Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի անցկացման օրն ու մանրամասները

14:05, 25 օգոստոսի

Օգոստոսի 26-ին` ժամը 19:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն  իրականանում է «Մրրո» հայ ազգային  արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:         

Փառատոնի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, դրանք ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել  սերնդեսերունդ:  Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարեւորագույն սկզբունքներ՝ ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որեւէ ժամանակակից մշակումների, բացառապես ազգային նվագարանների կիրառում (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ...):

371514744_1795487827537630_5805449781253507394_n.jpg (131 KB)

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երեւանում, Տավուշում եւ Արցախում: Միջոցառմանը մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն  խմբերը, 400 եւ ավելի արտիստ: Այս տարի ելույթ կունենան «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս  իր կարեւոր մասնակցությունն է ունենալու նաեւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search