Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ի՞նչ է կատարվում Քիմ Քարդաշյանի եւ Թոմ Բրեդիի միջեւ

21:27, 16 մայիսի

Վերջերս լուրեր են շրջանառվում Քիմ Քարդաշյանի եւ նախկին ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հնարավոր սիրավեպի մասին։ Սակայն երկու կողմերի ներկայացուցիչները պնդում են, որ Քիմի եւ Թոմի միջեւ ոչինչ չկա։ Մարզիկը ռեալիթի հեռուստաաստղին խորհուրդներ է տալիս Բահամյան կղզիներում առանձնատուն գնելու վերաբերյալ։

42-ամյա Քիմը ցանկանում է տուն գնել այն նույն տարածքում, որտեղ 45-ամյա Բրեդին արդեն սեփականություն ունի, պնդում է Page Six-ը: Ըստ հրապարակման աղբյուրի՝ SKIMS-ի հիմնադիրը նախկին ֆուտբոլային աստղի հետ քննարկել է տարածքի դրական եւ բացասական կողմերը։ Ինսայդերն ասել է, որ Քիմն այնքան էլ լավ չի ճանաչում Թոմին, բայց կարծում է, որ նա լավ խորհրդատու կլիներ: Նրանք ունեն ընդհանուր ընկեր Ջեն Գրեդը, որը մարքեթինգի մասնագետ է եւ՛ SKIMS ապրանքանիշի, եւ՛ Brady ապրանքանիշի համար, ով հավանաբար ներկայացրել է նրանց:

Քիմը միայնակ է SNL աստղ Փիթ Դեւիդսոնից բաժանվելուց հետո, իսկ Թոմն ամուսնալուծվել է մոդել Ժիզել Բունդխենից։ Առայժմ երկու աստղերի սիրավեպի մասին ակնարկ չկա։

Հայտնի չէ, թե արդյոք Քիմը սիրահարված է Բրեդիին, սակայն նախկինում նա սիրավեպ է ունեցել մարզիկների հետ՝ ֆուտբոլիստ Ռեջի Բուշի, բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի, ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Բահամյան կղզիներում գտնվող տարածքը, որտեղ Քիմը ցանկանում է տուն գնել, համարվում է շատ բացառիկ եւ հասանելի միայն ընտրյալների համար: Ջենիֆեր Լոպեսը, Ալեքս Ռոդրիգեսը, Միշել Ջորդանը, Ջասթին Թիմբերլեյքը եւ Ռիզ Ուիզերսփունը ունեն տներ այս տարածքում:

Աղբյուրը Page Six-ին ասել է, որ Քիմը գնահատում է Բրեյիի կարծիքը։ «Նա զանգահարել է նրան եւ խորհուրդ հարցրեց Բեյքերս Բեյի մասին»,- ասել է աղբյուրը։ Հրատարակությունը նշում է, որ Թոմի ներկայացուցիչն ասել է, որ հայտնիների միջեւ սիրավեպ չկա։ «Նրանք ունեն ընդհանուր ընկերներ եւ աշխատանքային գործընկերներ, բայց նրանք հանդիպում չեն: Քիմը շատ կենտրոնացած է իր երեխաների, իր բիզնեսի, իրավաբանական դպրոցի վրա եւ պատրաստվում է իր դերին American Horror Story-ում»,- կիսվել է ինսայդերը։

Թոմը երկար տարիներ առաջ տուն է գնել իր նախկին կնոջ՝ Ժիզելի հետ։ Նա ամուսնացած է եղել մոդելի հետ 2009-ից 2022 թվականներին։ Զույգն ունի երկու երեխա՝ Վիվիանը եւ Բենը։

Քիմը 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն ունի Կալիֆորնիայի Հիդդեն Հիլզում:

Նա գնել եւ վերակառուցել է տունը, երբ ամուսնացել է Քանյե Ուեսթի հետ։ Նրանց ամուսնությունը տեւել է 2014 թվականից մինչեւ 2022 թվականը։Ունեն չորս երեխա։

Քիմն ապագայում կարող է փոխել իր ապրելակերպը։  Ապրիլին Քարդաշյանն ասել էր, որ հաճույքով կհրաժարվի փառքից՝ լիարժեք փաստաբան դառնալու համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search