Ջենիֆեր Լոպեսը երկու երեխա ունի Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից։ Vogue Mexico-ին տված նոր հարցազրույցում երգչուհին խոսել է երկվորյակներ մեծացնելու մասին։
«Դուք միշտ կսիրեք ձեր երեխաներին»,- խոստովանել է դերասանուհին։ «Նրանք Ձեզ ըմբռնումով են մոտենում։ Եվ հետո, երբ նրանք մեծանում են, սկսում են հարցեր տալ. «Ինչո՞ւ ենք մենք դա անում։ Ինչու՞ է մայրս դա անում: Ես նույնպես պիտի անե՞մ»,- պատմել է նա։ «Այ աստեղ նրանք սկսում են մարտահրավեր նետել քեզ», - հավելել է հոլիվուդյան աստղը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Ջենիֆեր Լոպեսն ամուսնացավ Մարկ Էնթոնիի հետ։ 2008 թվականին նրանք երկվորյակներ ունեցան՝ Էմման եւ Մաքսիմիլիան։ Սակայն 2011 թվականին Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։
Իսկ անցած ամառ երգչուհին ամուսնացավ Բեն Աֆլեքի հետ։ Նախ նրանք իրենց ամուսնությունը գրանցեցին Լաս Վեգասում, իսկ հետո շքեղ տոնակատարություն կազմակերպեցին իրենց մտերիմների շրջանում։ Իհարկե, միջոցառումը գաղտնի էր։ Զույգը հյուրերին արգելել է նկարահանել արարողությունն իրենց հեռախոսներով եւ լուսանկարներ տեղադրել համացանցում։ Եթե ձեզ թվում է, որ նրանց մոտ ամեն ինչ կատարյալ է, ապա դա, ցավոք, այդպես չէ։ Վերջերս նույնիսկ լուրեր էին պտտվում, որ աստղերը խնդիրներ ունեն։ Օրեր առաջ նրանք միասին էին հայտնվել Լոս Անջելեսում կայացած The Flash-ի պրեմիերային։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ