Իդեալական աշխարհում մենք բոլորս կունենայինք փափուկ, հարթ, անթերի մաշկ: Ցավոք, դա այդպես չէ, եւ մաշկի անհավասար հյուսվածքը շատ ավելի տարածված է, քան մենք կցանկանայինք: Մաշկի հյուսվածքն ու կոշտությունը կարող են ազդարարել մի շարք խնդիրների, ինչպիսիք են չորությունը, կոպիտ բծերը, բշտիկները, ընդլայնված ծակոտիները եւ պզուկների սպիները, եւ սրանք ընդամենը մի քանիսն են։ NEWS.am STYLE-ը մեկտեղել է մաշկաբանների առաջարկություններ, թե ինչպես հասնել ավելի հարթ եւ առողջ մաշկի։
Որոշեք պատճառը
Առաջին բանը, որ դուք պետք է անեք ցանկացած մաշկային խնդրի հետ առնչվելիս՝ որոշելն է, թե որն է դրա պատճառը: Սա կօգնի ձեզ ավելի լավ որոշել, թե ինչպես շարունակել: Օրինակ, եթե դուք տառապում եք պզուկների սպիներից, դուք պետք է դիմեք մաշկաբանին, որը կօգնի ձեզ մշակել բուժման ծրագիր:
Շերտազատում
Սա բավականին պարզ լուծում է, եթե հյուսվածքային խնդիրներն առաջանում են մաշկի մահացած բջիջների կուտակումից: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս շաբաթական երկու անգամ շերտազատել նուրբ սկրաբով կամ քիմիական շերտազատողով: Սկրաբ օգտագործելիս համոզվեք, որ շերտազատող մասնիկները փափուկ են եւ/կամ լավ լուծվում են՝ մաշկի պատնեշը գրգռելուց կամ վնասելուց խուսափելու համար:

Քիմիական շերտազատիչների համար առաջարկվում են ալֆա հիդրօքսի թթուներ (AHAs), ինչպիսիք են գլիկոլաթթուները, կաթնաթթուները եւ բետա հիդրօքսի թթուները (BHAs), ինչպիսիք են սալիցիլաթթուն: Թեեւ AHA-ները հիանալի են ընդհանուր հյուսվածքի ու չորության հետ կապված խնդիրների դեպքում, BHA-ները շատ լավ են նույնիսկ մաշկի հյուսվածքի եւ պզուկների կամ արեւի վնասման հետեւանքով առաջացած կոպիտ բծերի համար:
Օգտագործեք ռետինոլ
Ռետինոլը եւ ռետինոիդները արագացնում են բջիջների նորացման գործընթացն ու ավելացնում կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, ինչն, ի վերջո, կարող է մաշկը դարձնել ավելի հարթ եւ ձիգ: Ռետինոլի կամ ռետինոիդների օգտագործումը կարող է բուժել ու կանխել պզուկները: Կարգավորելով բջիջների շրջանառությունը՝ ռետինոլները եւ ռետինոիդները կանխում են ծակոտիների խցանումը ու բարելավում մաշկի կառուցվածքը: Միակ գրավչությունն այն է, որ ռետինոլը կարող է չորություն եւ գրգռում առաջացնել ոմանց մոտ, ուստի ավելի լավ է սկսել ռետինոլի ավելի ցածր տոկոս ունեցող արտադրանքներից: Ցանկացած տեսակի ռետինոլ օգտագործելիս պետք է 30 կամ ավելի բարձր SPF-ով արեւապաշտպան քսուք քսել, քանի որ ռետինոլը կարող է նաև մեծացնել արևի զգայունությունը:

Արեւապաշտպան քսուք
Խոսելով արեւի զգայունության մասին. միշտ օգտագործեք արեւապաշտպան քսուք: Լայն սպեկտրի արեւապաշտպան քսուքը՝ առնվազն 30 SPF-ով, կարեւոր է մաշկը ֆոտոծերացումից պաշտպանելու եւ արեւի ազդեցության հետեւանքով մաշկի անհավասար հյուսվածքն ու կոշտությունը նվազեցնելու համար:
Փորձեք վիտամին C
Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը խթանում է կոլագենի արտադրությունը եւ կանխում է ազատ ռադիկալների վնասը՝ մեկ այլ հայտնի գործոն, որը կարող է առաջացնել կոպիտ կամ անհավասար հյուսվածք:
Խոնավեցում
Պետք է նախապատվություն տալ խոնավեցնող միջոցներին, որոնք ներառում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, ինչպես նաեւ լիպիդներով հարուստ կերամիդներ, որոնք գործում են որպես սոսինձ մաշկի բջիջների միջեւ եւ օգնում են պահպանել խոնավությունը, ինչի արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ, խոնավ ու փափուկ:
Խորհուրդ է տրվում նաեւ վերահսկել ջրի ջերմաստիճանը ցնցուղի ժամանակ՝ չափազանց տաք ջուրը կարող է չորացնել մաշկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ