«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քիչ հայտնի փաստեր Ռեյ Չարլզի հայ որդու՝ Վինսեթ Քոչունյանի մասին

23:12, 19 հունիսի

Վինսենթ Քոչունյանը ծնվել է 1977 թվականին Լոս Անջելեսում՝ Ռեյ Չարլզի եւ Առլետ Քոչունյանների ընտանիքում։

Վինսենթ Քոչունյանի մասին տեղեկությունները թաքցվում էին լայն հասարակությունից՝ չնայած նրա ծնողների համբավին։ Նա նույնպես ձգտում է հեռու մնալ հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունից։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վինսենթը նախկինում օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել իրավախախտումների պատճառով: Վինսենթի մեծամասամբ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ պահվում են նրա ձերբակալությունների արձանագրությունները։

Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ Վինսենթը հաճախել է Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC), որն աշխարհի առաջատար մասնավոր հետազոտական ​​հաստատություններից է եւ հայտնի է որպես արվեստի, միջազգային բիզնեսի ու տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն։

Վինսենթն աշխատել է INT MMA GYM-ում։ Դատելով նրա տեղադրած լուսանկարներից՝ նա ոչ միայն այնտեղ է աշխատել, այլեւ մարզվել։ Բացի ֆիթնեսի հանդեպ սիրուց, Վինսենթը կարծես գեղարվեստական ​​կողմ ունի: 1989 թվականին նրա հայրը թողարկում է ալբոմ, որի շապիկը նկարել է Վինսենթը։

Չնայած հայտնի ծնողներ ունենալուն՝ Վինսենթը սիրում է համեստ կյանք վարել եւ հազվադեպ է գրառումներ անում սոցիալական ցանցերի իր էջերում: Վերջին անգամ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2012թ.-ին։ Նա նաեւ Instagram-ի օգտահաշիվ ունի, բայց երբեք ոչինչ չի հրապարակել:

2002 թվականի Սուրբ Ծնունդից անմիջապես առաջ Վինսենթի հայրը հավաքեց իր բոլոր երեխաներին եւ ասաց, որ նա մահացու հիվանդ է։ Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Վինսենթի բոլոր քույրերն ու եղբայրները հավաքվել էին միասին։

Ռեյ Չարլզն իր երեխաներին ասել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ եւ գիտեր, որ երկար չի ապրելու: Նա ասել է, որ իր երեխաներից յուրաքանչյուրին իր կտակում թողնում է 500 հազար դոլար:

Վինսենթի մայրը՝ Արլետ Քոչունյանը 76-ամյա ֆրանսիացի երգչուհի, երգահան եւ լուսանկարիչ։ Կարիերայի սկզբում նա հանդես է եկել Արլետ Ավեդյան եւ Անն Գրեգորի անուններով։

1963 թվականին նա սկսեց իր կարիերան որպես վոկալիստ՝ ձայնագրելով իր առաջին երգը՝ «The People Say/You Laugh at Me»-ն։ Երգի անգլիական տարբերակը՝ «The Sun Died»-ը դարձել է հանգուցյալ Ռեյ Չարլզի երգացանկի լավագույն երգերից մեկը։ Այն գրել է Էն Գրեգորին։ Նա նաեւ երգեր է գրել Էդի Լուիի, Մարտին Կլեմանսոյի եւ այլոց համար։

Իր հարցազրույցներից մեկում Արլետը պատմել է, որ որդին միշտ հետաքրքրվել է իր հայկական արմատներով եւ տիրապետել է լեզվին։ Նրա խոսքով՝ իր ծնողները գաղթել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով։ Վինսենթի մայրը կորցրել է բոլոր տատիկներին ու պապիկներին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել