Բեյոնսեն իր փառքի, գեղեցկության եւ ժողովրդականության գագաթնակետին է։ Այժմ երգչուհին գտնվում է «Ռենեսանս» համաշխարհային շրջագայության մեջ՝ ապշեցնելով հանդիսատեսին ու երկրպագուներին թե՛ իր բեմական կերպարներով, թե՛ անբասիր գեղեցկությամբ։ Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է Բեյոնսեին հաջողվում պահպանել կատարյալ փայլուն մաշկ։ Ահա գեղեցկության մի քանի գաղտնիք, որոնց փոփ-դիվան խստորեն հետեւում է։

Մաշկն առողջ պահելու համար Բեյոնսեն խոնավեցնում է մաշկը ողջ օրվա ընթացքում եւ ավելի է սնուցում այն՝ սննդակարգում ավելացնելով կաղամբի հյութ: Նա նախընտրում է այս հյութը, քանի որ այն հարուստ է վիտամին K-ով եւ հայտնի է, որ մեծացնում է բջիջների շրջանառության արագությունը:

Բեյոնսեի գեղեցկության գաղտնիքների մեծ մասի աղբյուրը նրա մայրը՝ Թինա Լոուսոնն է: Նա Բեյոնսեին մաշկի խնամքի շատ կարեւոր դասեր է տվել։ Թինա Լոուսոնը սովորեցրել է նրան, որ իսկական գեղեցկությունը գալիս է ներսից: Նա նաեւ սովորեցրել է նրան, թե ինչպես հանել դիմահարդարումը քնելուց առաջ, ինչին Բեյոնսեն հետեւում է մինչ օրս։
Բեյոնսեի մաշկի խնամքը ներառում է արեւապաշտպան միջոցների կանոնավոր օգտագործումը: Երգչուհին միշտ արեւապաշտպան քսուք է կիրառում, երբ տանից դուրս է գալիս, նույնիսկ ամպամած օրերին։ Նա նաեւ նախընտրում է օգտագործել այնպիսի ապրանքներ, որոնք պարունակում են հանգստացնող բաղադրիչներ, ինչպիսին է ալոե վերան:

Պիլինգը Բեյոնսեի գեղեցկության մեկ այլ գաղտնիք է: Կանոնավոր շերտազատումն ազատում է մաշկի մահացած բջիջներից։ Բեյոնսեն սիրում է օգտագործել Carol's Daughter Sea Salt Scrub-ը, որը նաեւ խոնավեցնում է նրա մաշկը:
View this post on Instagram
Երգչուհին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մաշկի գիշերային խնամքի իր գաղտնիքներից է Ակվաֆորա քսուքը։ «Ես գնում եմ քնելու ամբողջովին գեր տեսք ունենալով, դա միշտ չէ, որ դյութիչ է», - խոստովանել է նա: Այս տեխնիկան կոչվում է «slugging»: NEWS.am STYLE-ն իր հոդվածներից մեկում գրել է, որ Ակվաֆորի հետ կարելի է օգտագործել վազելին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը11:18, 9 նոյեմբերի
Հոր հետքերով. Առնոլդ Շվարցենեգերի ապօրինի որդին իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել10:30, 9 նոյեմբերի
Ալանիս Մորիսեթը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. անսպասելի խոստովանություն09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի
