Արցախյան 44-օրյա պատերազմը՝ արցախցի փոքրիկների աչքերով, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան․ Երեւանում հուլիսի 28-ին տեղի ունեցավ լրագրող, փաստավավերագրող Վրույր Թադեւոսյանի «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) փաստագրական ֆիլմի պրեմիերան։

Վավերագրության առաջին ցուցադրությունը կայացել էր Լոս Անջելեսոում՝ դեկտեմբերի 19-ին։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում. Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ։ Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները մանկական պարզ մտքով պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը՝ թշնամու մարտական հենակետերից մի քանի մետր
հեռավորության վրա։

Վրույր Թադեւոսյանն ինքն էլ պատերազմի ազդեցությունն անմիջապես կրել է 90-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է ծնվել, ու կյանքի առաջին տարիներն անցկացրել ստորգետնյա ապաստարաններում։ Լրագրողն ասում է՝ այսօր արդեն իր առաքելությունն է դարձել հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով ցույց տալ, թե որքան ծանր ու անդառնալի հետեւանքներ է բերում պատերազմը երախաների համար։ Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու գործում Վրույրին աջակցել են նաեւ արցախցի երգիչ Անդրեն եւ նրա քույրը՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը։

«Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ողբերգական գիտակցման եկա, որ մի ամբողջ սերունդ կրկին ականատեսն է լինելու պատերազմի արհավիրքին։ Այդ ժամանակ էր, որ որոշեցի առաքելություն դարձնել պատերազմից տուժած երեխաներին օգնելն ու նրանց կյանքի որակի բարձրացման համար հանրային մեծ ուշադրություն սեւեռելը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա։ Վրույրի համոզմամբ՝ հաճախ ամենօրյա հոգսերի ֆոնին անտեսվում են պատերազմն ապրած երեխաների հոգեբանական խնդիրները,-«Այս ֆիլմով ուզում եմ դա փոխել։ Լոսանջելեսյան պրեմիերայից հետո պարզ դարձավ, որ հանդիսատեսից ոմանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ մեզ հետ՝ մեր կողիքն դեռ կան սոցիալապես այդքան ծանր վիճակում ապրող մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ իրենց լավատեսությամբ վարակում են մյուսներին։ «Ասք
կապույտ երկնքի» ֆիլմը մի մեծ ճամփորդություն է մանուկների աշխարհ, որտեղ գերակշռում է աշխարհն ընկալելու պատկերային կողմը»։

Հանդիսատեսը ֆիլմի ամբողջ ընթացքում ապրում է երեխաների հետ, խաղում, ծիծաղում ու արտասվում։ Վրույրը հիշում է՝ երբ ֆիլմի առաջին դիտումն ավարտվել էր, մի քանի րոպե դահլիճում ծանր լռություն էր տիրում, խոսքեր չկային։ Ըստ նրա՝ հանդիսատեսը պատրաստ չէր այդքան մեծ էմոցիաներ ստանալուն․
«Սա սովորական՝ անցողիկ նախագիծ չէ, սա մնայուն պատմություն է, որի միջով սերունդներ են անցնում։ Արցախի մանուկները հիմա մեր աջակցության կարիքն ունեն։ Նրանք են խոսում էկրանից՝ իրենց ցավը թաքցնելով խաղերի ու գյուղական առօրյա հոգսերի մեջ։ Հերոսներիցս մեկն ասում է՝ «… դե մենք մի քիչ շուտ մեծացանք, առանձնապես երազանք չունեմ…» սա այն ողբերգությունն է, որը հենց հիմա պատահել է մեզ հետ։ Ի՞նչ անենք։ Ձեռքներս ծալած նստե՞նք»։

Ֆիլմի պրեմիերային ոլորտի մասնագետներից բացի ներկա էին նաեւ Արցախյան բոլոր պատերազմների վետերաններ, սահմանամերձ շրջանների բնակիչներ։ «Թույլ տվեք հատուկ շեշտեմ իմ հարազատ՝ Տավուշի մարզի մեր հայրենակիցներին, Բերդի համայնքային հիմնարկի եւ տարածաշրջանի բնակավայրերի մշակույթի տների պատասխանատուներին, Չորաթան գյուղի բնակիչներին, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր կտրելով եկել-հասել են մայրաքաղաք՝ միջոցառմանը մասնակցելու համար»։
Ֆիլմի երեւանյան ցուցադրությանը ներկա էր նաեւ Արման Թաթոյանը, որը բեմից հանդես եկավ ուղերձով․
«Նմանատիպ ֆիմերն ունեն անչափ կարեւորություն։ Դրանք մի կողմից, թվում է, ցավ են պատճառում, մյուս կողմից հնարավորություն են տալիս հասկանալու իրականում տեղի ունեցածը, նաեւ հնարավորություն են տալիս տեսնել աշխարհն այլ աչքերով։ Իմ խորին համոզմամբ՝ պատերազմը հիմա էլ չի ավարտվել․ ճիշտ է՝ ակտիվ կրակոցներ չկան, բայց պատերազմը չի ավարտվել։ Իրականում խոսքը շատ ավելի խորքային խնդրի մասին է՝ այստեղ մեր արժեքների, մեր ինքնության հարցն է։ Կամքի ուժի, չհանձնվելու ու պայքարի հարցն է։ Իմ կարծիքով՝ մենք ոչ թե պետք է թույլ տանք, որ այս հիշողությունները մեզ ցավ պատճառեն, այլ այս ֆիլմերն առաջնահերթ մեզ են պետք, որ ուժ գտնենք առաջ գնալու համար՝ էլ ավելի մեծ պայքարով»,-իր խոսքում նշեց նա։






Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո