«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ArmenՅԱՆs. Հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան՝ ցեղասպանությունից փրկված նախնիների, Արագածի լանջին խաշ ուտելու ու Հայաստանի մասին խոհարարական նախագիծ ստեղծելու մասին

19:30, 17 մայիսի

Կերակուր պատրաստելը, պարզապես, ամենօրյա հոգս կամ պարտականություն չէ, դա արվեստ է, որից կարելի է մեծ բավականություն ստանալ․ ամերիկահայ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան գիտի՝ ինչպես դա անել։ Նա իր կերակուրները համեմում է հումորով, իսկ գործընթացով կիսվում Instagram-ի իր հազարավոր հետեւորդների հետ։ Շեֆ-խոհարարն, օրինակ, առաջարկում է հայկական սուշիի կամ բրնձով փուդինգի իր տարբերակը, իսկ մեքսիկահայ հումորիստ Ջեք Ասատուրյանի հետ վերջերս սկսել է հայկական եւ մեքսիկական ուտեստների միքսային տարբերակների մասին հումորային շարք, որը, նույնիսկ, գրավել է LA Times-ի ուշադրությունը։

Արա Զադան մասնակցություն է ունեցել մի շարք հեռուստաշոուների, որոնց շարքում են PBS-ի No Passport Required-ը, Discovery Channel-ի Recipe Lost & Found-ը եւ Fox-ի Good Day LA-ը։ Նա նաեւ համագործակցել է Food Network-ի, ABC-ի, CBS-ի, NBC-ի, Gelson’s-ի եւ այլ հայտնի հեռուստաալիքների եւ ընկերությունների հետ։ Արան հեղինակել է իր խոհարարական գիրքը, որը կոչվում է «Լավաշ»։ 

NEWS.am STYLEArmenՅԱՆs խորագրում հայկական ծագում ունեցող շեֆ-խոհարարը պատմել է իր արմատների, Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիների ու առաջիկայում Հայաստանում իրականացվելիք իր շոուի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Zada (@arazada)

 
Արա, եթե չեմ սխալվում, Ձեր նախնիները ստիպված էին լքել Արեւմտյան Հայաստանը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության պատճառով։ Նրանք տեղափոխվել են Եգիպտոս, եւ ինչպես Դուք եք նշել՝ ստիպված եղել փոխել իրենց ազգանունը։ Ի՞նչ ազգանուն էիք կրում նախկինում։ 

Իմ ընտանիքը ծագումով Մարդինից է։ Այո, իմ նախապապը փոխել է իր ազգանունը՝ Մանուշյանից դառնալով Զադա։ Մարդինում նա շատ հայտնի նկարիչ էր։ Ցեղասպանության գործողությունների շրջանում նրան ասել էին, որ վերջացներ մզկիթի նկարազարդումը եւ իրեն բաց կթողնեն։ Եվ մի օր, երբ արդեն, գրեթե, ավարտին էր հասցրել աշխատանքը, պահակներից մեկը, որը նրա ընկերներից էր, զգուշացրել է, որ իրեն եւ իր ամբողջ ընտանիքին իրականում պատրաստվում են սպանել։ Այդպիսով, նա ընտանիքի հետ Հորդանանով փախել է Եգիպտոս, որտեղ էլ իրենց ազգանունը փոխել են՝ հետապնդումից խուսափելու համար։ 

Իսկ ինչպե՞ս հաստատվեցիք Միացյալ Նահանգներում։ 

Ծնողներս Միացյալ Նահանգներ եկել են Կանադայից։ Մայրս ծնվել է Եգիպտոսում, պապիկս եւ տատիկս, նույնպես, այնտեղ էին ծնվել։ Երբ Նասերն այնտեղ եկավ իշխանության, նրանք մեկնեցին Կանադա։ Մայրս Տորոնտոյում է մեծացել, բայց երբ 18 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ էլ ես ծնվել ու մեծացել եմ։ 

DSC_5521.jpg (163 KB)

Հայաստանից բավական հեռու եք ապրում․ ինչպե՞ս է հաջողվել մոտ մնալ մեր խոհանոցին, մշակույթին․․․

Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2016 թ-ին՝ արձակուրդիս ժամանակ։ Մինչ այդ ինձ միշտ ասում էին, որ հենց գնաս Հայաստան, միանգամից սիրահարվելու ես երկրին, քեզ տանն ես զգալու։ Այն վայրկյանին, երբ ոտքս դրեցի այնտեղ, իսկապես, ինձ տանը զգացի։ Բայց մի բան հասկացա, որ ինձ անծանոթ են հայկական ուտեստները, այդպիսով սկսեցի ավելի հաճախ այցելել՝ գրեթե ամեն վեց ամիսը մեկ, որպեսզի ավելի շատ բան սովորեմ հայկական խոհանոցի մասին։ Ցանկանում էի այդ ամենը հետս տանել նաեւ ԱՄՆ, որպեսզի ավելի շատ մարդկանց, հատկապես՝ արեւմտահայերին, ցույց տամ հայկական ուտեստները։ Դրա միջոցով էլ սկսեցի նաեւ ավելին իմանալ մեր մշակույթի մասին։ Ես մեր մշակույթի հետ խորը կապ ունեմ հենց խոհանոցի միջոցով։ Բացի այդ, մինչեւ 6-րդ դասարան սովորել եմ հայկական դպրոցում․ մայրս, տատիկս ու պապիկս եւս օգնել են, որ պահպանեմ մեր լեզուն ու մշակույթը։ Հայերեն խոսում եմ, բայց ավելի լավ հասկանում եմ, քան խոսում։ Արեւմտահայերենով եմ խոսում։ Ճանապարհորդությունները, սակայն, օգնեցին, որ ինչ-որ չափ սովորեմ նաեւ արեւելահայերենը։ 

Առհասրակ, խոհարարական արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ինչպե՞ս է առաջացել։  

Այդ սերն ինձ մոտ առաջացել է դեռեւս 5 տարեկանից։ Այդ տարիքում կարծում էի, թե Պիտեր Պենն եմ ու ցանկանում էի դանակներով խաղալ, բայց մայրս միայն թողնում էր դիպչեի դանակին իրեն օգնելով․ աղցաններն էի կտրատում, ու այդպես շարունակ։ Միշտ սիրել եմ ուտելիքը, ուտում էի ամեն ինչ, ու այդ սերը փոխանցվեց նաեւ պատրաստելուն։ 

DSC_5564.jpg (161 KB)

Բավական շատ հեղինակավոր հեռուստաալիքների հետ եք համագործակցել։ Ինչպիսի՞ փորձ էր դա Ձեզ համար։ 

Այո, շատ հեռարձակողների հետ եմ աշխատել, զարդարել եմ ուտեստներ․․․ Տեսախցիկի առաջ հայտնվելն իմ երազանքն էր, այսպիսով Gelson's-ի եւ այլ խոշոր ընկրությունների հետ սկսեցի բաղադրատոմսեր ստեղծել, եւ ինձ, իսկապես, պատիվ վիճակվեց շատ նոր բաղադրատոմսեր ներկայացնել, աշխատել անձնակազմի հետ, ինչը հետո նրանք ցուցադրեցին հեռուստատեսությամբ։ 

Խոսենք նաեւ հումորիստ Ջեք Ասատուրյանի հետ ձեր համագործակցությունից։ Ինչպե՞ս այն ստացվեց։ 

Ես եւ Ջեքը մանկության ընկերներ ենք,  վերամիավորվեցինք 4 ամիս առաջ։ Նա շատ հայտնի հումորիստ է, եւ օգտագործելով նաեւ իմ պատրաստման հմտությունները՝ մենք ցանկացանք ներկայացնել հայ-մեքսիկական խոհանոցային միքս, որպեսզի ավելի զվարճալի տեսանկյունից ներկայացնեինք այս երկու երկրների նմանությունները, քանի որ հայերն ու մեքսիկացիներն, իսկապես, շատ նման են։ Անկեղծ ասած՝ խոհանոցում, պարզապես, հաճույք ենք ստանում, իսկ ուտեստներից շատերը հենց տեղում՝ տեսախցիկի առաջ են պատրատվում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Zada (@arazada)


Երբ սկսում էիք Ձեր բլոգը, պատկերացնո՞ւմ էիք հազարավոր հետեւորդների մասին։  

Միշտ երազել եմ խոհանոցային շոու ունենալու մասին, որը տարածում կգտներ։ Երբ սկսեցի տեսանյութերիս շարքը, մի փոքր դժվար էր, բայց շնորհիվ մեծ հույսի ու երազանքի՝ այն գրավեց մարդկանց ու, իսկապես, տարածվեց։ Ես սիրում եմ այն ամենն, ինչ անում եմ, ու ցանկանում, որ մյուսներն էլ տեսնեն այդ հաճույքը, եւ թե որքան հեշտ եւ պարզ կարող է լինել պատրաստման ընթացքը։ Դե, բոլորն էլ սնվում են, ուրեմն պետք է պատրաստել իմանան։ 

Մարտի 11-ին Ջեքի հետ ձեր առաջին խոհանոցային շոուն ունեցաք Haha ռեստորանում։ Ինչպե՞ս անցավ։ 

Այո, առաջին Arm-Mex fusion-ը ներկայացրինք։ Շատ լավ անցավ։ Կարծում եմ՝ էլի նման շոուներ կկազմակերպենք։ Մեդիայում էլ բավականաչափ արձագանքներ եղան, մարդիկ ասում են, որ կուզեին ավելի շատ բաներ տեսնել։ Կփորձենք տարբերակներ գտնել ճանապարհորդելու եւ ավելի շատ վայրերում ներկայացնելու հայ-մեքսիկական խոհանոցային միքսը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Zada (@arazada)

 
Արա, վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում։ Ի՞նչ հետաքրքի հուշեր ունեք։ 

Վերջին անգամ մինչեւ Covid-ի բռնկումն եմ եղել։ Սիրում եմ Հայաստանը ու ցանկանում ավելի հաճախ այցելել։ Հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ կհաջողվի։ Ինչ վերաբերում է հուշերին՝ դրանք շատ են։ Օրինակ, երեք անգամ բարձրացել եմ Արագածի գագաթը՝ խաշ ուտելու։ Իսկապես, շատ եմ սիրում այդ ուտեստը, իսկ այնտեղ տեսարանը գեղեցիկ է ու տրամադրող։ 

Ապագա ծրագրերից կխոսե՞ք։

Դե, հաստատ, կշարունակենք ներկայացնել Arm-Mex շարքը։ Կոնտենտ ստեղծելը ժամանակատար է, հիմա շատ տեսանյութեր եմ նկարահանում, որոնք հետաքրքրում են մարդկանց։ Կցանկանայի ունենալ իմ սեփական խոհարարական շոուն, հիմա նաեւ աշխատում եմ իմ երկրորդ խոհարարական գրքի վրա։ Նաեւ հույս ունեմ ստեղծել մոտ 8 մասից բաղկացած նախագիծ, որի շրջանակում կգամ Հայաստան եւ աշխարհին կներկայացնեմ, թե ինչպիսին են հայկական խոհանոցն ու հյուրասիրությունը։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արա Զադան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել