Հայտնի է դարձել, թե ինչից է մահացել լեգենդար դերասան Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը։
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Դե Նիրոյի երիտասարդ թոռը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Անցյալ կիրակի Լեանդրոյի ընկերը, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, խուճապի է մատնվել։
Ընկերը գնացել է աստղային ժառանգի տուն, սակայն դուռը ոչ ոք չի բացել։ Հետո նա ոտքով հարվածել է դռանը, բացել այն եւ տեսել, որ Լեանդրոն անշարժ ընկած է հատակին։ Երիտասարդը բժիշկներ է կանչել, որոնք արձանագրել են դերասանի թոռան մահը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը փոշիով տապրակ են հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ մահացածը երկար ժամանակ օգտագործել է արգելված նյութեր։
Հիշեցնենք, որ օրերս Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ Դրենան հայտնել է սարսափելի լուր՝ մահացել է նրա որդին՝ Լեանդրոն։ Տղայի անշունչ մարմինը հայտնաբերվել է այն տանը, որտեղ նա ապրում էր։
Երկուշաբթի օրը Լեանդրոյի մայրը հաստատել է ողբերգությունը։ Դրենան հուզիչ գրառում է նվիրել որդուն. «Իմ գեղեցիկ, քնքուշ հրեշտակ. Ես քեզ սիրեցի առանց խոսքերի այն պահից, երբ զգացի քեզ իմ որովայնում: Դու իմ ուրախությունն էիր, իմ սիրտը եւ այն ամենը, ինչ երբեւէ եղել է իմ կյանքում: Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել: Չգիտեմ, թե ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ շարունակել տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես դարձա քո մայրը: Դու այնքան սիրված եւ գնահատված էիր: Երանի սերը կարողանար փրկել քեզ: Ես շատ եմ ցավում, որդիս: Հանգչիր խաղաղությամբ, իմ սիրելի տղա»,- գրել էր նա։
Սարսափելի իրադարձությունը մեկնաբանել է նաեւ Ռոբերտ Դե Նիրոն։ Հոլիվուդյան աստղը ցավում է, որ իր թոռն ընտրել է այդ ճանապարհը… «Խորը վշտով եմ ապրում իմ սիրելի Լեոյի մահը: Անչափ շնորհակալ ենք բոլորին ցավակցությունների համար»,- լրագրողներին ասել է 79-ամյա դերասանը։
Դե Նիրոն որդեգրել է Դրենային, երբ ամուսնացած էր նրա մոր՝ ամերիկացի դերասանուհի Դիանա Էբոթի հետ։ Զույգը ունի նաեւ ընդհանուր որդի՝ 46-ամյա Ռաֆայելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
