Բեյոնսեն սկսել է իր՝ երկար սպասված՝ Renaissance համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է Ստոկհոլմում։
Посмотреть эту публикацию в Instagram
Մոտ 57 համերգ է նախատեսված մարզադաշտերում, եւ երգչուհու երկրպագուները կարող են վստահ լինել, որ Queen Bey-ը ցնցող ելույթներ կունենա: Համացանցն արդեն եռում է փոփ-դիվայի ֆուտուրիստական կերպարներով՝ Coperni-ից մինչեւ Loewe-ի հարմարավետ բոդի կոստյումներ՝ բոլորը Shiona Turini-ի ոճով: Ոչ բոլորը կկարողանան տեսնել Բեյոնսեի համերգը, բայց դա մեզ չի խանգարել, որ դասավորենք նրա զգեստապահարանը։
Alexander McQueen

Բրիտանացի անկրկնելի դիզայների հագուստով Բեյը ցուցադրել է իր նախանձելի իրանը՝ փայլուն արծաթագույն եւ ածուխի գծերով զարդարված բոդիով, ազդրերի եւ ուսերի շրջանում՝ թեթեւ հավելումներով:
Coperni
Посмотреть эту публикацию в Instagram
Բեյոնսեն տիրապետում է թատերական արվեստին. «Գրեմմի» դափնեկիրն ինքն իրեն կախում է ամբոխի վերեւում՝ հատուկ պատրաստված արծաթագույն Coperni թիկնոցով եւ օպերային ձեռնոցներով:
Courrèges

Պահպանելով շրջագայության ֆուտուրիստական եւ սյուրռեալիստական թեման՝ Բեյոնսեն ընտրել է ասիմետրիկ բոդի կոստյում՝ այս անգամ փայլուն քրոմից, հայելային որովայնի շեշտադրությամբ՝ լրացուցիչ ինտրիգների համար:
David Koma

Հյուսվածքների եւ գույների հետ խաղալով՝ երկու կտորից բաղկացած հավաքածուն առանձնանում է ռեֆլեկտիվ ցանցով վերնաշապիկով եւ մինի կիսաշրջազգեստով, փայլփլուն, շողշողացող բաճկոնով եւ օձի կաշվից ծիածանագույն կոշիկներով:
Loewe

Գուցե, սա նրա շրջագայության ամենագլամուրային կերպարն է․ Loewe-ի՝ ոսկե փայլերով զարդարված եւ trompe l'oeil-ի ծանոթ մոտիվներով թափանցիկ բոդիի շնորհիվ Բեյոնսեն իր վրա է հրավիրում բոլորի հայացքներն ու ծափահարությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար