Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Քասթինգի ժամանակ, իսկապես, շատ հուզված էի, բայց, բարեբախտաբար, դա չխանգարեց»․ Իվետա Մուկուչյանը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմում իր դերի մասին

21:37, 11 սեպտեմբերի

Սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակիոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը, որում նկարահանվել է նաեւ Իվետա Մուկուչյանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ֆիլմում նկարահանվելու առաջարկի, մարմնավորած կերպարի եւ այլ մանրամասների մասին։

372898454_6778041798883441_4300533044043448680_n.jpg (220 KB)

«Նկարահանվելու առաջարկը ստացել եմ Գոռ Կիրակոսյանից։ Պետք է նշեմ, որ թեեւ Գոռն ինձ տեսնում էր իմ մարմնավորած կերպարի մեջ, այնուամենայնիվ, մասնակցեցի քասթինգի, որպեսզի նա ավելի լավ հասկանար, թե ինչքանով ես կարող եմ ճիշտ մարմնավորել կերպարիս։ Քասթինգի ժամանակ, իսկապես, շատ հուզված էի, բայց, բարեբախտաբար, հուզմունքս չխանգարեց ինձ, եւ ամեն ինչ շատ լավ անցավ»,- պատմեց Իվետան,-«Ինձ համար սա շատ պատասախանատու քայլ էր, որովհետեւ ֆիլմում ներգրաված դերասանները մեկը մյուսից պրոֆեսիոնալ էին։ Որքան էլ որ դերասանը պատկերացնի սցենարը եւ իր կերպարը, ամեն դեպքում հենց տաղավարում ես դու հասկանում՝ որքանով է այն ստացվում քեզ մոտ։ Պետք է փաստեմ, որ մեզ մոտ յուրաքանչյուր մանրուք շատ լավ ստացվեց, որովհետեւ դերասաններից ամեն մեկն իր դերը շատ լավ խաղաց»,- հավելեց նա։

376454094_297579306247426_6111761347643823071_n.jpg (525 KB)

Երգչուհին սկզբում լավ ծանոթացել է կերպարին եւ հասկացել է նրան, ինչը, նրա խոսքով, շատ կարեւոր էր։ «Շատ սիրեցի կերպարիս, ընկերացա նրա հետ»,- նշեց նա։

Ըստ Իվետայի՝ «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը իր դիտողներին բացի բարձր տրամադրությունից, լավ զգացողություններից, նաեւ մտածելու առիթ կտա շատ հարցերի շուրջ․

377942257_828333055614767_6733213190208927411_n.jpg (255 KB)

«Գոռ Կիրակոսյանի հետ աշխատելն, իսկապես, մեծ հաճույք էր։ Նա շատ պրոֆեսիոնալ մարդ է, եւ հենց պրոֆեսիոնալիզմի վրա էլ կառուցած էր ողջ նկարահանման ընթացքը։ Գոռը բոլորովին այլ մոտեցում ցույց տվեց նկարահանման օրերին, ինչն էլ ստիպեց ինձ ուղղակի վայելել կատարածս աշխատանքը»,- նշեց նա։

Ավելացնենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն հայ-ադրբեջանական լարվածության պատճառով այն հետաձգվեց։

373482946_1327278961211609_5292518200040736608_n.jpg (507 KB)

«Սեւազգեստ կանայք» ֆիլմում նկարահանվել են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Արտյոմ Մարկոսյանը, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search