Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Մենք իրենից մի հատ ունեինք». Սամվել Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերն ու գործընկերների ցավակցական գրառումները

15:02, 12 սեպտեմբերի

Սեպտեմբերի 11-ին կյանքից հեռացել է հայկական հեռուստաէկրանների ամենակերպարային ու խարիզմատիկ դեմքերից մեկը՝ դերասան Սամվել Սարգսյանը։ Սեպտեմբերի 18-ին նա կբոլորեր 68-ամյակը։

Դերասանը հայ հեռուստադիտողի շրջանում հայտնի է մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում կերտած իր ճակատագրական հերոսներով։ Ճակատագրական էր նաեւ նրա կյանքը։ Իր բազմաթիվ հարցազրույցներում Սամվել Սարգսյանը ցավով էր հիշում Սպիտակի երկրաշարժը, որն իրենից խլեց ամենակարեւորը՝ ընտանիքը՝ կնոջն ու 7-ամյա որդուն։

377950690_1749064108859039_2062717961441613301_n.jpg (30 KB)

Սարգսյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է, օրինակ, «Մեր մանկության տանգոն»։ Տարիներ անց նա հեռուստաէկրաններ վերադարձավ ավելի հասուն ու հիշվող կերպարներով։ Հեռուստադիտողի շրջանում, հատկապես, տպավորիչ էին նրա հերոսները՝ «Կյանքի գինը», «Վերադարձ» հեռուստասերիալներում, որոնց հաջորդեցին «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի վարդը» սերիալները եւ «Փեսացուն կրկեսից», «Սուպեր մամա» ֆիլմերը։ 2014 թ-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Դերասանի մահն այսօր սգում են ոչ միայն հարազատները, ընկերներն ու երկրպագուները, այլեւ գործընկերները, որոնց բախտ է վիճակվել միասին լինել միեւնույն նկարահանման հրապարակում։ 

377921315_1018358555864553_6849798417709388235_n.jpg (75 KB)

«Էհ…..ձյաձ Սամվել ջան…Լույսերի մեջ մնաս…»,-գրել է դերասան Գեւորգ Գրիգորյանը։ Ցավակցական հրապարակումներ են արել նաեւ դերասաններ Դավիթ Թադեւոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Լուսին Վարդանյանը, Արմեն Պետրոսյանը:

«Ես բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել: Ես իրեն շատ եմ սիրել, շատ բան եմ սովորել: Մենք իրենից մի հատ ունեինք, մենք, իսկապես, հզորագույն դերասան կորցրինք: Շատ եմ ցավում»,-գրել է Սոս Ջանիբեկյանը։   

377916058_976259460120015_1451279406284486706_n.jpg (33 KB)

«Սամ ջան, գնաս բարով․ շուտ էր, անժամանակ։ Շատ ցավոտ ա ու շատ տխուր։ Կմնաս մեր հիշողություններում ու մեր սրտերում։ Միշտ»,-նշել է Տիգրան Ներսիսյանը։
375905775_6682779428477076_3733017500806173446_n.jpg (164 KB)

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search