«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արցախյան 44-օրյա պատերազմի ականատես երեխաների պատմությունները․ Վրույր Թադեւոսյանի «Ասք կապույտ երկնքի» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում (ֆոտո/վիդեո)

13:11, 2 օգոստոսի

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ արցախցի փոքրիկների աչքերով, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան․ Երեւանում հուլիսի 28-ին տեղի ունեցավ լրագրող, փաստավավերագրող Վրույր Թադեւոսյանի «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) փաստագրական ֆիլմի պրեմիերան։

(182).jpg (98 KB)

Վավերագրության առաջին ցուցադրությունը կայացել էր Լոս Անջելեսոում՝ դեկտեմբերի 19-ին։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում. Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ։ Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները մանկական պարզ մտքով պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը՝ թշնամու մարտական հենակետերից մի քանի մետր
հեռավորության վրա։ 

(7).jpg (104 KB)

Վրույր Թադեւոսյանն ինքն էլ պատերազմի ազդեցությունն անմիջապես կրել է 90-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է ծնվել, ու կյանքի առաջին տարիներն անցկացրել ստորգետնյա ապաստարաններում։ Լրագրողն ասում է՝ այսօր արդեն իր առաքելությունն է դարձել հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով ցույց տալ, թե որքան ծանր ու անդառնալի հետեւանքներ է բերում պատերազմը երախաների համար։ Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու գործում Վրույրին աջակցել են նաեւ արցախցի երգիչ Անդրեն եւ նրա քույրը՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը։ 

(12).jpg (125 KB)

«Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ողբերգական գիտակցման եկա, որ մի ամբողջ սերունդ կրկին ականատեսն է լինելու պատերազմի արհավիրքին։ Այդ ժամանակ էր, որ որոշեցի առաքելություն դարձնել պատերազմից տուժած երեխաներին օգնելն ու նրանց կյանքի որակի բարձրացման համար հանրային մեծ ուշադրություն սեւեռելը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա։  Վրույրի համոզմամբ՝ հաճախ ամենօրյա հոգսերի ֆոնին անտեսվում են պատերազմն ապրած երեխաների հոգեբանական խնդիրները,-«Այս ֆիլմով ուզում եմ դա փոխել։ Լոսանջելեսյան պրեմիերայից հետո պարզ դարձավ, որ հանդիսատեսից ոմանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ մեզ հետ՝ մեր կողիքն դեռ կան սոցիալապես այդքան ծանր վիճակում ապրող մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ իրենց լավատեսությամբ վարակում են մյուսներին։ «Ասք
կապույտ երկնքի» ֆիլմը մի մեծ ճամփորդություն է մանուկների աշխարհ, որտեղ գերակշռում է աշխարհն ընկալելու պատկերային կողմը»։

(89).jpg (133 KB)

Հանդիսատեսը ֆիլմի ամբողջ ընթացքում ապրում է երեխաների հետ, խաղում, ծիծաղում ու արտասվում։ Վրույրը հիշում է՝ երբ ֆիլմի առաջին դիտումն ավարտվել էր, մի քանի րոպե դահլիճում ծանր լռություն էր տիրում, խոսքեր չկային։ Ըստ նրա՝ հանդիսատեսը պատրաստ չէր այդքան մեծ էմոցիաներ ստանալուն․

«Սա սովորական՝ անցողիկ նախագիծ չէ, սա մնայուն պատմություն է, որի միջով սերունդներ են անցնում։ Արցախի մանուկները հիմա մեր աջակցության կարիքն ունեն։ Նրանք են խոսում էկրանից՝ իրենց ցավը թաքցնելով խաղերի ու գյուղական առօրյա հոգսերի մեջ։ Հերոսներիցս մեկն ասում է՝ «… դե մենք մի քիչ շուտ մեծացանք, առանձնապես երազանք չունեմ…» սա այն ողբերգությունն է, որը հենց հիմա պատահել է մեզ հետ։ Ի՞նչ անենք։ Ձեռքներս ծալած նստե՞նք»։ 

(124).jpg (170 KB)

Ֆիլմի պրեմիերային ոլորտի մասնագետներից բացի ներկա էին նաեւ Արցախյան բոլոր պատերազմների վետերաններ, սահմանամերձ շրջանների բնակիչներ։ «Թույլ տվեք հատուկ շեշտեմ իմ հարազատ՝ Տավուշի մարզի մեր հայրենակիցներին, Բերդի համայնքային հիմնարկի եւ տարածաշրջանի բնակավայրերի մշակույթի տների պատասխանատուներին, Չորաթան գյուղի բնակիչներին, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր կտրելով եկել-հասել են մայրաքաղաք՝ միջոցառմանը մասնակցելու համար»։

Ֆիլմի երեւանյան ցուցադրությանը ներկա էր նաեւ Արման Թաթոյանը, որը բեմից հանդես եկավ ուղերձով․



«Նմանատիպ ֆիմերն ունեն անչափ կարեւորություն։ Դրանք մի կողմից, թվում է, ցավ են պատճառում, մյուս կողմից հնարավորություն են տալիս հասկանալու իրականում տեղի ունեցածը, նաեւ հնարավորություն են տալիս տեսնել աշխարհն այլ աչքերով։ Իմ խորին համոզմամբ՝ պատերազմը հիմա էլ չի ավարտվել․ ճիշտ է՝ ակտիվ կրակոցներ չկան, բայց պատերազմը չի ավարտվել։ Իրականում խոսքը շատ ավելի խորքային խնդրի մասին է՝ այստեղ մեր արժեքների, մեր ինքնության հարցն է։ Կամքի ուժի, չհանձնվելու ու պայքարի հարցն է։ Իմ կարծիքով՝ մենք ոչ թե պետք է թույլ տանք, որ այս հիշողությունները մեզ ցավ պատճառեն, այլ այս ֆիլմերն առաջնահերթ մեզ են պետք, որ ուժ գտնենք առաջ գնալու համար՝ էլ ավելի մեծ պայքարով»,-իր խոսքում նշեց նա։

(207).jpg (104 KB)

(217).jpg (94 KB)

(228).jpg (103 KB)

(247).jpg (112 KB)

(220).jpg (148 KB)

(272).jpg (150 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել