյուրիի կազմում էի նաեւ ես, բայց կար օրենք՝ ժյուրիի անդամն իր սաների օգտին քվեարկել չէր կարող։ Մեր դպրոցից 9 երեխա ներկայացան այդ մրցույթին, եւ ունեցանք հրաշալի արդյունք․ մեր սանը՝ Տիգրան Հունանյանը, միակն էր, ով շահեց գրան պրի։ Սամուել Եղիազարյանն ու Անուշ Խոշորյանը զբաղեցրին առաջին տեղը, իսկ մեր մյուս 5 սաները կիսեցին երրորդ հորիզոնականը։ Սա ինձ համար մեծ հաղթանակ է»։ 

Ars 5.jpg (141 KB)

Արսենի խոսքով՝ ծրագրերն այսքանով չեն ավարտվելու։ Առաջիկայում սպասվում են երկու նոր երգ՝ «Մամ ջան» եւ «Իմ Երեւան», նոր տեսահոլովակ, իսկ ամռանը՝ հունիսի 14-ին, պատրաստվում են ներկայանալ երրորդ մենահամերգով։ 

Ars 10.jpg (160 KB)

Արսենը խոստովանում է՝ իր սաներին էլ հաճախ խորհուրդ է տալիս այն, ինչ ժամանակին իրեն խորհուրդ էր տվել Արթուր Գրիգորյանը։ 

«Երգի պետական թատրոնում հայտնվել եմ Կոնսերվատորիայի 4-րդ կուրսում։ Ես կլասիկ կրթություն էի ստացել, շատ դասական մոտեցում էի ցույց տալիս սկզբում։ Արթուր Գրիգորյանին եւ ինձ շատ երկար ժամանակ էր պետք դա կոտրելու համար։ Նրանից ես սովորեցի, որ ինչպես խոսում ես, այնպես էլ պետք է երգես։ Երգի միջոցով պիտի խոսես, որպեսզի կարողանաս դիպչել դիմացինիդ սրտին, խաղաս նրա ամենանուրբ լարերի հետ, այլապես արածդ գործը գին չունի։ Նրա բոլոր խորհուրդները մինչ օրս հիշում եմ եւ փոխանցում իմ սաներին»։

DA2B1818.JPG (185 KB)

Հայկական շոուբիզնեսի մասին Արսենի կարծիքը ոչ միանշանակ է, կարծում է՝  ունենք եւ լավը, եւ վատը,-«Պարզապես, ընդհանուր գիծն ու պրոպագանդան է վատը»,-ասում է նա,-«Ժամանակին համերգներն ու շրջագայությունները շատ էին, հանդիսատեսն էլ էր ուրիշ, երաժշտական որակն էր ուրիշ։ Հիմա «տիկտոկներով» ու «սթորիներով» են հայտնի դառնում»։ 

image1-1.jpeg (88 KB)

Երգիչը, սակայն, տեսնում է նաեւ հայկական երգարվեստի դրական կողմերը,-«Որոշ երաժշտական նախագծեր ուրախացնում են։ Կարծում եմ՝ մեր երկիրը մշակութային առումով վերելք է ապրում։ Կան հրաշալի նախագծեր, որոնց մասնակցում են հրաշալի երեխաներ։ Art Music-ի շրջանակում ծանոթացա թե Երեւանից, թե մարզերից տարբեր տաղանդների հետ։ Կառանձնացնեմ նաեւ «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագիծը, որտեղ եւս ներկայացել եմ, որպես ժյուրի, եւ այն երեխաները, ովքեր հայտնվել են գալա համերգների փուլերում, իսկապես, բոլորն էլ շատ տաղանդավոր են։ Նաեւ «Երգ երգոց, նոր ձայներ» մրցույթն եմ շատ հավանում, քանի որ այն եւս բացահայտում է որակով երգիչների»։

IMG_8630.JPG (105 KB)

Ինչ վերաբերում է իր առաջիկա նորություններին՝ Արսենը նշեց, որ շարունակում է նույն ակտիվությամբ աշխատել, իսկ նոր ստեղծագործությունները հասանելի են տարբեր երաժշտական հարթակներով։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արսեն Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել