Victoria's Secret-ի ներքնազգեստի նորաձեւության ցուցադրությունը 5 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է «Համաշխարհային շրջագայություն» վավերագրական ֆիլմով: Այդ մասին գրում է WWD-ն։
Վավերագրական ֆիլմը, որը եթեր դուրս կգա այս աշնանը, խոստանում է «միավորել նորաձեւությունը, կինոն, արվեստն ու մշակույթը»: «Համաշխարհային շրջագայություն»-ը կցուցադրի սուպերմոդելների ու կատարողների ելույթները, ինչպես նաեւ կցուցադրվի, թե ինչպես է կազմակերպվում ստեղծագործական գործընթացը կուլիսներում։
Ֆիլմի ռեժիսորն է Partel Oliva դուետը, ով նախկինում արշավներ է նկարահանել Chanel-ի, Kenzo-ի եւ Versace-ի, ինչպես նաեւ 20 ստեղծագործողների համար ամբողջ աշխարհից՝ Բոգոտայից եւ Լագոսից մինչեւ Լոնդոն ու Տոկիո: Նրանց թվում են նկարիչներ, պարուսույցներ, կինոօպերատորներ, մոդելավորողներ եւ այլ ստեղծագործական միավորներ, որոնք անհատական դիզայն կստեղծեն Victoria's Secret-ի համար:
Victoria's Secret-ի գործադիր փոխնախագահ եւ գլխավոր ստեղծագործական տնօրեն Ռաուլ Մարտինեսն ասել է. «Այս ֆիլմը Victoria's Secret ապրանքանիշի վերափոխման վերջնական արտահայտությունն է։ Այն առաջնորդվելու է նորաձեւությամբ, գլամուրով եւ զվարճանքով, անցյալի սիրելի պատկերագրության ակնարկով, բայց համարձակ, վերաիմաստավորված ձեւով»:
Ընկերության նախկին ղեկավարության հետ կապված սկանդալներից եւ վարկանիշի կտրուկ անկումից հետո Victoria's Secret-ի շոուն անորոշ ժամանակով չեղարկվեց 2019 թվականին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
