Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, թե ինչպես է կոտրել իր նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի սիրտը, խոստովանելով, որ իրենց տնային տնտեսուհի Միլդրեդ Բաենայի որդու՝ Ջոզեֆի հայրն է:
Netflix-ի առաջիկա երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմում՝ Առնոլդը, «Տերմինատոր»-ի 75-ամյա աստղը հայտնել է, որ 67-ամյա Շրայվերը 2011 թվականին ամուսնության խորհրդատուի միջոցով իրեն հարցրել է հայրության մասին, հայտնում է The Sun-ը։
«Նա ցանկանում է իմանալ, արդյոք դուք Ջոզեֆի հայրն ես», - ասել է խորհրդատուն Ջոզեֆի մասին, որը ծնվել է 1997 թվականին: «Զգում էի, որ սիրտս կանգ է առել», - նշել է Առնոլդը: «Եվ այդ ժամանակ ես ասացի ճշմարտությունը. «Այո, Մարիա: Ջոզեֆն իմ որդին է»: Շվարցենեգերը նշել է, որ իր կինը «տեսանելիորեն ընկճված էր այդ» խոստովանությունից։
1996 թվականին Միլդրեդի հետ իր սիրավեպից հետո աստղը պնդում էր՝ հավատում է, որ Ջոզեֆը, որն այժմ 25 տարեկան է, իրականում իր երեխան չէր, քանի որ մայրն այն ժամանակ դեռ ամուսնացած էր: «Սկզբում ես իսկապես չգիտեի», - բացատրել է Շվարցենեգերը: «Բայց որքան նա մեծանում էր, այնքան ինձ համար պարզ էր դառնում։
Այն բանից հետո, երբ դերասանը խոստովանեց, որ սիրավեպ է ունեցել, զույգը ավարտեց ամուսնությունը մոտ 20 տարվա ամուսնությունից հետո:
«Ամուսնալուծությունը սկզբում շատ դժվար էր»,- ապրիլին The Hollywood Reporter-ին ասել է Շվարցենեգերը: «Ի վերջո, դու առաջ ես գնում… Ես եւ նա իսկապես լավ ընկերներ ենք ու շատ մտերիմ, եւ մենք շատ հպարտ ենք, թե ինչպես ենք դաստիարակել մեր երեխաներին»։
Դերասանի խոսքով՝ Միլդրեդի հետ սիրավեպն իր ամենամեծ «անհաջողությունն» էր։ «Բավականին ցավ եմ պատճառել ընտանիքիս, որովհետեւ խաբել եմ: Բոլորը տառապում էին։ Ես պետք է ապրեմ դրանով իմ ողջ մնացած կյանքը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)