Սեքսուալությունը կոնստրուկտ է, որը կարելի է հասկանալ բոլորովին տարբերայլ կերպ՝ կախված կոնտեքստից: Կա սեռական խառնվածք, որը որոշում է, թե որքան կարեւոր է սեքսը ձեզ համար, եւ սեռական ինտելեկտը, որը չափվում է նրանով, թե ինչն է ձեզ համար նորմալ սեքսի մեջ: Ցանկացած հասկացության բացատրությունը դրանց դասակարգման միջոցով մարդկանց միջեւ տարբերությունները բացահայտելու ամենատարածված միջոցն է, նույնիսկ այսօր՝ երկիմաստության ու ցանկացած տիպաբանության մերժման դարաշրջանում:
Ռեժիսոր Քսենիա Միտրոֆանովան մշակել է կանացի սեքսուալության տիպաբանություն՝ հիմնված այն բանի վրա, թե ինչպես է կինն իրեն պահում հանրության մեջ, սթրեսային իրավիճակներում եւ տեսախցիկի առջեւ։ Տիպաբանությունը հետաքրքիր է նրանով, որ այն չի գրավում հոգեբանությանը, այլ հաշվի է առնում միայն կնոջ կերպարն ու նրա վարքագծի տեսակը։ Խոսում ենք տիպաբանության մասին՝ այն հարմարեցնելով հայկական իրականությանը։
Հեղինակն առաջին կանացի տեսակը սահմանում է որպես «Փափուկ ուժ»։ Նման կանանց նայելիս ասում են՝ «վայելչակազմ»: Սրանք փափուկ դիմագծերով ու կազմվածքով կանայք են, հաճախ՝ երկար մազերով։ Չնայած շարժումների սահունությանը, նրանք ունեն անմիջականություն իրենց հայացքում ու կեցվածքում։ Այս երկակիությունը կարելի է տեսնել նաեւ նրանում, որ ներսի արտաքին փափկության հետեւում թաքնված է շիտակությունն ու ուժեղ խառնվածքը: Սթրեսային կամ սիրահարված իրավիճակում, նրանք հեշտությամբ կարող են վեճերի բռնվել եւ եռանդով աջակցել քննարկումներին: Եթե նրանց դուր է գալիս տղամարդը, ապա կարող են բացահայտ անտեսել նրան։ Ահա, թե ինչպես է դրսեւորվում ներքին հաստատակամությունը։ Կյանքում նրանց պակասում է թեթեւությունը, հաճախ չափազանց լուրջ են դառնում հանրության առաջ, ունենում են ձգված ժպիտ, ավելորդ լարվածություն։ Ընկերություններում նման կանայք, որպես կանոն, չեն շտապում խոսել իրենց մասին, պատրաստ են լսել ուրիշներին, բայց չբացվել։ Կարող են լինել չափից ավելի ուղղախոս եւ մեկուսացված։

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մոնիկա Բելուչի եւ Անջելինա Ջոլի։
Հայկական իրականության մեջ սա կնոջ տեսակ է, ով իր գեղեցկությամբ աչք է գրավում, բայց նաեւ իր ուժով վանում է անվստահ տղամարդկանց մեծամասնությանը։ Նրան անպայման նայում են, բայց հեռվից՝ մի տեսակ անառիկ գեղեցկուհի։
Հաջորդ տեսակը «հասանելի մաքրությունն» է։ Նման կանայք վառ են, աղմկոտ, բարձրաձայն ու զվարճալի։ Նրանց կարելի է առանձնացնել մազերի վառ գույնով, լայն ժպիտով եւ հնչեղ ծիծաղով։ Նրանք հմայիչ են եւ հաճախ ուշադրության կենտրոնում։ Ամենաշատն աչքի են ընկնում կոտրված ժեստերն ու միամտությունը։ Նման կանայք սիրում են ցույց տալ իրենց ռոմանտիկ էությունը։

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մերիլին Մոնրո եւ Ջուլիա Ռոբերթս:
Նման կանայք համատեղում են սեքսուալությունը եւ փոքր-ինչ մանկական միամտությունն ու երկչոտությունը։ Նրանք սիրախաղի սիրահար են։ Դժվար իրավիճակներում նրանք արագ մոլորվում են։ Հայկական իրականության մեջ սա կոկետուհի հարեւանուհին է, որին կասկածանքով են նայում վառ սեքսուալության եւ մանկական միամտության ակնհայտ անհամատեղելիությանը։ Նրա վառ սեքսուալության պատճառով, նախանձից ելնելով, մյուսները վերագրում են սանձարձակություն ու անլուրջություն, իսկ տղամարդիկ անխոհեմաբար դա համարում են մատչելիություն։
Մեկ այլ տեսակ է «արիստոկրատական թուլությունը»: Այս կանայք չեն սիրում իրենց վրա ուշադրություն հրավիրել պարանոցի կամ բաց ուսերի կամ ոտքերի միջոցով, նրանք համեստ են, բայց միշտ ճաշակով հագնված, մազերը կոկիկ կապած։ Նրանք աչք են գրավում իրենց լակոնիկությամբ։ Արտաքին զսպվածությունը հեշտությամբ շփոթվում է ամբարտավանության հետ: Սթրեսային իրավիճակներում հաճախ վերցնում են խնդրողի դիրքը։ Սկսում են չափից շատ ներողություն խնդրել եւ առանց պատճառի մոլորվում են, լեզվակռիվ է ստեղծվում։ Բոլորն ատում են դա նրանց մեջ, քանի որ այն չի համապատասխանում նրանց խառնվածքին։

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Նիկոլ Քիդման եւ Գվինեթ Փելթրոու:
Հայկական իրականության մեջ սա արտաքուստ համեստ, սառը եւ կարծես միշտ հեռավորության վրա գտնվող կին է։ Նստարանին նստած տարեց տատիկները եւ հարեւանները նրան մեղադրում են մեծամտության մեջ՝ սուրճ խմելուց եւ իրենց հետ բամբասելուց հրաժարվելու համար։ Արտաքնապես մի տեսակ սառցե թագուհի, որը թքած ունի երկրային խնդիրների վրա։
Մեկ այլ տեսակ է «Խորը էքսցենտրիկ»-ը: Նման կանայք, որպես կանոն, սիրում են վառ կերպարներ, ունեն լայն ժեստեր, վստահ քայլվածք եւ ինչ-որ չափով հեգնական հայացք։ Սթրեսային իրավիճակներում հաճախ լինում են անկանխատեսելի ռեակցիաներ, օգտագործում են սարկազմ ու հեգնանք, կարող են չափից դուրս կոպիտ թվալ։ Արագ զղջում են արձագանքի համար եւ մեղադրում են իրենց իմպուլսիվ լինելու համար: Նրանք հաճախ դիմում են տրամաբանությանը եւ սառը բանականությանը, բայց սիրում են խելահեղ գաղափարներ ու արկածներ:

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Մերիլ Սթրիփ եւ Պենելոպա Քրուզ:
Հայկական իրականության մեջ սա մի կին է, ով ուշադրություն է գրավում իր արձագանքներով ու ծիծաղով։
Հաջորդ տեսակը «Հիմարիկն» է։ Արտաքուստ քաղցր, բանտիկ շրթունքներով, բայց ունի սուր ու անկյունային ժեստեր։ Ամենօրյա զգեստապահարանը սիրում է նոսրացնել ռոք ոճի հագուստով։ Կարող է լինել կռվարար չափից ավելի հանդգնության պատճառով: Սթրեսային իրավիճակում նրանք մոլորվում են, ամաչկոտությունը դրսեւորվում է, վերածվում են մեղավոր երեխայի կամ գռեհիկ տատիկի։

Տիպիկ ներկայացուցիչներ՝ Նատալի Պորթման եւ Սքարլեթ Յոհանսոն։
Հայ իրականության մեջ նրան անկախ տարիքից լիովին լուրջ չեն վերաբերում։ Տիպաբանության հեղինակ Քսենիա Միտրոֆանովան առանձնացնում է մեկ այլ տեսակ՝ «Գորշ մուկ», որը դեռ չի որոշել եւ չի բացահայտել իր սեքսուալությունը։ Հայկական իրականություններում սա բակի ամենաաննկատ կինն է, ում մասին քիչ բան է հայտնի, բայց առանձնապես հետաքրքիր չէ։

Չնայած հեղինակի առաջարկած տիպաբանությանը, սեքսուալությունը շատ ավելի ծավալուն հասկացություն է եւ կարող է դրսեւորվել բոլորովին այլ ձեւերով՝ առանց կոռեկտության կամ նորմերի, այնպես որ դրա բոլոր կողմերը պետք է վերցնես քո մեջ։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին