«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կինը պատրաստ է շրջել ամբողջ աշխարհով՝ հմայիչ արքայազնի փնտրտուքով

22:25, 28 մայիսի

Ամերիկուհի Սթարլի Սանտոսը որոշել է չսահմանափակվել իր հայրենիքով՝ իր երազանքների տղամարդուն փնտրելու հարցում։ Նա իր առջեւ նպատակ է դրել ամեն երկրումհանդիպել մեկ տղամարդու հետ, մինչեւ կգտնի իր արքայազնին, գրում է NYP-ն։

Ֆլորիդայի բնակչուհու խոսքով՝ իր նպատակն է 100 ժամադրություն իրականացնել ամբողջ աշխարհում, ու չդադարեցնել, նույնիսկ, եթե սիրահարվի, գրում է Sun-ը։ Սանտոսը պարբերականին պատմել է, որ ինքը միշտ ցանկացել է ճանապարհորդել եւ ապրել որպես քոչվոր, եւ քոլեջում կրթությունն ավարտելուց հետո գտել է աշխատանք, որը թույլ է տվել այդպես անել:

лю.jpg (136 KB)

Երիտասարդ կինը սկսել է օգտագործել սոցիալական ցանցերը՝ վավերագրելու իր սիրային ճանապարհորդությունը: Փետրվարին սկսելով իր ճանապարհորդությունը՝ նա այցելել է Չիլի, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Կոլումբիա, Վենեսուելա, Հնդկաստան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Սինգապուր՝ օգտագործելով կրիպտոարժույթների վաճառքից իր վաստակած գումարները:

Սանտոսն ասել է, որ սովորաբար չորս կամ հինգ օր է անցկացնում մեկ վայրում եւ սահմանափակվում մեկ ժամադրությամբ, որպեսզի համոզվի, որ հասնում է իր նպատակին, թեեւ դեմ չէ երկարացնել ուղեւորությունը, եթե կապ առաջանա:

Միեւնույն ժամանակ նա պնդում է, որ ոչ մի տղամարդու հետ հենց այնպես չի հանդիպելու։ Սանտոսը հայտարարել է, որ իրեն հետաքրքրող ցանկացած անձ պետք է լինի այն երկրից, որտեղ նա այժմ այցելում է, մի քանի բացառություններով: «Օրինակ, մի տղա կա Կոլումբիայից, որը ծնվել և մեծացել է այնտեղ, բայց 14 տարեկանում տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, եւ մենք միասին ենք սովորել քոլեջում»,-բացատրել է Սանտոսը: «Բայց նա կոլումբիացի է… Գաղափարը տեղացի մեկին գտնելն է»,- հավելել է նա,-«Մեկ այլ բացառություն կլինի, երբ նա գտնվում է մի երկրում, որտեղ ծանոթության գաղափարը տարածված չէ: Եթե ​​ես լինեմ Մերձավոր Արեւելքի որևէ երկրում, որտեղ նման բաները մշակութային առումով սահմանափակված են, միգուցե հանդիպեմ մի օտարերկրացու, ով ապրում է այնտեղ մի քանի տարի կամ այդպիսի մի բան»:

Նրա խոսքով, բոլոր պոտենցիալ երկրպագուները պետք է համաձայնեն, որ նա նկարահանի ժամադրությունը եւ այն տեղադրի իր TikTok-ում: Եթե ​​ոչ, ապա կհրաժարվի ժամադրությունից:

«Մտածում եմ, որ նույնիսկ եթե հանդիպեմ մեկին, ով, իսկապես, ինձ դուր կգա, ուզում եմ շարունակել ճանապարհորդելը»,- ասել է Սանտոսը: «Մենք կարող ենք կապի մեջ մնալ առնվազն մեկ տարի: Եթե ​​նրանք լուրջ են վերաբերվում ինձ, կարող են միաժամանակ գալ եւ հանդիպել ինձ այլ երկրում»:

Սիրահարված հետախույզի խոսքով՝ ինքը հատկապես երկու դեպք է հիշում. մեկը Վենեսուելայի կղզիներում շրջագայությունն էր, մյուսը՝ Բոմբեյում, երբ մի տղամարդ, ում հետ հանդիպում էր այդ ժամանակ, նրան հրավիրել էր նավով զբոսնելու:

«Նա ինձ հրավիրեց իր ծննդյան խնջույքին զբոսանավով իր ընկերների հետ շրջելու»,-հիշում է Սանտոսը: «Իսկ հաջորդ օրը մենք անհատական ​​հանդիպում ունեցանք: Մենք քայլում էինք ջրի կողքով մայրամուտին, իսկ հետո խաղացինք Հարի Փոթերի վիկտորինան, քանի որ երկուսս էլ շատ խելագար ենք»,-շարունակել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ պարոն Բոմբեյը եղել է իր ամենաուժեղ կապը:

Սանտոսը ակնկալում է համբուրել շատ գորտերի նախքան իր հմայիչ արքայազնին գտնելը, ինչպես, օրինակ, եղավ Ինդոնեզիայում: «Նա պարզապես չափազանց նեղսրտող էր, չափազանց նեղացկոտ»,-հիշում է կինը՝ հավելելով, որ հանդիպումից մի քանի ժամ անց տղամարդը ակնարկել է հարսանիքի եւ իր հյուրանոցում լոգանք ընդունելու մասին։

«Հաջորդ օրը՝ մեր ժամադրությունից հետո, նա անընդհատ զանգում էր ինձ տեսահոլովակի միջոցով։ Ես չպատասխանեցի, եւ նա ձայնային հաղորդագրություն ուղարկեց՝ նախատելով ինձ՝ իրեն չպատասխանելու համար։ Նա ուղղակի մի քիչ խենթ էր»,-պատմել է կինը:

Նրա խոսքով՝ ինքն իրեն «պահպանողական» է համարում, միակ ֆիզիկական մտերմությունը համբույրն էր պարոն Բոմբեյի հետ։

«Ես չեմ ուզում դա անել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ի վերջո, ես ուզում եմ ինչ-որ մեկին գտնել, ամուսնանալ ու նման բաներ»,-ասել է Սանտոսը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search