Երկարատեւ հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լուսանկարիչ Բրայան Ռենդալը՝ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի նշանածը։ Նա տառապում էր ամիոտրոֆիկ սկլերոզով, հազվադեպ հիվանդություն, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այս ախտորոշմամբ կյանքի միջին տեւողությունը երկուսից հինգ տարի է, սակայն նա ապրել է ավելի քան կես դար, գրում է PEOPLE-ը։
Բրայանի մտերիմները հարգում էին հիվանդությունը գաղտնի պահելու նրա ցանկությունը։
Բրայանի ընտանիքն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին եւ բուժքույրերին՝ հիվանդության դեմ պայքարում իրենց անխոնջ ջանքերի համար։ Նրանք նաեւ խնդրել են իրենց չխանգարել, որպեսզի սգան եւ հրաժեշտ տան նրան։
Սանդրա Բալոքը եւ Բրայան Ռենդալը հանդիպել են 2015 թվականին, իսկ ավելի ուշ հայտարարել են իրենց սիրավեպի մասին։ Զույգը սկսել է միասին ներկայանալ տարբեր միջոցառումների։ Բայց նրանք չէին շտապում գրանցել ամուսնությունը, քանի որ Սանդրայի համար, ըստ նրա, գլխավորը եղել է նվիրված զուգընկեր եւ մայր լինելը, այլ ոչ պաշտոնական թղթերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
