Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

ArmenՅԱՆs. «Թագավոր Չարլզ III-ի հետ զրույցի գլխավոր թեման իմ հայ լինելն էր․ նրան հետաքրքրում էին իմ արմատները»․ Գեւ Օրկյան

14:05, 8 մայիսի

Բրիտանահայ շոումեն, ստենդափեր Գեւ Օրկյանը (Kev Orkian) ելույթներով հանդես է եկել աշխարհի մի շարք բեմերում, ցնցել է Britain's Got Talent-ի հանդիսատեսին ու հեռուստադիտողին ու մինչեւ արցունքները ծիծաղեցրել Արքայազն Չարլզին (այժմ՝ թագավոր)։ Չնայած իր բոլոր հաջողություններին՝ Օրկյանը երբեք չի մոռացել իր իսկական կոչումը՝ հայ լինելը։ Այսօր էլ հումորային հրապարակումներին զուգահեռ՝ Գեւ Օրկյանն ինստագրամյան իր էջում բարձրաձայնում է ամենակարեւորի՝ Արցախի ու հայ ժողովրդի խնդիրների մասին։

Ինչպե՞ս Գեւորգ Կապիկյանը դարձավ Գեւ Օրկյան, ի՞նչ է զրուցել Արքայազն Չարլզի հետ, ու ինչպե՞ս է տեսնում Հայաստանի ապագան։ NEWS.am STYLE-ն ArmenՅԱՆs խորագրի շրջանակում զրուցել է հայտնի շոումենի հետ։  

Դուք ծնվել եք Լոնդոնում։ Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը հայտնվել Մեծ Բրիտանիայում։ 

Հայրս Միացյալ Թագավորություն տեղափոխվել է 1965 թ-ին՝ Լիբանանից, որտեղ նա երկու տարի ծառայության մեջ էր։ Մայրս տեղափոխվել է 1972-ին`հորս հետ ծանոթանալով հայկական եկեղեցու միջոցով։ Նրանք երկուսն էլ արտագաղթել են Թուրքիայից։ Տատս ու պապս Սեւասում էին ապրում, սակայն ստիպված էին տեղափոխվել Թուրքիա՝ 1915 թ-ի ցեղասպանությունից փրկվելու համար։  

kev.jpg (32 KB)

Հաճա՞խ եք գալիս Հայաստան։ 

Հայաստանում լինում եմ տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ։ 2022 թ-ի օգոստոսին եմ վերջին անգամ այցելել, երբ նկարահանում էի իմ երկրորդ վավերագրական ֆիլմը, որը կոչվում է «Չբացահայտված Արարատը»: Նկարահանումների ընթացքում մենք մագլցեցինք Արարատ լեռը։ Շատ բաներ ենք նկարել կորսված Հայաստանի մասին՝ ներառյալ Ախթամարն ու Անին։ Հրաշալի փորձառություն էր։ Նպատակ ունեմ Հայաստան գալ նաեւ 2024 թ-ին, որպեսզի նոր ֆիլմեր նկարահանեմ։ 

2017 թ-ին, երբ այստեղ էիք, Էնդի Սիմոնի հետ զբաղված էիք «Չբացահայտված Հայաստանը» նախագծի նկարահանումներով։ Ո՞րն էր ամենահետաքրքիր բանը, որ ինքներդ բացահայտեցիք Հայաստանի մասին։ 

Առաջնահերթ բացահայտեցի, որ Հայաստանն, իսկապես, շատ գեղեցիկ է։ Մենք հրաշալի պատմություն ու մշակույթ ունենք, մարդիկ եւս հիասքանչ են։ Սակայն այս ամենը հաճախ գաղտնիք է մնում, մինչեւ որ անձամբ չես այցելում։ Ամենազարմանահրաշ բանը, որ բացահայտեցի օրգանիկ սնունդն էր, որը ամբողջովին տարբերվում էր իր համով։ Ամեն բան շատ-շատ համեղ էր։ Ես նաեւ հիացած էի այն սիրով, որը մարդիկ զգում են իրենց երկրի հանդեպ, ինձ համար Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է։ 

eegjawqxyaefm_b.jpg (65 KB)

Այդ տարի Դուք նաեւ եղել եք Ստեփանակերտում։ Առաջին անգա՞մ էիք այցելում Արցախ։

Առաջին անգամ էի այցելում Ստեփանակերտ, հիշողությանս մեջ այն դաջվել է, որպես շատ գեղեցիկ քաղաք։ Առհասարակ, Արցախն իմ տեսած ամենամաքուր վայրերից է։  Չնայած այն փաստին, որ այնտեղ շատ դժբախտություններ են եղել, տպավորություն էր, թե իրականում ոչինչ էլ չէր պատահել։ Պատկերացնո՞ւմ եք քաղաքին հարվածել է 400-ից ավել ական, բայց մինչ օրս այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է։

Դուք խոսում եք հայերեն, հետեւում եք մեր սովորույթներին, իսկ Ձեր որդինե՞րը։ 

Այո, երկու տղաներս էլ մեծանում են՝ հայերենը սովորելով։ Տանը հաճախ չենք խոսում հայերեն, քանի որ կինս անգլուհի է, բայց ինքս մեծ սեր եմ տածում Հայաստանի հանդեպ, եւ դա հետաքրքրում է նաեւ երկվորյակ տղաներիս․ նրանք եւս սովորում են մեր լեզուն եւ պատմությունը։ Ես վստահ եմ, որ շատ կարեւոր է պահպանել ժառանգությունն ու այն փոխանցել սերունդներին։ Եթե մենք չկարեւորենք լեզվի, պատմության պահպանումը, մի օր ոչինչ չենք ունենա։ Ես թույլ չեմ տա, որ այդպիսի բան լինի։ 

Վերադառնանք սկզբին․ ինչպե՞ս Գեւորգ Կապիկյանը դարձավ, պարզապես, Կեւ Օրկյան։ 

Երբ Անգլիայում փորձում էի գրանցվել որպես դերասան, ինձ թույլ չտվեցին գրանցվել իմ անվամբ, քանի որ մեկ այլ հայ դերասան էլ կար Գեւորգ Մալիկյան անունով։ Սյդպիսով, ինձ խնդրեցին փոխել անունս, ես էլ անունս կիսեցի երկու մասին․ Գեւին միացրեցի հայկական ազգանվան «յան»-ը, այդպիսով դարձա Կեւ Օրկյան։ 

03.13.16_kev_orkian_-prtrt_graphic_asof_07.06.15.jpg (48 KB)

Ձեր հումորի զգացողությունը ժառանգարաբա՞ր է փոխանցվել, թե՞ հենց Ձեզ հետ է ծնվել։ 

Միայն Աստված գիտի այս հարցի պատասխանը։ Միայն գիտեմ, որ ես ծնվել եմ մարդկանց ծիծաղեցնելու համար։ 

Եվ, իսկապես, Դուք շատերին եք ծիծաղեցնում։ Իսկ Ձեզ ծիծաղեցնելը հե՞շտ է։

Ես շատ եմ ծիծաղում։ Ամենից շատ սիրում եմ դիտել չստացված կադրերը։ Ծիծաղից կարող եմ լաց լինել դրանք դիտելիս։ Ինչ վերաբերում է ստենդափ շոուներին, ավելի բծախնդիր եմ մոտենում դրանց, ծիծաղում եմ միայն այն կատակերգությունների վրա, որտեղ զավեշտալի կապ կա։ Այսօր շատ կատակերգություններ շոկային ձեւով հումորային չեն, այդ պատճառով էլ խիստ եմ ընտրության հարցում։  

Շատերը Ձեզ ճանաչեցին Britain’s Got Talent նախագծից հետո։ Ի՞նչ տվեց Ձեզ նախագիծը, բացի ճանաչումից։  

Իրականում, այն ինձ ճանաչում չի տվել, ոչ էլ՝ ինչ-որ ուրիշ բան։ Իմ հաջողությունը պայմանավորված է իմ քրտնաջան աշխատանքով եւ վճռականությամբ՝ հաջողության հասնելու մի ասպարեզում, որն ինձ հնարավորություն է տալիս, որ հաճույք ստանամ այն ամենից, ինչն անելու համար եմ ծնվել։ Այս շոուն ոչ այնքան տաղանդների մասին է, այն ավելի շատ մարդկանց օգնում է ցուցադրել այն, ինչն իրենց կարծիքով լավ են անում։ Այս առումով այն շատ լավն է։ 

Ձեզ բախտ է վիճակվել ելույթ ունենալու Արքայական ընտանիքի անդամների առաջ։ Ինչպիսի՞ փորձառություն էր դա Ձեզ համար։ Հուզմունքը մե՞ծ էր։

Ես երբեք չեմ հուզվել բեմ բարձրանալիս։ Ես հաճույք եմ ստանում ելույթ ունենալուց, եւ երբեք հուզմունք չեմ զգում։ Թագավորական ընտանիքի առջեւ ելույթ ունենալը պատիվ էր։ Ես թե Բրիտանիայի, թե արաբական երկրների անվանի ընտանիքների առջեւ եմ հանդես եկել։ Յուրաքանչյուր ելույթն ինձ համար հիշարժան է եղել։ Տեսնելը, թե ինչպես էր՝ այժմ արդեն Թագավոր Չարլզը ծիծաղից լաց լինում, հրաշալի զգացողություն է տալիս։ Դուբայի շեյխն, օրինակ, ինձ 5 րոպե շարունակ ծափահարում էր, ինչը շատ էր շոյել ինձ։

Դուք նաեւ հնարավորություն եք ունեցել անձամբ Արքայզն Չարլզի հետ շփվելու։ Կհիշե՞ք ինչ ասաց Ձեզ։ 

Իհարկե, ամբողջությամբ հիշում եմ մեր խոսակցությունը։ Գլխավոր թեման իմ հայ լինելն էր։ Նրան հետաքրքրում էր իմ հայրենիքը։ Նա նաեւ ասաց, որ մեծ հաճույք է ստացել իմ շոուից, նշեց՝ «Դու, իսկական, տաղանդ ես»։

Безымянный-6.png (769 KB)

Իսկ հայկական հումորային շոուներին հետեւո՞ւմ եք։

Ես հետեւում եմ Վահե Բերբերյանին, նաեւ՝ ArmComedy նախագծին։ Նրանք շատ ծիծաղելի են։ Սակայն, իմ կարծիքով, հայկական հումորային նախագծերը պետք է ավելի ունիվերսալ լինեն, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ բացեն իրենց եւ, առհասարակ, հայերի առաջ։

Կա՞ն նոր նախագծեր, որոնց շուրջ աշխատում եք։ 

Այո, հիմա երկու նոր հայկական ֆիլմերի շուրջ եմ աշխատում, որոնք կնկարահանվեն Հայաստանում՝ 2024 թ-ին։ Նաեւ թողարկելու եմ իմ նոր պիանո ձայնասկավառակը։ Հիմա իմ բեմական գործունեության 25-ամյակին նվիրված շրջագայության եմ պատրաստվում, որը կիրականացնեմ 2025-ին, որի շրջանակում կլինեմ աշխարհի 50 երկրում՝ կիսվելով իմ ստեդափի 25 տարվա փորձով։ 

Դուք միշտ բարձրաձայնում եք թե Արցախի, թե, առհասարակ, Հայաստանի խնդիրների մասին։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում այդ խնդիրներին։ 

Կարծում եմ՝ պետք է այլեւս չվախենանք եւ սկսենք խոսել։ Շատերը, այդ թվում՝ հայտնի մարդիկ, վախենում են կիսվել իրենց մտքերով՝ զգուշանալով դրանց հետեւանքներից։ Ամեն դեպքում, լուռ մնալը նպաստում է այն անարդարությանը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Որքան շատ աղմուկ բարձրացնենք, այնքան մեզ ավելի լավ կլսեն։ Հայաստանի ապագան անորոշ կլինի այնքան ժամանակ, մինչեւ որ մենք չմիավորվենք եւ չբարձրաձայնենք այն դժոխային խնդիրները, որոնք մարդիկ ապրում են Արցախում։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Alivenetwork.com-ից, Instagram/Kev Orkian


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել