Երիտասարդ դիզայներ Մերի Գրիգորյանը, որի շնորհիվ Իրինա Դանիելյանը փայլեց Միլանի Vogue-ի էջերին, իսկ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը «հայտնվեց» Երեւանի փողոցներում, այս անգամ գրավել է մեկ այլ հայտնի ամսագրի ուշադրությունը։ Իրինա Դանիելյանի, Ելենա Բորիսենկոյի, Լիլի Վարդանի ու Մարիամ Դավթյանի հետ հերթական ֆոտոշարքն իր կարեւոր հաղորդագրությամբ հայտնվել է միջազգային ճանաչում ունեցող Selin ամսագրում։ Այս դեպքում, սակայն, թիմի նպատակը միայն գեղեցիկ հագուստով հայտնի էջերում փայլելը չէր, այլ Ադրբեջանի հանցավոր գործողությունների եւ, մասնավորապես, Արցախի շրջափակման մասին հաղորդագրություն տարածելը, որը ներառված է եղել ֆոտոշարքի հրապարակմանը կից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում գաղափարի հեղինակ Մերին պատմել է՝ ինչպես է ծնվել նկարահանման միտքն ու ինչ դժվարությունների են հանդիպել հաղորդագրությունը տարածելիս։
Посмотреть эту публикацию в Instagram
«Գաղափարը ծնվել է Միլանի ցուցադրությունից հետո, որին նաեւ ես էի մասնակցում։ Այնուհետեւ եղավ ասուլիս, որտեղ կային լրագրողներ՝ տարբեր երկրներից, որոնց հետ քննարկում էինք ցուցադրությունը։ Քանի որ ես նշել էի, որ իմ օգտագործած կարմիրը որդան կարմիրն է, ինձ սկսեցին հարցուփորձ անել այդ երանգի մասին, եւ ես պատմեցի՝ ինչպես է այն ծնվել, ինչ է խորհրդանշում, ասացի, որ խորհրդանիշներից մեկը հայկական արյունն է, իհարկե, անդրադարձա նաեւ 2020 թ-ի 44-օրյա պատերազմին։ Բոլորը զարմացած նայում էին, ասես, ոչնչից տեղյակ չէին։ Դա ինձ հերթական անգամ շատ բարկացրեց։ Ստանալով թույլտվություն՝ ես արեցի այս նախագիծը։ Միտքն ամբողջովին իմն է, բայց ամեն ինչ իրագործել ենք սկսնակ, բայց տաղանդավոր դիզայներ Մարիամ Հակոբյանի հետ»։

Կերպարներից յուրաքանչյուրն արտահայտում է իր էմոցիան․ շրջազգեստն ամբողջական է, ինչն արտահայտում է բոլոր հայերի ընդհանուր ցավը։ «Իրինայի կորսետն ամբողջովին պատված է «արյունոտ» վիրակապերով, ցավից անզգայացած է, չունի էմոցիա, կորցրել է հավատը։ Ելենան ավելի հավաքական կերպար է, մարմնավորում է կորուստը։ Նա իր հայացքով ամբողջովին ցույց է տալիս կորստի ցավը։ Լիլին ու Մարիամը կանգնած են կողք կողքի, բայց միմյանց հակասող էմոցիաներ են ներկայացնում։ Լիլին մարմնավորում է բարկությունը, ուզում է ազատվել կարմիրից, իսկ Մարիամը՝ հակառակը․ ցանկանում է մտնել կարմիրի տակ։ Յուրաքանչյուր կերպար կարմիրի հանդեպ իր զգացողությունն ունի»։

Մերիի խոսքով՝ թեեւ միջազգային ամսագրերի էջերին հայտնվելը հաճելի է, բայց այս անգամ սկզբունքը դա չի եղել։ «Իրականում այս նկարահանումը, զգեստները, ուղղակի, պատճառ են եղել, որ կարողանայինք մեր հաղորդագրությունը, գոնե, որեւէ տեղ հասցնել։ Մեր նպատակը թրենդ ստեղծելը չի եղել, այս դեպքում հագուստը առիթ է հանդիսացել, որ մեր տեքստը տարածեինք։ Իրականում շատ ամսագրերի ուշադրություն գրավեցինք, քանի որ «Selin»-ը բավական հայտնի ու ծանրակշիռ ամսագիր է, որի անդրադարձից հետո մի շարք այլ եվրոպական ամսագրեր առաջարկեցին տպագրվել իրենց էջերին, բայց մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, թե որ ամսագիրը կտպագրեր ամբողջական տեքստը։ Շատերը փորձում էին մերժել, փոխզիջումների գնալ, որ լուսանկարներն առանց տեքստի հրապարակվեին, կամ ջնջվեր Արցախին վերաբերող հատվածը, բայց մենք հրաժարվել ենք, քանի որ այդ զգեստներն առանց այդ տեքստի նշանակություն չունեն»,-հավելեց նա։






Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից