«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Բոլիվուդյան աստղ Ռավի Դուբեյը Երեւանում ֆիլմ է նկարահանելու․ դերասանը՝ նախագծի մասին

14:05, 30 օգոստոսի

Հայտնի հնդիկ դերասան Ռավի Դուբեյը, որն Instagram-ում ունի 3 միլիոնից ավելի հետեւորդ, օրերս Երեւանում էր։ Նա եւ իր թիմը մտադիր են այստեղ նկարահանել հնդկական նախագիծ՝ ոգեշնչված Հայաստանի մայրաքաղաքի գեղեցկությամբ ու մշակութային կոթողներով։ NEWS.am STYLE-ը հանդիպել է դերասանի հետ ու զրուցել նախագծի գաղափարի մասին։

Ֆիլմը, որի շուրջ աշխատում է դերասանը, կոչվում է «Ֆարադեյ»/Farradday: Այն ոգեշնչված է անգլիացի հայտնի գիտնական Մայքլ Ֆարադեյի կերպարից։ Դուբեյը մարմնավորելու է գլխավոր հերոսին, բացի այդ՝ նա եւ կինը՝ Սարգուն Մեհթան, հանդես են գալիս, որպես նախագծի պրոդյուսերներ, իսկ ռեժիսորը Անկուր Պաջնին է։ Այս այցը դերասանի համար հետազոտական էր։ Փորձել է ուսումնասիրել Երեւանի տեսարժան վայրերը՝ նկարահանման գործընթացը կազմակերպելու համար։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ravie Dubey (@ravidubey2312)

«Մենք կարծեցինք, որ այս ֆիլմն իր էներգիայով համապատասխանում է Հայաստանի ժառանգությանն ու պատմությանը։ Ես բավական ուսումնասիրություններ եմ արել, ինձ հատկապես դուր է գալիս մոխրագույնի ու սեւի համադրությունը, վարդագույնը, որը Երեւանի ճարտարապետության անմնացորդ մասն է։ Այդ ամենը շատ գեղեցիկ է։ Արդեն անհամբեր ենք, թե երբ ենք սկսելու մեր նկարահանումներն այստեղ։ Այս այցի նպատակը համապատասխան վայրերն գտնելն է»,-նշեց դերասանը։ Նրա խոսքով՝ նկարահանմանն աջակցում է նաեւ հայկական թիմը։ 

«Մեր նկարահանումների մեծ մասն այստեղ է անցկացվելու, այնպես որ կաշխատենք, իհարկե, նաեւ հայերի հետ։ Մեր ընկերներից մեկը՝ Ազան, շատ օգտակար է մեզ եղել, շատ է աջակցում, ինչի համար անչափ շնորհակալ ենք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ravie Dubey (@ravidubey2312)

Մանրամասնելով նախագծի մասին՝ Դուբեյը հավելեց՝ այն փոխաբերական իմաստ ունի, բայց շատ թեմաներ է ուսումնասիրում, ինչպիսին է, օրինակ, էվոլյուցիան։ «Դուք շատ գեղեցիկ եկեղեցիներ ունեք, մեզ շատ է դուր եկել Մայր Հայաստանի արձանը, եւ ես վստահ եմ՝ այստեղի աջակցությամբ ու ոգեշնչմամբ մենք մի գեղեցիկ գործ ենք ստանալու, ինչպիսին, որ քաղաքն է»,-ասում է նա։ 

Դերասանի խոսքով՝ նկարահանումներ լինելու են նաեւ Հնդկաստանում, բայց տեսարանների մեծ մասը կնկարահանվեն Երեւանում։ «Ցանկանում ենք ամբողջությամբ ներկայացնել Երեւանը։ Բայց մեր նպատակը միայն այն չէ, որ ցուցադրենք, թե որքան գեղեցիկ ու էսթետիկ է այս քաղաքը, մենք նաեւ ցանկանում ենք ներառել Հայաստանի հին ժառանգությունը, պատմությունն ու մշակույթը։ Այդ ամենը կլինի սցենարում»։

Դերասանի հաջորդ այցը Երեւան կլինի մոտ երկու շաբաթից։ Դուբեյի խոսքով՝ նկարահանումները ծրագրում են սկսել առաջիկայում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ravie Dubey (@ravidubey2312)

Խոսելով Հայաստանի մասին՝ բոլիվուդյան աստղը նշեց,-«Այստեղ առաջին անգամ էի, բայց մարդիկ այնքան ջերմ են ու աջակցող, որ տպավորություն է, թե տարիների կապ ունեմ իմ նոր ընկերների հետ։ Ամենակարեւոր նմանությունը, որ տեսնում եմ հայերի ու հնդիկների միջեւ, ընտանիքի հետ սերտ կապն է։ Ինձ նաեւ դուր է գալիս այն փաստը, որ մեր լեզուներն էլ հնչողությամբ նման են։ Ես հայերեն չեմ խոսում, բայց այդ նմանությունները զգացել եմ։ Իհարկե, մենք նման ենք նաեւ այն առումով, որ հին մշակույթներ կրող ազգեր ենք, եւ այն փաստը, որ շատ հնդիկների համար Հայաստանն այսօր տուն է դարձել, խոսում է մեր ազգերի վաղեմի մտերմության մասին»։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search