Ապրիլին համաշխարհային վարձույթում հայտնվեց «Ռենֆիլդ» երգիծական սարսափ–ֆիլմը, որը ներկայացնում է կոմս Դրակուլայի ծառայապետի պոստմոդեռնիստական պատմությունը։ Վամպիրների թեմատիկան պրեմիերայում բացահայտվում է անսովոր տեսանկյունից։ Այս համատեքստում ներկայացնում ենք եւս երեք ոչ ստանդարտ ֆիլմ առասպելական վամպիրների մասին։
«Գրեթե լիակատար խավար» (1987, ռեժ.՝ Քեթրին Բիգելոու)
Կինեմատոգրաֆի պատմությունը գիտի վամպիրական առասպելի էկրանավորման բազմաթիվ տարբերակներ։ Դա կարող է լինել ինչպես դասական գոթական պատմություն նրբաքիմք արիստոկրատ արնախումների մասին, կամ արյունոտ սարսափ–ֆիլմ մարդկանց անողորմ որսորդների վերաբերյալ։ Սակայն այս երկու բեւեռներում էլ ակնհայտ է անիրականության գործոնը. դժվար է հավատալ, որ ինչ-որ նման բան կարող է պատահել մեր աշխարհում, որքան էլ ֆիլմ ստեղծողները փորձեն հակառակը համոզել մեզ։ Բայց Քեթրին Բիգելոուի ֆիլմը կոտրում է այս կարծրատիպը։
«Գրեթե լիակատար խավարի» սյուժեն առավելագույնս երկրային է. վամպիրների խումբը սլանում է Ամերիկայով մեկ (անշուշտ՝ մեկ հարկանի) անհրապույր բեռնատարով եւ սպանում մարդկանց։ Ֆիլմի մթնոլորտը հիշեցնում է հիպպիների, բիթնիկների եւ անհոգ թափառականների իդեալներից հիասթափությունները՝ Չառլզ Մենսոնի գործից հետո։ Սեռական անկաշկանդությունը, թափառականի կեցության աննպատակայնությունը եւ օրենքի ու բարոյականության նորմերի ժխտումն այլեւս նորաձեւ չեն։ Այստեղ նոր պահպանողականության ուղղագիծ փոխաբերության դերում թափառաշրջիկ վամպիրներն են։ Բայց, չնայած շրջակա ամբողջ գորշությանը, Բիգելոուի ֆիլմը դժվար է բարոյական անկման ցուցադություն անվանել. սյուժեի կենտրոնում, այնուամենայնիվ, իրական մաքուր սիրո պատմություն է եւ իրական ինքնազոհաբերման դրսեւորում։ Նիհիլիստական հիասթափության եւ մարդկայնության հանդեպ հավատի միջեւ սահմանագիծը շատ նուր բէ։ «Գրեթե լիակատար խավարը» հետաքրքիր է որպես տաղանդավոր ռեժիսորի առաջին փորձերից մեկը, որը 2008թ. «Օսկար» կստանա «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար։
«Իրական արնախումներ» (2014, ռեժ.՝ Թայկա Վայթիտի)
Մինչեւ MARVEL կինոտիեզերքի ամենահաջող ռեժիսորներից մեկը դառնալը՝ Թայկա Վայթիտին նկարահանել է ինքնատիպ հեղինակային ֆիլմեր։ «Իրական արնախումները» բացարձակապես ոչ կոռեկտ ռուսալեզու անվանումն է, որը վարձույթում օգտագործվել է պոպուլյար երգիծական սերիալների հետ կեղծ անալոգիա ստեղծելու համար։ Ճիշտ թարգմանությունը մոտավորապես այսպիսին է. «Ի՞նչ ենք մենք անում գիշերը» (այդպես էլ անվանել են բազմասերիանոց ադապտացիան)։ Եվ այս վերնագիրը շատ ավելի լավ է բնութագրում այս սրամիտ եւ անսովոր սեւ կոմեդիան։ Մի կողմից՝ այն նկարահանվել է այդ պահին տարածված մոքյումենտարի ոճով՝ երբ գեղարվեստական կինոն ձեւանում է որպես փաստագրական։
Մյուս կողմից՝ Վայթիտին արժանին է մատուցում վամպիրական կինոյի կլասիկային՝ «Նոսֆերատու. սարսափի սիմֆոնիայից», (1922), որը մեզ է նվիրել ամենահիշարժան արնախումներին կինեմատոգրաֆի պատմության մեջ, մինչեւ պոպուլյար «Այլ աշխարհն» ու «Մթնշաղները»՝ իրենց հավերժ, բայց վամպիրների ու մարդագայլերի փոքր-ինչ մուլտային դիմակայությամբ։ «Իրական արնախումները» չեն կաշկանդվում աջուձախ ծաղրել հոգնեցնող շտամպները, բայց դա այնպես են անում, որ անբռնազբոս կոմեդիայի հետեւում հստակ երեւում է այն մարդու ձեռքը, որը ժանրին մեծ ակնածանքով է վերաբերվում։
«Ներս թող ինձ» (2008թ., ռեժ.՝ Թոմաս Ալֆրեդսոն)
Վամպիրների մասին ֆիլմերը հաճախ ընկալվում են որպես բացառապես զվարճալի տեսարաններ։ Սակայն վամպիրի կերպարն ինքը չափազանց բարդ է, նրա արմատները գալիս են մոռացված հնագույն առասպելներից, իսկ դրա անսովոր հոգեբանականությունը կարող է ունենալ բազմաթիվ մեկնություններ՝ ֆրեյդիզմից մինչեւ էքզիստենցիալիզմ։ Ցավոք, այդ պոտենցիալը լիարժեք չի իրացվել։ Սակայն արժանի ֆիլմեր ՝ խոր հոգեբանականությամբ, այդուհանդերձ, նկարահանվել են, ընդ որում՝ Հոլիվուդի սահմաններից դուրս։ «Ներս թող ինձ» ֆիլմը նկարահանվել է Յուն Լինդկվիստի համանուն վեպի հիման վրա եւ վամպիրյան այլաբանությամբ պատմում է սովորական պատանեկան խնդիրների մասին՝ անսպասելի տեսանկյունից։ Միայնության վախը, սոցիալականացման դժվարությունները, ողբերգական սիրահարվածությունը կարող էին անցումային տարիքի դրամայի մոտիվներ լինել, բայց անսովոր մարմնավորումը թեմային հաղորդում է թրիլերի երանգներ եւ սարսափեցնող արյունալի էսթետիկա։ 2010թ. ռեժիսոր Մեթ Ռիվզը նկարահանեց վեպի ադապտացիան ամերիկյան կինոդիտողի համար. նույնպես բավական լավ է ստացվել։
Անտոն Մուխորտով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն