«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ես չեմ հանձնվում». Սելին Դիոնը չեղարկել է համաշխարհային շրջագայությունն անբուժելի հիվանդության պատճառով

17:32, 29 մայիսի

Ցավալի լուր Սելին Դիոնի երկրպագուների համար. նախօրեին երգչուհին սոցցանցերում հայտարարել է իր Courage համաշխարհային շրջագայության չեղարկման մասին, որը պետք է սկսվեր օգոստոսի 26-ին Ամստերդամում ելույթով: Պատճառը նյարդաբանական հիվանդությունն է, հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ եւ սպազմ, ինչպես նաեւ ազդում է ձայնալարերի վրա։Սա մի վիճակ է, որն առաջացնում է մկանների անկառավարելի լարվածություն եւ ի վերջո տառապողներին վերածում կենդանի արձանների: Մարմնի կոշտության պատճառով նրանք չեն կարողանում շարժվել եւ նույնիսկ խոսել։

Մեծ հիասթափությամբ մենք պետք է այսօր հայտարարենք Courage համաշխարհային շրջագայության չեղարկման մասին,- գրել է երգչուհին:- Ես շատ եմ ցավում, որ կրկին հիասթափեցնում եմ բոլորիդ: Շատ եմ աշխատում ուժերիս վերականգնման վրա, բայց հյուրախաղերը կարող են շատ դժվար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ դու 100%-ով պատրաստ ես: Ձեր հանդեպ ազնիվ չի լինի շարունակել հետաձգել շոուները, այնպես որ, թեեւ դա կոտրում է իմ սիրտը, ավելի լավ է, եթե մենք ամեն ինչ չեղարկենք հիմա, մինչ այն պահը, երբ ես իսկապես պատրաստ կլինեմ նորից բեմ վերադառնալ: Բայց ես ցանկանում եմ, որ իմանաք՝ ես չեմ հանձնվում...

Հիշեցնենք, որ Դիոնն առաջին անգամ խոսել է իր ախտորոշման մասին, որը հանդիպում է միլիոնից մեկ մարդու մոտ, անցյալ տարվա դեկտեմբերին։ Այնուհետեւ Սելինը, արցունքն աչքերին, ստիպված եղավ հայտարարել իր եվրոպական շրջագայությունը չեղարկելու մասին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search