«Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի ֆրանսիական շքեղությունը հասանելի է Երևանում։ Հերոսուհի Լիլի Քոլինզի էլեգանտ, բայց չարաճճի ոճը կարելի է իրականություն դարձնել Les Néréides Paris զարդերի շնորհիվ: Զարդերի հենց այս եզակի և նրբաճաշակ մոդելներն է Էմիլին կրում հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Այժմ դրանք կարելի է ձեռք բերել Երևանի կենտրոնում Մաշտոցի պողոտա 9 հասցեում գտնվող Les Néréides Armenia բուտիկից։ Les Néréides Paris-ը 40-ից ավելի բուտիկներ ունի աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և նորաձևության կենտրոններում:
Այս եզակի բարձրորակ զարդերն ունիվերսալ են և յուրաքանչյուր նմուշ չկրկնվող ձեռքի աշխատանք է: Անկախ ոճից դրանք կարող են կրել գրեթե բոլորը՝ լինի դա հասուն տիկին, որը նախընտրում է դասական ոճ, թե, այսպես կոչված, գերժամանակակից It-girls համարվող կին։
Les Néréides Paris-նը հիմնադրել են Պասկալ և Էնզո Ամադեոները 1980-ին Նիցցայում: Դիզայներները ոգեշնչվում են բնությունից և կենդանիներից, ինչպես նաև ֆրանսիական օպերայից և բալետից: Բուսական և կենդանական աշխարհին նվիրված նրանց հավաքածուները պատրաստված են համարձակ բուկոլիկ ոճով, որտեղ ծաղիկներն ու կենդանիները նուրբ դիզայնի գլխավոր հերոսներն են:
Բալետի պարուհիների տեսքով նրանց հայտնի կախազարդերը, ականջօղերն ու մյուս զարդերը յուրահատուկ են, քանի որ դրանք բոլորը տարբեր են․ դրանցից ոչ մեկը նման չէ մյուսին: Այս զարդերը կանանց պարգևում են ամենավառ զգացմունքները՝ արթնացնելով ուրախ հիշողություններ և բացահայտելով կանացի նուրբ երևակայությունները: Les Néréides Paris-ի զարդերը մարմնավորում են ավելին, քան պարզապես նորաձևության հմայքը. դրանք ընդգծում են կնոջ յուրահատկությունը, որը կրում է այդ զարդերը, և միաժամանակ նորից կապում նրան իր զգացմունքների հետ:
Գերկանացիությունն ու նրբագեղությունը մտածված են ֆրանսիական բարձր ճաշակի լավագույն ավանդույթներով, որը չի ենթարկվում ժամանակի փորձությանը: Les Néréides Paris-ի ցանկացած արտադրանք նորաձև, ոճային և արդիական տեսք կունենա նույնիսկ տասնյակ տարիներ անց և կարող է նրբաճաշակ ոսկեզօծ զադրը փոխանցվել սերնդեսերունդ:
Իր հավաքածուներում Les Néréides Paris-ը պահպանում է բարձրակարգ զարդերից ժառանգած նոու-հաուն: Ամենաանհավանական ծաղիկները, որոնք գտնելու համար շատ ժամանակ է պահանջվում, կենդանություն են ստանում կանացի պարանոցի, ձեռքերի, ականջների վրա՝ ֆանտաստիկ գույների ու համադրությունների պայթյունով: Բոլոր ոսկեզօծ զարդերը նրբորեն ներկվում են ձեռքով՝ էմալի տեխնիկային համապատասխան։
Ինչպե՞ս ընտրել զարդ
Les Néréides Paris-ի ձեր զարդերն ընտրելիս խորհուրդ ենք տալիս ապավինել ձեր ինտուիցիային։ Հենց այս կանոնին է հետևում հայտնի ինֆլյուենսեր Լիլիթ ՀաԱրոյանը։ «Առաջին հերթին ես առաջնորդվում եմ ինտուիցիայով։ Ինձ համար շատ կարեւոր է, թե ինչպես կզգամ այս կամ այն զարդը կրելիս։ Երկրորդ՝ ուշադրություն եմ դարձնում, թե ինչից է այն պատրաստված։ Անձամբ ես նախընտրում եմ բնական քարեր, սիրում եմ նաև ոսկեզօծ կամ ոսկյա զարդեր»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ զարդերում քարերի ընտրությունը կախված է իր տրամադրությունից և կոնկրետ վիճակից։ «Տարբեր ժամանակաշրջաններում ինձ տարբեր քարեր են դուր գալիս։ Օրինակ՝ այս շրջանում ինձ դուր են գալիս ոսկյա զարդեր՝ կապույտ, երկնագույն քարերով, որպես արևի և ջրի մարմնացում»,- ասում է Լիլիթ ՀաԱրոյանը։ Նրա խոսքով՝ Les Néréides Paris-ի զարդերում իրեն գրավում է հատկապես դրանց քնքշությունը, նրբագեղությունն ու յուրահատկությունը։
«Ինձ դուր է գալիս, որ դրանք յուրահատուկ են և չկրկնվող։ Այսինքն՝ կարող եմ վստահ լինել, որ եթե այս ապրանքանիշի կոնկրետ զարդ կրեմ, ապա դրանից երկրորդը չի լինի։ Ես սիրում եմ այս յուրահատկությունը»,- ասում է Լիլիթը՝ հավելելով, որ իրեն գրավել է նաև գույների բազմազանությունը։ «Ցանկացած կին կարող է գտնել իր տրամադրությանը համապատասխան զարդ: Եվ դա ինձ իսկապես դուր է գալիս»:
Wish List
NEWS.am STYLE զարդերի անձնական Wish List-ը Les Néréides Paris-ի կողմից.
Դասականը միշտ թրենդային է: Բյուրեղապակյա և բնական քարերով զարդարված Les Néréides Paris վզնոցները հիանալիորեն կսազեն ցանկացած տեսքի՝ սկսած casual smart-ից մինչև երեկոյան միջոցառումներ:
Թարմացրե՛ք total white look-ը վառ ծաղկային երանգներով: Ամռանը այն ակտուալ տեսք կունենա, իսկ ձմռանը կբարձրացնի տրամադրությունը։
Գտե՛ք ձեր կենդանակերպի նշանով կախազարդ, և միևնույն ժամանակ ունեցեք ոչ թե սովորական, այլ ոճային տեսք:
Les Néréides Armenia բուտիկը Մաշտոցի 9 հասցեում գործում է արդեն 5 տարի և հաշված օրերի ընթացքում ստանում և իր բարձրաճաշակ հաճախորդներին է ներկայացնում այն բոլոր նոր հավաքածուները, որոնք թողարկում է Les Néréides Paris-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը