ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ իր մասին կհիշեցնի նախկին սիրեցյալը։ Մի տրվեք այդ հուշերին։ Դա ընդամենը պահ է, որը կանցնի։ Ավելի լավ է՝ հանգստություն պահպանեք եւ արագ որոշումներ չկայացնեք։
ՑԼԵՐ
Ընտանեկան կյանքում ոչ մի նորություն չի սպասվում։ Աստղերը խորհուրդ են տալիս որեւէ գործողություն մտածեք եւ միասին անեք։ Օրինակ, ընտանքի անդամներով զբաղվեք տան մաքրության գործերով։ Միասնական աշխատանքն ավելի է մտերմացնում մարդկանց։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի ինքնագնահատականը շատ ցածր կլինի։ Դուք կցանկանաք այն բարձրացնել եւ դրա համար շատ ջանքեր կգործադրեք։ Փորձեք չափը չանցնել, այլապես, այլեւս չեք կարողանա պայքարել նրա ինքնավստահության դեմ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր չեք հասկանա՝ ինչպես վարվել ձեր սիրելիի հետ, ինչպես արձագանքել նրա ասածին եւ պահվածքին։ Ավելի լավ է վստահեք ձեր ինտուիցիային։ Նա ձեզ ճիշտ կառաջնորդի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր մի բան անելու անհրաժեշտության զգացողությունը ձեզ չի լքի։ Դուք անընդսհատ կլսեք «պետք է» արտահայտությունը։ Այնպես որ՝ ուզենաք, թե ոչ, որոշ բաներ, ուղղակի, պարտավոր եք անել։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ այսօր դուր չի գա ձեր սիրելիի պահվածքը։ Այն չի համապատասխանի ձեր պատկերացումներին, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական կեսը։ Ինչեւէ, պետք է հաշտվեք այդ ամենի հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր կյանքը ձեզ անհավանական երջանիկ կթվա։ Դուք, ասես, հայտնված կլինեք ձեր ստեղծած հեքիաթում։ Դե ինչ, զարմացրեք բոլորին ձեր հետաքրքիր պատմություներով։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելիի հետ կտեղափոխվեք մանկություն եւ ձեզ կսկսեք պահել երեխաների պես։ Շատերին ձեր պահվածքը տարօրինակ կթվա, բայց խոստովանեք, որ այդպես ավելի ուրախ է անցնում։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ամեն ինչ լավ կլինի։ Աստղերը խորհուրդ են տալիս բարձր պահել տրամադրությունը։ Մի մտահոգվեք՝ ձեր կողքին շատ հավատարիմ անձնավորություն կա, որի հետ դուք կարող եք ձեզ ապահով զգալ։ Դուք ամբողջությամբ կարող եք նրան վստահել։ Մի՞թե դա բավարար չէ, որ ձեզ երջանիկ զգաք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի պահվածքը ձեզ դուր չի գա։ Մի շտապեք վիճել նրա հետ։ Ավելի լավ է՝ ինքներդ մտածեք, թե հատկապես ինչը նրա պահվածքի մեջ չեք հավանում, այնուհետեւ նույնը ավելի հանգիստ ձեւով նրան բացատրեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ հեշտությամբ կկարողանա ձեզ նեղացնել։ Դա նրանից անկախ կստացվի։ Լավ կանեք մի կողմ թողնեք զգացմունքներն ու ավելի թեթեւ նայեք ամեն ինչին։
ՁԿՆԵՐ
Ձեր օրը նման կլինի տոնի։ Ընդ որում, այդ տոնն այնքան կտեւի, որքան դուք ինքներդ ցանկանաք։ Մնում է հուսալ, որ դուք երկար կպահեք այդ տոնական տրամադրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները