Սննդաբան Ջեննա Վերները քննադատել է դերասանուհի Ռեբել Ուիլսոնի այն հայտարարությունը, թե մարդիկ կարող են օրական օգտագործել 600 կալորիայից ոչ ավելի։ Նա այդ պնդումն անվանել է «վտանգավոր» եւ «անպատասխանատու»: Այդ մասին գրում է New York Post-ը։
«Այնքան ցավալի է տեսնել, որ ինչ-որ մեկը մեծ հարթակից տարածում է այս վտանգավոր խորհուրդը: Լայն զանգվածներին դատարկ խորհուրդներ տալն անպատասխանատու արարք է։ Չկա որեւէ կերպ իմանալու, թե ով կկարդա եւ կմեկնաբանի սա ու որոնք են իրականում նրանց բժշկական կարիքները», - ասել է Վերները:
Ուիլսոնը 2020 թվականին նիհարել է 36 կգ-ով։ Daily Mail-ին տված հարցազրույցում նա բացահայտել է, որ մարդիկ կարող են օրական 600 կալորիա ուտել:
«Ճշմարտությունն այն է, որ ձեր մարմինը շատ կալորիաների կարիք չունի, եւ ես գիտեմ, որ դա կարող է խելահեղ թվալ որոշ մարդկանց, բայց եթե դուք ճիշտ ուտեք եւ փոքր չափաբաժիններով, ապա ձեզ համար լավ կլինի: Ես իմացա, որ իսկապես օրական ընդամենը 600 կալորիա է պետք, ոչ թե 1500 կամ 2000»,- հայտարարել է դերասանուհին։
Ուիլսոնը պարզաբանել է, որ ամեն մարդու խորհուրդ չի տալիս օրական օգտագործել ընդամենը 600 կալորիա։ Նրա խոսքով՝ նվազագույն քանակն անհրաժեշտ է «դետոկսիկացիայի նպատակով»։
Սննդաբանի կարծիքով՝ Ուիլսոնը պետք է «հիշեցնի մեծ լսարանին, որին նա դիմում է, որ մարմինն ու ուղեղը դեռ վառելիքի կարիք ունեն՝ անկախ նրանից, թե ինչպիսին է օրը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
