Շոգը գրավել է Հայաստանը, սակայն դա չի խանգարում, որ երկրում մշակութային միջոցառումներ անցկացվեն։ Օգոստոսի 12-ին Երեւանում տեղի ունեցավ Taraz Fest-ը՝ հայկական ազգային տարազին նվիրված ամենամյա փառատոնը։



Փառատոնի նպատակն է աշխարհում հանրահռչակել հայկական մշակույթը։ Միջոցառումն անցկացվել է «Megerian Carpet» մշակութային համալիրում եւ գրավել հարյուրավոր մարդկանց։



Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը, ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր եւ մշակութասերներ։



Ելույթ ունեցան ՀՀ ԿԳՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը եւ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը։



Փառատոնին ներկա էին նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունները՝ եզդիներ, ռուսներ, վրացիներ եւ ասորիներ՝ ներկայացնելով իրենց ազգային տարազները, հուշանվերները, խոսելով նաեւ իրենց մշակույթի առանձնահատկությունների մասին։



Փառատոնի ծրագիրը բաղկացած էր ցուցահանդես-տոնավաճառից, վարպետների տարբեր վարպետության դասերից, երաժշտական կատարումներից, ինչպես նաեւ ազգային տարազների դեֆիլեից։



Համալիրում տեղակայված են տաղավարներ, որտեղ ներկայացված են երկրի տարբեր մարզերի վարպետների եւ արհեստավորների հայկական արտադրանքը: Այստեղ դուք կարող եք գնել օրիգինալ նկարներ, մետաքսե շարֆեր, զարդեր, խեցեղեն եւ խաղալիքներ, ֆետրե պայուսակներ, հագուստ, բուսական թեյեր, մոմեր, հուշանվերներ, երաժշտական գործիքներ եւ շատ ավելին:


Համալիրի բակում կառուցվել է ամբիոն, որի վրա մոդելները ցուցադրել են ազգային տարազներ՝ ժամանակակից ներկայացմամբ։

Հյուրերը նաեւ ազգային տարազով լուսանկարվելու հնարավորություն ունեցան։

Միջոցառումը կազմակերպում է «Teryan Cultural Center»-ը։ Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը նշեց միջոցառման կարեւորությունը, քանի որ այն ոչ միայն ներկայացնում է հայկական մշակույթը, այլեւ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ մշակութային երկխոսության հնարավորություն է ստեղծում։




Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ Նաստյա Շեւչենկո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները