Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Օտարերկրացի հայտնիները՝ հայկական ազգային հագուստով (ֆոտո)

21:31, 21 հունիսի

Հայաստանը փոքր երկիր է, եւ աշխարհում շատերին, գուցե, հայտնի չէ, բայց երբ այն բացահայտում ես, սիրահարվում ես անմնացորդ։ Ասվածի վառ ապացույցն են այն բոլոր օտարերկրացիները, որոնք մեկ անգամ այցելելով մեր երկիր, այնքան են սիրել այն, որ որոշել են մնալ այստեղ ու հենց այստեղից ծավալել իրենց գործունեությունը։ Իրենց սերը նրանք ապացուցում են ոչ միայն Հայաստանին նվիրված կարեւոր հոլովակներով, այլեւ իրենց հայերի կերպարներում փորձելով։

Շատերին հայտնի է բլոգեր Միշա Կռիլովը, որն ինստագրամյան ու տիկտոկյան հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին քիչ հայտնի փաստեր, ներկայացնում ամենահետաքրքիր վայրերը, որոնք բացահայտում են, նույնիսկ, հայերից շատերի համար։ Միշան վերջերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում հայկական ազգային հագուստվ է։ «Այսպես ամբողջ օրը կմնայի»,-գրել է նա։ Ֆոտոշարքի հեղինակը Սերգեյ Ակոպյանն է։ Հետեւորդները շնորհակալություն են հայտնել բլոգերին Հայաստանի նկատմամբ իր «գրագետ» մոտեցման համար։

353273767_1362934977603796_5341410964870341726_n.jpg (45 KB)

353839076_216244967482377_7752376085680995456_n.jpg (53 KB)

354690984_279552061245682_8527592611282677118_n.jpg (54 KB)

Մեկ այլ ռուս բլոգեր՝ Նաստյան, որը հայտնի է «Настя, это где?» հոլովակների շարքով, որոնցում բացահայտում է Հայաստանի ամենահամեղ վայրերը, վերջերս հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կացության քարտ է ստացել, իսկ իրողությունը նշել է գեղեցիկ ֆոտոշարքով, որում հայկական տարազով է։ Լուսանկարների հեղինակը կրկին Սերգեյ Ակոպյանն է։ Հետեւորդները շնորհավորել են Նաստյային ու շնորհակալություն հայտնել Հայաստանի մասին գեղեցիկ կոնտենտի համար։

353288301_291422856565674_9200721335991899652_n.jpg (49 KB)

353141367_693005272635808_5240683055991181988_n.jpg (59 KB)

353848492_645859957578787_4156443251641955358_n.jpg (81 KB)

Նիդերլանդներում բնակվող հնդիկ երգիչ SERAIAH-ի սերը Հայաստանի նկատմամբ այնքան մեծ է, որ արտիստը, նույնիսկ, ռեփ կատարում է գրել ու աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին։ Երգիչը, նույնպես, իրեն փորձել է հայի կերպարում։ «Աղջիկ, դու հա՞յ ես, որովհետեւ մենք ճակատագրով պետք է միասին լինենք»,-լուսանկարը հումորով մակագրել է նա։ 

353610820_1803913126693128_5012200802752584850_n.jpg (65 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search