Սոնա Մովսեսյանը երկար ճանապարհ է անցել Քոնան Օ'Բրայենի թոք-շոուներում եւ փոդքասթներում՝ հումորային «աշխարհի ամենավատ օգնական» մականունից մինչեւ փոդքասթի հաղորդավար ու հեղինակ դառնալը։ Այս մասին գրում է Armenian Mirror-Spectator-ը։
Մովսեսյանն Օ'Բրայենի օգնականն է «Քոնան Օ'Բրայենին ընկեր է հարկավոր» փոդքաստում: Այն iTunes-ում ամենաշատ ներբեռնվողներից մեկն է։ Այն պարբերաբար մտնում է լավագույն 20-յակ եւ ներբեռնվել է առնվազն 250 միլիոն անգամ:
Օ'Բրայենն ու Մովսեսյանը միշտ թողնում են վիճաբանող քույր ու եղբոր տպավորություն, որոնք գաղտնի պաշտում են միմյանց:

«Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել նրա [Օ'Բրայենի] մոտ, ճնշված էի: Ես աշխատել եմ հեռուստատեսային լեգենդի համար: Ես շատ էի ուզում, որ նա հպարտանա ինձնով։ Անցել է 14 տարի։ Մեր հարաբերությունների փոփոխության ցուցանիշն այն է, որ նա դարձավ իմ երկվորյակ տղաների կնքահայրը»,- ասել է Մովսեսյանը։ «Մենք շատ ենք մտերմացել, ասես, ընտանիք լինենք։ Ես այեւս օգնական չեմ, այլ ավելի շուտ շոուի համահաղորդավար: Նա ինձ համար փոխնակ եղբոր պես է։ Ես նրան անընդհատ ուղարկում եմ իմ երեխաների տեսանյութերն ու լուսանկարները: Կարծում եմ, կարելի է վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները ղեկավարից եւ օգնականից հասել են քույր-եղբոր աստիճանի»։

Մովսեսյանն իրեն հպարտորեն անվանում է «աշխարհի ամենավատ օգնականը» եւ խաղում է անբանի կերպար, թեեւ դա, իհարկե, հեռու է իրականությունից։ Նրա սառնասրտությունը լավ հակադրվում է ավելի էմոցիոնալ Օ'Բրայենի հետ:
Օ'Բրայենի երկրպագուներն առաջին անգամ տեսան Մովսեսյանին TBS շոուում։ Սոնան նման ռեալիթի շոուի երկրպագու է, ի տարբերություն Օ՛Բրայենի, ով նախընտրում է լուրջ պատմական գրականություն։
Խոսելով իր փոդքասթի հանրաճանաչության մասին՝ Մովսեսյանը նշում է. «Կան դեպքեր, երբ մենք կենդանի շոու ենք անում, օրինակ՝ Նյու Յորքի Beacon Theatre-ում կամ Լոս Անջելեսի Wiltern-ում, եւ հազարավոր մարդիկ դիտում են այն։ Եվ հետո հասկանում ես, թե որքան հայտնի է այն»:
«Լինում են պահեր, երբ ես զգում եմ, որ հոգիս հեռանում է իմ մարմնից, եւ ես պարզապես նայում եմ ինքս ինձ ու հարցնում, թե ի՞նչ ես անում, երբ խոսում ես Սթիվեն Քոլբերտի հետ 3000 մարդկանց ներկայությամբ»:
Նրան զարմացնում է նաեւ այն փաստը, որ մարդիկ ճանաչում են նրան։ «Երբեմն ես գնում եմ զբոսանքի, եւ ինչ-որ պատահական մարդ ինձ հարցնում է, թե ինչպես են Մայքին եւ Չարլին (Սոնայի որդիները)»:
«Պոդքաստը հայտնի է Քոնանի շնորհիվ: Մարդիկ նկատում են, թե որքան զվարճալի է նա։ Այս ամենն առանց սցենարի է տեղի ունենում: Այն ամենն, ինչ նա ասում է, ծնվում են հենց այդ պահին։ Նույնիսկ 14 տարի անց, նայելով նրան, թե ինչ է մտածում, ես հարցնում եմ. «Ինչպե՞ս է Բրայանն այդպես աշխատում: Ինչպե՞ս է դա տեղի ունենում»: Իսկապես անհավատալի է դիտելը»:
Օ'Բրայենի եւ Մովսեսյանի միջեւ այդքան լավ հարաբերությունների պատճառներից մեկը Օ'Բրայենի անուղղակի վստահությունն է Սոնայի հանդեպ, քանզի աղջիկը նրա կողքին է եղել ու աջակցել, երբ շրջապատող աշխարհը քանդվում էր:
Ուղեւորություն Հայաստան
Օ'Բրայենը նաեւ հաճախակի մասնակցում է ճամփորդական շոուի, որն իր նկարահանող խմբին տանում է աշխարհով մեկ՝ Կուբայից Գանա եւ Մեքսիկայից Իսրայել։ 2015 թվականին Հայաստանում նկարահանվել է դրա լավագույն դրվագներից մեկը։
Դիտել թե ինչպես է բարձրահասակ Օ'Բրայենին փորձում պարել հայկական ավանդական տարազով Գառնիի տաճարի դիմաց կամ սովորում հայերեն արտահայտություններ, անգին է: Ճանապարհին նրանք այցելել են խնամու, որպեսզի ամուսին գտնեն այն ժամանակ միայնակ Մովսեսյանի համար, ինչպես խնդրել էր նրա տատիկը Լոս Անջելեսից խմբի մեկնելուց անմիջապես առաջ:
«Ես մտածում եմ այն ամենի մասին, ինչ արել եմ Քոնանի հետ, սա այն է, ինչով ես ամենից շատ հպարտ եմ: Մինչ օրս լինում են պահեր, որ ինձ սյուրռեալիստական են թվում։ Օրինակ՝ այն փաստը, որ ես առաջին անգամ Հայաստան ճամփորդության եմ մեկնել Քոնան Օ'Բրայենի հետ…»:
Շոուն բազմաթիվ դրական փոփոխություններ է մտցրել Մովսեսյանի կյանք։ «Քչերը գիտեն, որ այս դրվագից հետո ես ռմբակոծվեցի Facebook-ում ընկերների հարցումներով: Վեց ամիս անց ես գնացի Կոմիկոն (կոմիքսների համաժողով) եւ հանդիպեցի ամուսնուս։ Նա այն մարդկանցից էր, ով ընկերության հայտ էր ուղարկել Facebook-ով։ Այնպես որ, ինչ-որ առումով այս դրվագը պատասխանատու է ոչ միայն իմ ամուսնության, այլեւ ընտանիքիս համար»:

Այդ ժամանակից ի վեր Մովսեսյանը դեռ չի եղել Հայաստանում, սակայն նշել է, որ շատ է ցանկանում գնալ այնտեղ, հատկապես, որ ամուսինը՝ Տակը, Հայաստանից է։ Նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 11 տարեկան էր: «Երբ [երկվորյակները] մեծանան, ես անպայման ուզում եմ ընտանիքիս հետ մեկնել ճանապարհորդության», - ասել է նա: «Ես իսկապես անհամբեր սպասում եմ վերադառնալուն, առանց տեսախցիկների հետապնդման»:
Մովսեսյանի առաջին գիրքը՝ «Աշխարհի ամենավատ օգնականը», արժանացել է շատ լավ գրախոսականների եւ հայտնվել «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 հոկտեմբերի
Միլիարդատերը առնետների համար «շվեդական սեղան է կազմակերպել». Չիկագոյի իշխանությունները պահանջում են դատի տալ նրան22:27, 13 հոկտեմբերի
Էսպրեսո և շոկոլադ. ELLE-ն անվանել է աշնան հիմնական բույրերը21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»19:28, 13 հոկտեմբերի
LVMH-ի վաճառքը կրկին նվազել է՝ չինական շուկայի ճգնաժամի ֆոնին Louis Vuitton-ի և Dior-ի պահանջարկի նվազման պատճառով16:21, 13 հոկտեմբերի
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ15:36, 13 հոկտեմբերի
Կոտ դ'Ազուրի շքեղ հյուրանոցը պատերազմ է հայտարարել ինֆլյուենսերներին. սմարթֆոնով լուսանկարելն արգելված է15:19, 13 հոկտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը